Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում ակնարկային դասախոսություններով հանդես եկան ՀՀ պետական կառավարման ակադեմիայի բարձրակարգ մասնագետները

2017թ. դեկտեմբերի 16-ին ԵՊՀ ԻՄ-ի «Հոգեբանություն և մանկավարժություն» մասնագիտության  3-րդ և 4-րդ կուրսերում, «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 2-րդ կուրսում  ակնարկային դասախոսություններով հանդես եկան ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը, նույն ամբիոնի  դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Լաուրա Պետրոսյանը,  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարչական գործունեության հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող, հոգեբանական գիտությունների թեկնածու Սոնա Պողոսյանը:

Մասնաճյուղում ակնարկային դասախոսություններով հանդես եկան  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի բարձրակարգ մասնագետները

Դասախոսները ուսանողներին ներկայացրին բուհ-աշխատաշուկա կապի հնարավոր զարգացումները, անձի մասնագիտական գործունեության ընթացքում կարիերային նպաստող և խոչընդոտող հոգեբանական  գործոնները:

Քննարկվեցին ուսանողների՝ որպես հետագա մասնագետների ինքնորոշման, մանկավարժական հմտություններ դրսևորելու, մասնավորապես՝ աշակերտների մեջ ստեղծագործական կարողություններ զարգացնելու խնդիրները:

Մասնաճյուղում ակնարկային դասախոսություններով հանդես եկան  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի բարձրակարգ մասնագետները

Դասախոսությունների ժամանակ ուսանողները հանդես եկան  քննաշրջանի ընթացքում առաջացած հոգեբանական խնդիրները հաղթահարելու, ինչպես նաև մասնագիտական գործունեության ընթացքում որպես մանկավարժ ինքադրսևորվելու վերաբերյալ հետաքրքիր հարցադրումներով:

Մասնաճյուղում ակնարկային դասախոսություններով հանդես եկան  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի բարձրակարգ մասնագետները

Մասնաճյուղ այցելած հյուրերը գրադարանին նվիրեցին դասախոսություների ընթացքում շոշափված թեմաներով իրենց հետևյալ գրքերը.

1․ Աղուզումցյան Ռ., Պետրոսյան Լ., Պողոսյան Ս., Խաչատրյան Ա., Կառավարիչների հոգեբանական ընտրության գործընթացի առանձնահատկությունները, Երևան, ՀՀ ՊԿԱ հրատ., 2016, 208 էջ։

2․Աղուզումցյան Ռ., Պետրոսյան Լ., Պողոսյան Ս., Խաչատրյան Ա., Կառավարչական որակների զարգացման հոգեբանական օրինաչափությունները, Երևան, ՀՀ ՊԿԱ հրատ, 2017, 140 էջ։

3․ Աղուզումցյան Ռ., Պետրոսյան Լ., Խաչատրյան Ա., Բդոյան Լ., Կառավարչական գործունեության հոգեբանական անվտանգություն, Երևան, ՀՀ ՊԿԱ հրատ., 2017, 128 էջ։

  1. Պետրոսյան Լ., Անձի մասնագիտական զարգացման հոգեբանական օրինաչափությունները, Երևան, 2016, 284 էջ։

5․ Բեջանյան Ա., Ինչպես օգնել երեխաներին հաղթահարելու սթրեսային իրավիճակները, Երևան, 2017։

6․ Աղուզումցյան Ռ., Պապոյան Վ., Գալստյան Ա., Սարգսյան Դ., Մուրադյան Բ., Սովորողի ինքնուրույնության և մասնագիտական ինքնորոշման հոգեբանական գնահատում, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 78 էջ։

7․Հանրային կառավարում, հատուկ թողարկում․ միջազգային գիտաժողով, 3-4 համար, Երևան, 2017։

Մասնաճյուղում ակնարկային դասախոսություններով հանդես եկան  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի բարձրակարգ մասնագետները