Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղի ներկայացուցիչները Հայաստանում անգլերեն լեզվի դասավանդողների ասոցիացիայի 14-րդ ամենամյա համագումարում

2017թ. նոյեմբերի 18-19-ին Աղվերանի “Best Western” հյուրանոցում (Best Western Aghveran Hotel) կայացավ Հայաստանում անգլերեն լեզվի դասավանդողների ասոցիացիայի 14-րդ ամենամյա համագումարը (AELTA 14th Annual Convention), որը կազմակերպվել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան (U.S. Embassy in Armenia) և Հայաստանում անգլերեն լեզվի դասավանդողների ասոցիացիայի (AELTA) կողմից:

Մասնաճյուղի ներկայացուցիչները Հայաստանում անգլերեն լեզվի  դասավանդողների ասոցիացիայի 14-րդ ամենամյա համագումարում

Համագումարին մասնակցում էին ասոցացիայի և դեսպանատան ներկայացուցիչներ (Աննա Առաքելյան, Ռոբերտ Անդերսոն և ուրիշներ), Խաղաղության կորպուսի կամավորներ, Երևանի պետական համալսարանի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, Եվրասիա միջազգային համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի դասախոսներ:

ԵՊՀ ԻՄ-ից համագումարին ներկա էին Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսներ Աստղիկ Սիմոնյանը և Էմմա Թեմրազյանը, ուսանողուհի Սյուզաննա Շահնազարյանը:

18-19-11-2017-2

Երկօրյա համագումարը նվիրված էր դասավանդման մեջ մշակութային, քննադատական մտածողության, ստեղծարարության և հաղորդակցական տարրերին ավելի բարձր տեղ հատկացնելու միջոցով դրական փոփոխություններ ձեռք բերելուն: Համագումարի կարգախոսն էր “4Cs 4 Change” (Communication, Creativity, Culture, Critical Thinking):

Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում անգլերեն լեզվի դասավանդողների ասոցիացիայի նախագահ Աննա Առաքելյանը:

Մասնակիցները դիտեցին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլլզի նախապես տեսագրված ելույթը և համագումարին մասնակցության խրախուսական հղումը:

Անգլերեն լեզվի տարածաշրջանային պատասխանատու Ջոն Սիլվերը իր պլենար ելույթում խոսեց արդյունավետ դասալսման և հետադարձ կապի (Effective Observation and Feedback) մասին:

Մասնաճյուղի ներկայացուցիչները Հայաստանում անգլերեն լեզվի  դասավանդողների ասոցիացիայի 14-րդ ամենամյա համագումարում

Այնուհետև մասնակիցներն ընտրեցին զուգահեռաբար ընթացող 3 սեմինարներից մեկը (Listen With All Your 4 Ears by Seda Dallakyan, Teaching: A Map of Actions, by Shushan Melik-Adamyan, The Classroom as a Safe Space, by Kelsey Rowe & Lusine Tadevosyan):

Սեմինարավարները շոշափեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են լսողական հմտությունները լսարանում զարգացնելու արդյունքում ծագող խնդիրները, քննադատական մտածողության կիրառումը ընթերցանության և խոսքի ձևակերպման ընթացքում (Three Cs of Top-Down Listening, by Lilit Bekaryan, Promoting Intercultural Competence Among Students by Sona Hakobyan & Irina Mkhitaryan, Teaching English Through STEM by Lilit Arshakyan, Flipped Classrooms by Karine Kostanyan, Touching the Roots: Armenian Culture and Geography in the English Classroom by Venera Melkonyan & Meline Ghondyan, Critical Thinking in Reading/Speaking Skills by Tatevik Martirosyan) և այլն:

Մասնաճյուղի ներկայացուցիչները Հայաստանում անգլերեն լեզվի  դասավանդողների ասոցիացիայի 14-րդ ամենամյա համագումարում

Սեմինարներից հետո մասնակիցների հիմնական քննարկման առարկան արվեստի տարբեր ճյուղերը լեզվի դասավանդման մեջ ինտեգրելն էր (Connecting Language Learning and Creativity through Art by Mariam Davtyan, Time 4 Tea by Liana Barseghyan):

Մասնաճյուղի ներկայացուցիչները Հայաստանում անգլերեն լեզվի  դասավանդողների ասոցիացիայի 14-րդ ամենամյա համագումարում

“AELTA 14th Annual Convention” hամագումարի գիտական մասը շատ արդյունավետ կերպով համադրված էր հանգստի միջոցառումների հետ, որոնց ընթացքում մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց հագեցած օրվա վերջում հանգստանալ բոուլինգի սրահում և դիսկո ակումբում:

Համագումարի 2-րդ օրը ելույթով հանդես եկավ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մշակութային հարցերով պատասխանատու Դայանա Սիթը, որի ելույթին հաջորդեց Օրեգոնի համալսարանի ներկայացուցիչ, համագումարի հատուկ հյուր Ագնեշկա Ալբոշտայի ելույթը:

Մասնակիցներն ակտիվորեն ներգրավվեցին մի շարք թեմաներով (Critical Thinking: Orienting Students, Orienting Teachers by Agnieszka Alboszta, Promoting Communication and Cooperation in EFL Classroom by Anna Ayrapetyan, Ads in the Classroom. Developing Learner’s Writing Skills by Tsovinar Mkrtchyan & Sona Ivanyan, Promoting Speaking Fluency in the EFL Class by Lusik Hovakimyan, Freeze by Anna Arakelyan & Meri Arakelyan, Using Rubrics to Promote Learner Autonomy by Rubina Gasparyan, Student or Teacher: Who is Accountable for Productivity? by Lusine Stepanyan, Discovering the Beauty of Storytelling in English Language Teaching by Ruzan Gabrielyan & Narine Mkrtchyan) սեմինարներում:

Մասնաճյուղի ներկայացուցիչները Հայաստանում անգլերեն լեզվի  դասավանդողների ասոցիացիայի 14-րդ ամենամյա համագումարում

Սեմինարներին հաջորդեց ոչ պաշտոնական վիճակահանությունը, որի ընթացքում հաջողակ մասնակիցները ստացան նվերներ՝ գրքերի տեսքով:

Վերջում համագումարի բոլոր մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:

Մասնաճյուղի ներկայացուցիչները Հայաստանում անգլերեն լեզվի  դասավանդողների ասոցիացիայի 14-րդ ամենամյա համագումարում