Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՀՀ արտգործնախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանի հանդիպումը մեր ուսանողների հետ

2017թ. հոկտեմբերի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ ՀՀ արտգործնախարարի` ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Վահագն Աթաբեկյանի հետ հանդիպում, որը կազմակերպել էր ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնը:

ՀՀ արտգործնախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանի  հանդիպումը մեր ուսանողների հետ

Հանդիպմանը մասնակցում էին «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությունների տարբեր կուրսերի ուսանողներ, ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսները:

ՀՀ արտգործնախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանի  հանդիպումը մեր ուսանողների հետ

ՀՀ արտգործնախարարի խորհրդականի հետ հանդիպումը նպատակ ուներ մասնաճյուղի ուսանողներին ծանոթացնել Ֆրանսիա-Հայաստան միջազգային կապերին, Վալանս-Իջևան բարեկամության պատմությանը, ուսանողների փոխանակման ծրագրերին, ինչպես նաև քննարկելու 2018թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովին վերաբերող հարցեր:

ՀՀ արտգործնախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանի  հանդիպումը մեր ուսանողների հետ

Ս.թ. սեպտեմբերի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ կատարած այցի ընթացքում պարոն Աթաբեկյանը պատրաստակամություն էր արտահայտել մասնաճյուղի ուսանողներին ևս ընդգրկել Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովի աշխատանքներում:

Այս հանդիպման ընթացքում մեր ուսանողները ցանկություն հայտնեցին որպես կամավորներ աշխատել հաջորդ տարի Երևանում անցկացվելիք գագաթնաժողովի շրջանակներում:

Համագործակցությունը խորացնելու նպատակով որոշվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ստեղծել Ֆրանկոֆոնիայի երիտասարդական կենտրոն: