Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Նարինե Համբարձումյանը

2016թ. ապրիլի 18-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Նարինե Համբարձումյանը:

Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Նարինե Համբարձումյանը

Ներկա էին ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Նարինե Համբարձումյանը

Զեկուցման թեման էր «Հողային պաշարների պահպանություն»:
Ներկայացվեց, թե ինչ է հողը, որ այն՝ որպես կարևորագույն բնական ռեսուրս, արտադրության նյութական հիմքն է, տնտեսության տեղաբաշխման և զարգացման տարածական բազիսը, գյուղատնտեսության արտադրության գլխավոր միջոցը:

Մասնագիտական դիտանկյունից ընդգծվեց, որ այն ոչ միայն բնական ռեսուրս է, այլև անշարժ գույք: Նշվեց, որ երկրագնդի հողային ռեսուրսները կազմում են համաշխարհային ֆոնդի մոտ 13 մլրդ 400 մլն հա, արդյունավետ հողերը՝ համաշխարհային ֆոնդի 65%-ը (8.7 մլրդ հա), մնացած 35%- ը ( 4.7 մլրդ հա) մասամբ արդյունավետ և անարդյունավետ հողերն են, որոնք պիտանի չեն մարդուն անրաժեշտ կենսամթերքներ ստանալու համար:

Առանձնացվեց հողերի քայքայման և ոչնչացման 4 պատճառ՝ էրոզիա, ոռոգման բացասական հետևանքներ, հողերի հյուծում, օտարում:

Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Նարինե Համբարձումյանը

Զեկուցման ներկայացումից հետո իրականացվեց եզրափակիչ քննարկում՝ կարծիքների փոխանակության, հարցուպատասխանի միջոցով: