Աշխատանքի նկարագրություն
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղն աշխատանքի է հրավիրում մինչև 29 տարեկան իգական սեռի ներկայացուցչի՝ Նորարարական Գիտելիքի Հանգույցի (ՀԱԲ) աշխատանքները համակարգողի պաշտոնը զբաղեցնելու համար:
Աշխատանքային պարտականություններ.
- կազմակերպել և համակարգել ՀԱԲ-ի աշխատանքները,
- համակարգել իրականացվելիք դասընթացները և դրանց կազմակերպչական աշխատանքները,
- կազմել ՀԱԲ-ի գործունեության աշխատանքային պլան և հետևել դրանով նախատեսված գործողությունների իրականացմանը սահմանված ժամկետում,
- իրականացնել ՀԱԲ-ի փաստաթղթաշրջանառությունը,
- կազմակերպել ՀԱԲ-ի զարգացմանը միտված տարատեսակ միջոցառումներ,
- կապեր հաստատել գործընկեր կազմակերպությունների և հանրապետությունում գործող այլ ՀԱԲ-երի հետ,
- ապահովել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության, հանդիպումների կազմակերպման, բանակցությունների վարման, համաձայնագրերի նախագծերի պատրաստման, ընթացիկ նամակագրության ապահովման աշխատանքները։
Անհրաժեշտ հմտություններ և կարողություններ.
- բարձրագույն կրթություն,
- առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ (նախընտրելի է հասարակական աշխատանքի ոլորտում),
- թիմում աշխատելու կարողություն,
- սահմանված ժամկետները պահպանելու ունակություն,
- ժամանակի կառավարման հմտություն,
- պատասխանատվության բարձր զգացում,
- համակարգչային տեխնիկայի, հեռահաղորդակցման և կապի միջոցների շահագործման կանոնների իմացություն,
- MS office ծրագրային փաթեթի իմացություն,
- հայերենի գերազանց իմացություն,
- օտար լեզուների իմացություն:
Լրացուցիչ տեղեկություն
Դիմել կարելի է մինչև ս.թ. մարտի 5-ը ijevan@ysu.am էլեկտրոնային հասցեին Ձեր համառոտ ինքնակենսագրությունը (CV) ուղարկելու միջոցով՝ վերնագրում նշելով՝ «Համակարգող»: Նշված ժամկետից ուշ կամ առանց վերնագրի ուղարկված նամակները չեն դիտարկվելու:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիմողներին հետաքրքրվածության համար և տեղեկացնում, որ հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները: