Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ պրակտիկաների ղեկավարների հետ տնօրենի հանդիպումը

2017թ. հունվարի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ պրակտիկաների ղեկավարների հետ տնօրեն Ս. Ա. Առաքելյանի հանդիպումը, որին մասնակցում էին և Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի աշխատակիցները:

Կայացավ պրակտիկաների ղեկավարների հետ տնօրենի հանդիպումը

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մասնաճյուղի՝ 2016-17 ուստարվա մանկավարժական, ուսումնական և արտադրական պրակտիկաների արդյունավետ կազմակերպման վերաբերյալ հարցեր:

Ընդգծվեց, որ պրակտիկաների ղեկավարները պրակտիկանտ-ուսանողների հետ հետևողականորեն իրականացնեն նախապատրաստական աշխատանքներ, հստակեցնեն տվյալ պրակտիկայի իրականացման նպատակը, խնդիրները, ուսանողներին կողմնորոշեն պրակտիկաների անցկացման վայրերի (ուսումնական հաստատություններ, հիմնարկ-ձեռնարկություններ և այլն) նպատակահարմար ընտրության հարցում:

Կայացավ պրակտիկաների ղեկավարների հետ տնօրենի հանդիպումը

 

Պրակտիկաների ղեկավարները հավաստեցին, որ  պրակտիկաների՝ նոր կազմված ծրագրերն ընդգրկում են այդ անհրաժեշտ դրույթները (ներածություն, պրակտիկայի նպատակը, խնդիրները, անցկացման ժամկետները, վայրը, ընթացքն ու բովանդակությունը, պրակտիկայի ավարտին ակնկալվող վերջնարդյունքները), և իրենք աշխատում են հնարավորինս արդյունավետ կազմակերպել ու իրականացնել դրանք, մշակվում են և ընթացքում կներկայացվեն լրացուցիչ առաջարկներ: