Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացավ «Գյուղական Զբոսաշրջության Ինտեգրացված Զարգացում» ծրագրի ներկայացուցիչների հետ հանդիպում

2017թ. մարտի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՌԴ կողմից ֆինանսավորվող «Գյուղական Զբոսաշրջության Ինտեգրացված Զարգացում» նախագծի, նրա բաղադրիչը կազմող «Երիտասարդների առաջխաղացման արահետ» ծրագրի ներկայացուցիչների (ծրագրի օգնական Ռուզաննա Հայրապետյան, համակարգող Լիանա Դոյդոյան) հետ հանդիպում, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տարբեր ֆակուլտետների բարձր կուրսերի ուսանողներ: 

Մասնաճյուղում կայացավ «Գյուղական Զբոսաշրջության Ինտեգրացված Զարգացում» ծրագրի ներկայացուցիչների հետ հանդիպում

 Հանդիպման նպատակն էր ուսանողներին ներկայացնել «Գյուղական Զբոսաշրջության Ինտեգրացված Զարգացում» նախագիծը, մարզի զբոսաշրջության զարգացմամբ հետաքրքվող, բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին ընդգրկել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Երիտասարդների առաջխաղացման արահետ» ծրագրում:

Հանդիպման ընթացքում ծրագրի համակարգողները ներկայացրին Տուրիզմի հետազոտական և զարգացման կենտրոնի նպատակն ու խնդիրները, պրակտիկայի մասնակիցների ընտրության չափանիշները, պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին:

Մասնաճյուղում կայացավ «Գյուղական Զբոսաշրջության Ինտեգրացված Զարգացում» ծրագրի ներկայացուցիչների հետ հանդիպում

Հատկանշվեց, որ Տավուշի մարզի 54 գյուղերից կառանձնացվի 6 գյուղ, իսկ վեցամսյա վճարովի պրակտիկայի հնարավորություն կտրվի 5 լավագույն մասնակիցներին:

Աշխատանքային պրակտիկայի մասնակիցները հնարավորություն կունենան կատարելագործել իրենց գիտելիքներն ու հմտությունները, կապեր հաստատել տուրիզմի շուկայում գործող ընկերությունների հետ, մշակել և իրականացնել բիզնես ծրագրեր: 

Մասնաճյուղում կայացավ «Գյուղական Զբոսաշրջության Ինտեգրացված Զարգացում» ծրագրի ներկայացուցիչների հետ հանդիպում

 Ուսանողները ներկայացրին մարզի զբոսաշրջության զարգացման վերաբերյալ իրենց առաջարկներն ու գաղափարները:

Վերջում հանդիպման մասնակիցները լրացրին Կարողությունների և կարիքների գնահատման հարցաշար, որը «Երիտասարդների առաջխաղացման արահետ» ծրագրի շրջանակներում նախատեսված էր նպաստելու Տավուշի մարզում հետազոտական և զարգացման կենտրոնի գործարկմանը:

Մասնաճյուղում կայացավ «Գյուղական Զբոսաշրջության Ինտեգրացված Զարգացում» ծրագրի ներկայացուցիչների հետ հանդիպում

Այն նպատակ ունի պարզելու մարզում տուրիզմի զարգացմանն ուղղված՝ երիտասարդների հետաքրքրության աստիճանը, մասնագիտական կարողությունները, նորարարական գաղափարների և մոտեցումների հնարավորությունները: