Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հետազոտական և գիտական նախագծերի դրամաշնորհների մրցույթ

dzernarkutyunner-634x445 Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հրավիրում է ՀՀ-ում գործող բոլոր հետազոտական ինստիտուտներում ու համալսարաններում առկա հետազոտական թիմերին մասնակցելու հետաքրքիր մրցույթի: Այն հետազոտական թիմերը, որոնք վերջին մեկ տարում իրականացրել կամ ներկայումս իրականացնում են հետազոտական և գիտական նախագծեր ներքոհիշյալ ոլորտներում, հնարավորություն ունեն դրամական աջակցության միջոցով կատարելագործել և զարգացնել այդ աշխատությունները՝ դրանք կիրառելի և հետաքրքիր դարձնելով մասնավոր բիզնեսների և արտադրական ոլորտների համար։ Սույն նախաձեռնության նպատակն է խրախուսել և ՁԻՀի աջակցությամբ նպաստել հետազոտողների, գիտնականների և մասնավոր ոլորտի ներկայացուցիչների միջև գործընկերային կապերի ձևավորմանը։

Հետազոտությունները պետք է վերաբերվեն ներքոհիշյալ ոլորտներին՝ ·

  • Կիրառական մաթեմատիկա 
  • Կիրառական ֆիզիկա
  • Էլեկտրիկ ճարտարագիտություն
  • Էլեկտրոնիկայի կառավարման համակարգերեր ·
  • Տվյալագիտություն
  • Տվյալների կառավարում 
  • Սիմուլացիա և մոդելավորում, բազմաֆիզիկայի մոդելավորում, ալգորիթմներ
  • IoT տեխնոլոգիաներ 
  • Վերլուծական քիմիա 
  • Կենսաբժշկություն, թունաբանություն
  • Նյութագիտություն 
  • Աերոզոլային գիտություն

Մեկ  նախագծի ֆինանսավորման չափը՝ 7.500 ԱՄՆ դոլ.-ի համարժեք դրամ:
Դիմել կարող են Հայաստանում գործող հետազոտական հաստատությունները կամ համալսարանները, որոնց հետազոտական աշխատանքները վերաբերում են վերը նշված ոլորտներին։ Բոլոր հետաքրքրվածներին խնդրում ենք լրացնել կից հայտը և ուղարկել info@eif.am հասցեին մինչև սույն թվականի Դեկտեմբերի 24-ը։ Հայտին կից անհրաժեշտ է նաև ուղարկել հետազոտական թիմի անդամների ինքնակենսագրականները։ Դիմումի փաթեթը պետք է ներկայացված լինի անգլերեն լեզվով։ Ընտրությունը կատարվելու է ժյուրիի կողմից, որը ձևավորված է տեղական և միջազգային փորձագետների ներգրավմամբ: Հայտերը գնահատվում են ըստ խնդրի բարդության, հետազոտության ազդեցության և կիրառելիության ոլորտի, փորձարարական լուծումների և տեսական մասի համադրման մակարդակի, միջազգային հրապարակումներ և հղումների առկայության: