2018թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, №39 լսարանում տեղի կունենա Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ՝ հետևյալ օրակարգով.
- Ֆակուլտետի՝ 2017-2018 ուստարվա տարեկան քննաշրջանի արդյունքների քննարկում և ամփոփում (զեկ.՝ Գ.Ավետիսյան):
- Ֆակուլտետի կանոնադրության վերանայման և բարեփոխման առաջարկությունների քննարկում (զեկ.՝ Գ.Ավետիսյան):
- 2018-2019 ուստարում իրականացվող պրակտիկաների ծրագրերի, պլան-ժամանակացույցների քննարկում և հաստատում (զեկ.՝ Ա.Ալեքսանյան, Ա.Ուլիխանյան):
- 2018-2019 ուստարում նախատեսված ավարտական աշխատանքների բաշխված ցանկի հաստատում (զեկ.՝ Գ.Ավետիսյան):
- Ուսանողների կրթական կարիքների վերհանման հարցերի քննարկում (զեկ.՝ Ա.Սարիբեկյան, Ա.Ուլիխանյան):
- Ընթացիկ հարցեր: