Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր դասախոսը մասնակցեց «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» թեմայով միջազգային աշխատաժողովին

2017թ. հոկտեմբերի 18-21-ը Երևանում  կայացավ «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» թեմայով միջազգային աշխատաժողովը, որը կազմակերպել էր Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)՝ ԱՄՆ-ի գիտության ազգային հիմնադրամի (NSF) հետ համագործակցությամբ:

Մեր դասախոսը մասնակցեց «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» թեմայով միջազգային աշխատաժողովին

Աշխատաժողովն աշխարհի տարբեր ծագերից իր շուրջն էր համախմբել տվյալագիտության (Data Sciences) և հարակից գիտակարգերով զբաղվող ավելի քան 200 գիտնականի ու մասնագետի, այդ թվում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, տեխն., գիտ. թեկնածու Աննա Սմբատի Սիմոնյանին:

Մեր դասախոսը մասնակցեց «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» թեմայով միջազգային աշխատաժողովին

Քառօրյա աշխատաժողովի բացման արարողությունը կատարվեց ՀՀ նախագահի ողջույնի խոսքով: Այնուհետև ելույթ ունեցան վարչապետը, Կրթության և գիտության նախարարը, ինչպես նաև հիմնադիրները և կազմակերպիչները:

Մեր դասախոսը մասնակցեց «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» թեմայով միջազգային աշխատաժողովին

“FAST”-ի համահիմնադիր, վենչուրային կապիտալիստ, գիտնական Նուբար Աֆեյանը նշեց, որ գործընկերոջ՝ Ռուբեն Վարդանյանի հետ 16 տարի առաջ սկսել են մտածել Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ՝ Հայաստանում գիտության ու տեխնոլոգիաների զարգացման միջոցով:

Մեր դասախոսը մասնակցեց «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» թեմայով միջազգային աշխատաժողովինԱշխատաժողովի համանախագահ, ԱՄՆ Իլինոյսի համալսարանի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը նշեց, որ այս հանդիպումը նաև երիտասարդների գաղափարները լսելուն է ուղղված:

Մեր դասախոսը մասնակցեց «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» թեմայով միջազգային աշխատաժողովին

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի ինֆորմացիոն գիտության ինստիտուտի մեքենայական բանականության և տվյալագիտության խմբի ղեկավար Արամ Գալստյանն ընդգծեց, որ դժվար է թերագնահատել մեքենաների ուսուցման և տվյալագիտության մեջ տեղի ունեցած հիմնարար վերափոխումները, որոնք մեծապես ազդում են գիտական այլ ճյուղերի ու մարդկանց կյանքի վրա:

Մեր դասախոսը մասնակցեց «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» թեմայով միջազգային աշխատաժողովին

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տրված հարցազրույցի ընթացքում Աննա Սիմոնյանը, խոսելով «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» թեմայով միջազգային աշխատաժողովին մասնակցության և արդյունքների վերաբերյալ, մասնավորապես նշեց. «Աշխատաժողովը շատ հագեցած էր մասնագիտական, ուսուցողական թեմաներով: Հերթական արդյունաբերական հեղափոխության ենք ականտես լինում. առանց վարորդ մեքենաներ, ավտոմատացված ապարատային թագմանություններ, կենսագիտության, բժշկական, նույնիսկ հասարագիտության  ոլորտի զարգացումներ, որոնք խթանում են գիտական  և տեխնոլոգիական զարգացումները:

Մեր դասախոսը մասնակցեց «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» թեմայով միջազգային աշխատաժողովին

Ինձ համար մեծ պատիվ էր ներկա գտնվել նման բարձրակարգ միջազգային աշխատաժողովի, որի ընթացքում ծանոթացա և շփվեցի բազմաթիվ գիտնականների, մասնավորապես ԱՄՆ Իլինոյսի համալսարանի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանի, Վ.Հարիկյանի  և այլոց հետ: Հանդիպման ընթացքում նաև հրավերք ստացա ուսանողների խմբի հետ հետազոտական դասընթաց անցնել Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանում՝ Յուրի Գագարինի անվան հետազոտական կենտրոնում: Հուսով եմ, որ նման փորձը, գիտնականների հետ ցանցի ստեղծումը և շփումները խթան կդառնան մեծացնելու մեր ուսանողների խանդավառությունը ուսումնառության և  գիտատեխնիկական նորույթների նմատմամբ»: