2018թ. հոկտեմբերի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հրավիրվեց նիստ, որտեղ ամփոփվեցին «Շինանյութի»-ի գնման մրցույթի արդյունքները:
Ըստ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի 2018թ. գնումների պլանի՝ նախատեսվել էր ձեռք բերել «Շինանյութ» ապրանքատեսակը:
Այդ նպատակով մասնակիցների ներգրավման նպատակով <Գնումների մասին> ՀՀ օրենքի համաձայն ԵՊՀ-ԻՄ-ԳՀԱՊՁԲ-18/35-4 ծածկագրով հայտարարության և հարավերի տեքստերը հրապարակվել է www.gnumner.am տեղեկագրում:
Նշված ընթացակարգին մասնակցելու հայտ էին ներկայացրել 2 ընկերություններ, որոնցից գնման ենթակա չափաբաժիններով հաղթող ճանաչվեց ԱՁ Արմեն Հասանյանը, «Էկոմիքս» ՍՊԸ –ն և ԱՐՍՍՈՒՍ» ՍՊԸ -ն: