Սիրելի՛ համալսարանականներ, 2018թ. փետրվարի 19-ին՝ ժամը 13:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի կունենա Գիրք նվիրելու օրվան և Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 149-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել է մասնաճյուղի գրադարանի և ուսանողական կառույցների համատեղ ջանքերով:
Միջոցառման ժամանակ կներկայացվի Հովհ. Թումանյանի գրական ժառանգությունը, կընթերցվեն նրա ստեղծագործություններից:
Մասնաճյուղի գրադարանը գրքեր կնվիրի ընթացիկ ուստարվա առավել ակտիվ ընթերցողներին, ինչպես նաև գրքերի վերաբերյալ վիկտորինային ճիշտ պատասխաններ տվողներին:
Բոլոր ցանկացողները կարող են իրենց հետ բերել գրքեր և նվիրել միմյանց կամ գրադարանին:
ԵՊՀ ԻՄ-ի գրադարան