Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր ուսանողները Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում

Մարտի 15-ին մասնաճյուղի մի խումբ ուսանողներ ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի կամավորների հետ այցելել են Իջևանի պատմաերկրագիտական թանգարան: 

Մեր ուսանողները Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում
Թանգարանի աշխատակիցները երիտասարդներին ներկայացրին թանգարանային նմուշները, ինչպես նաև այն բացառիկ նմուշները, որոնք գտնվում են միայն Իջևանի թանգարանում:

Պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Ն. Թանանյանը ներկայացրեց մի քանի հետաքրքիր փաստեր ցուցանմուշներից: Թերևս, դրանցից ամենանշանավորն Իջևանի թիվ 4 դպրոցի տարածքում հայտնաբերված դամբարանից վերցված նմուշներն էին:

Ընդհանրապես թիվ 4 դպրոցի, Իջևանի հիվանդանոցի տարածքը Քրիստոսի ծննդից առաջ առաջին հազարամյակի դամբարանադաշտ է, որն ուսումնասիրվել է 1967թ.: Վերջերս նաև նորահայտ դամբարանում հայտնաբերվել են լավ պահպանված բրոնզե թուր, նետերի օբսիդիան ծայրեր, զրահաշապկի բրոնզե կոճակներ և այլն:

Երիտասարդները ծանոթացան Իջևանի տարածքի պատմությանը, մշակույթին և ձեռք բերեցին նոր գիտելիքներ տարածաշրջանի մշակույթի մասին։ Այցելուները գրառումներ կատարեցին պատմաերկրագիտական թանգարանի հուշամատյանում և մեծ ոգևորությամբ հեռացան այնտեղից:

Մեր ուսանողները Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում