Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի ամբիոններում իրականացվեց ներքին աուդիտ

2018թ. ապրիլի 17-ից մայիսի 19-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ամբիոններում իրականացվեց ներքին աուդիտ՝ հետևյալ ծրագրով.

  1. Ստորաբաժանումները` ամբիոններ:
  2. Հիմնավորումը` տնօրենի 2018թ. ապրիլի 09-ի՝ N86 §13 հրամանը:
  3. Աուդիտի անցկացման ժամանակահատվածը` ապրիլի 17-ից մայիսի 19-ը:
  4. Աուդիտի ենթակա գործընթացները.
  • ամբիոնի գործունեության պլանավորում և իրականացում,
  • գիտական գործունեություն,
  • ամբիոնի գործունեության բարելավմանն ուղղված քայլեր,
  • ամբիոնի հաշվետվողականություն:

ԵՊՀ ԻՄ-ի ամբիոններում իրականացվեց ներքին աուդիտ

Ապրլի 17-ին ամբիոններին է ուղարկվել ստուգվելիք փաստաթղթերի ցանկը:

3 աշխատանքային օրվա ընթացքում ամբիոնների գործավարները առանձնացրել են անհրաժեշտ փաստաթղթերը և հիմքերը:

Տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում կազմվել են աուդիտ իրականացնող աշխատանքային փոքր խմբեր և ժամանակացույց:

17-04-18-19-05-18-4

Աշխատանքային խմբերը  շրջել են ամբիոններով և ստուգել անհրաժեշտ փաստաթղթային հիմքերի առկայությունը:

Աուդիտի ընթացքում ամբիոնների վարիչները պատասխանել են ամբիոնային գործունեությանը վերաբերող հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ եք հիմք ընդունել ամբիոնի տարեկան աշխատանքային պլանը կազմելիս:
  • Որքանո՞վ է ձեր ամբիոնի տարեկան աշխատանքային պլանը համահունչ ԵՊՀ ԻՄ-ի ՌԾ-ին:
  • Քննարկվե՞լ է արդյոք ամբիոնում՝ ըստ ՌԾ-ի կատարողականի:
  • Թվարկե՛ք ամբիոնի նիստերում հիմնական քննարկվող հարցերը:
  • Նիստի օրակարգը ինչպե՞ս է իրազեկվում ամբիոնի անձնակազմին:
  • Քննարկվե՞լ են արդյոք դասախոսների անհատական պլանները և/կամ հաշվետվությունները ամբիոնի նիստերում և ինչ որոշումներ են ընդունվել, նշեք դրանցից մի քանիսը:
  • Որքանո՞վ է փոխկապակցված ամբիոնի պրոֆեսորադասախոսակն կազմի անհատական պլանները ամբիոնի տարեկան աշխատանքային պլանի հետ:
  • Մասնակցո՞ւմ են արդյոք ամբիոնի բոլոր դասախոսները ամբիոնի տարեկան հաշվետվության քննարկմանը և ի՞նչ մեխանիզմով:
  • Նշել ամբիոնի և ԿԾՊ-ի համագործակցության գործող մեխանիզմները:
  • Ինչքանո՞վ է ԿԾՊ-ն նպաստում ամբիոնի գործունեության բնականոն գործունեությանը:
  • Քանի՞ ԿԾ նախագիծ է քննարկվել ամբիոնում/նշել անվանումները/:

ԵՊՀ ԻՄ-ի ամբիոններում իրականացվեց ներքին աուդիտ

Աուդիտի ընթացքում իրականացվել է խորհրդատվություն ամբիոններին:

Ներքին աուդիտ իրականացրած աշխատանքային խումբն առաջիկայում կվերլուծի տվյալները, կկազմի եզրակացություն և առաջարկությունների փաթեթ կներկայացնի տնօրենին:

ԵՊՀ ԻՄ-ի ամբիոններում իրականացվեց ներքին աուդիտ