Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացավ «Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին» խորագրով գիտագործնական կոնֆերանս

2016թ. ապրիլի 15-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին» խորագրով կոնֆերանս, որի ընթացքում Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողները հանդես եկան թեմային առնչվող գիտական զեկուցումներով:

Կոնֆերանսը կազմակերպել էր ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը՝ Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Հ.Մարզպանյանի ղեկավարությամբ:

Ներկա էին ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Մասնաճյուղում կայացավ «Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին»  խորագրով գիտագործնական կոնֆերանս

Բացման խոսքով հանդես եկավ պարոն Մարզպանյանը՝ ընդհանուր գծերով ներկայացնելով գիտաժողովի անցկացման նպատակը, խնդիրները, կարևորելով նման գիտական միջոցառումների կազմակերպումը բուհի ուսումնական գործընթացում. «2014թ. աշնանը, երբ քաղաքական որոշում կայացվեց ինտեգրվել ԵՏՄ-ին, այս թեման դարձավ հրատապ: Ուրախ եմ, որ մեր ուսանողներն այնքան հասուն են, որ գիտակցելով փոքր երկրների համար որևէ տնտեսական միության ինտեգրման անհրաժեշտությունը՝ այս թեման իրենք են առաջարկել: «Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին» թեմայով գիտագործնական կոնֆերանսի անցկացման նպատակն է ներկայացնել այն մարտահրավերները, որոնք սպասվում են Միության անդամակցության պայմաններում, դրա հնարավորությունները և հեռանկարները: Նման գիտաժողովների անցկացումը՝ որպես հետազոտական ոլորտի տարր, շատ կարևոր է. բուհի հետազոտական ներուժը միայն դասախոսներով չի սպառվում, անհրաժեշտ է հետազոտական ոլորտում օգտագործել և ուսանողների կարողությունները»:

Մասնաճյուղում կայացավ «Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին»  խորագրով գիտագործնական կոնֆերանս

Այնուհետև ֆակուլտետի ուսանողների կողմից  համապատասխան շնորհանդեսների ուղեկցությամբ ներկայացվեց 7 գիտական զեկուցում.

  1. «Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ ինտեգրման հեռանկարները» (Գրետա Օրդինյան),

    Մասնաճյուղում կայացավ «Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին»  խորագրով գիտագործնական կոնֆերանս

  2. «Միջազգային կազմակերպությունները, ԵՏՄ-ն և ՀՀ-ի անվտանգությունը» (Էմմա Մարգարյան),

    Մասնաճյուղում կայացավ «Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին»  խորագրով գիտագործնական կոնֆերանս

  3. «ՀՀ արժութային քաղաքականությունը ԵՏՄ ինտեգրման պայմաններում» (Աննա Դիլբարյան),

    Մասնաճյուղում կայացավ «Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին»  խորագրով գիտագործնական կոնֆերանս

  4. «ՀՀ բանկային համակարգը» (Թերեզա Թամրազյան),

    Մասնաճյուղում կայացավ «Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին»  խորագրով գիտագործնական կոնֆերանս

  5. «Միգրացիան ՀՀ-ում» (Վանուհի Մուքայելյան),

    Մասնաճյուղում կայացավ «Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին»  խորագրով գիտագործնական կոնֆերանս

  6. «Ներդրումային քաղաքականությունը Հայաստանում: Հեռանկարները ԵՏՄ-ին անդամակցության պայմաններում» (Անահիտ Սիմոնյան),

    Մասնաճյուղում կայացավ «Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին»  խորագրով գիտագործնական կոնֆերանս

  7. «Մաքսային քաղաքականության հիմնախնդիրները ՀՀ-ում» (Ռայա Մովսիսյան):

    Մասնաճյուղում կայացավ «Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին»  խորագրով գիտագործնական կոնֆերանս

Ներկայացված զեկուցումների վերաբերյալ դասախոսներն արտահայտեցին իրենց կարծիքները, որոնք դրական էին ու ոգևորիչ. մասնավորապես նշվեց, որ ուսանողները ոչ միայն հավաքագրել, այլև համակարգել էին նյութը, զեկուցումները ներկայացվեցին պատշաճ մակարդակով, սեփական եզրահանգումներով:

Մասնաճյուղում կայացավ «Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին»  խորագրով գիտագործնական կոնֆերանս

Մասնաճյուղում կայացավ «Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին»  խորագրով գիտագործնական կոնֆերանս

 

 

 

 

 

 

Զեկուցումների ներկայացումից հետո ուսանողների և դասախոսների մասնակցությամբ ծավալվեց հետաքրքիր քննարկում:

Մասնաճյուղում կայացավ «Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին»  խորագրով գիտագործնական կոնֆերանսՄասնաճյուղում կայացավ «Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին»  խորագրով գիտագործնական կոնֆերանս

 

 

 

 

 

 

«Որպես արդյունք,- նշեց պարոն Մարզպանյանը,- ակնկալվում է պատրաստել մեկ համահեղինակային ծավալուն հոդված և այն տպագրության հանձնել ԲՈՀ-ի կողմից երաշխավորված որևէ ամսագրում»: