Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՈՒԳԸ նախաձեռնությամբ մեր ուսանողներն այցելեցին Երևանի թանգարաններ

2018թ. մայիսի 18-ին նշվեց Թանգարանների միջազգային օրը: Այս տարի ՀՀ-ի և Արցախի 116 թանգարաններ միացել էին միջոցառումների ծրագրին՝ իրենց դռները անվճար բացելով բազմահազար այցելուների առջև:

 

Այդ առիթով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տարբեր մասնագիտությունների 22 ուսանողներ՝ ՈՒԳԸ համակարգող Սլավիկ Ալավերդյանի ուղեկցությամբ, այցելեցին Երևանի թանգարաններ:

 

Նախ նրանք այցելեցին «Գաֆեսճյան արվեստի կենտրոն» («Կասկադ» համալիր), շրջեցին սրահներով, ծանոթացան արվեստի տարբեր ճյուղերի հետաքրքիր ցուցանշումներին, Ժերարդ Գաֆեսճյանի անձնական հավաքածուին:

ՈՒԳԸ նախաձեռնությամբ մեր ուսանողներն այցելեցին Երևանի թանգարաններ

Այնուհետև ուսանողներն այցելեցին «Գաֆեսճյան արվեստի կենտրոն»-ի հարևանությամբ գտնվող Ռուսական արվեստի թանգարան և շարժվեցին Հանրապետության հրապարակ:

ՈՒԳԸ նախաձեռնությամբ մեր ուսանողներն այցելեցին Երևանի թանգարաններ

Այստեղ համալսարանականներն այցելեցին Հայաստանի պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Ճանաչողական էքսկուրսիայի ընթացքում մեր ուսանողները գործնականորեն ամրապնդեցին իրենց տեսական գիտելիքները, բարձր տրամադրությամբ և ջերմ տպավորությունններով վերադարձան Իջևան:

ՈՒԳԸ նախաձեռնությամբ մեր ուսանողներն այցելեցին Երևանի թանգարաններ