Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» խորագրով սեմինարի հրավեր

19-03-18

2018թ. մարտի 22-ին՝ ժամը 13:35-ին, ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի թիվ 39 (օնլայն) լսարանում տեղի կունենա մոտիվացիոն բնույթի սեմինար, որը կազմակերպում են մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը և ուսանողական խորհուրդը:

Սեմինարը կվարեն ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, քաղ. գիտ. թեկնածու Հ.Մովսեսյանը և մասնաճյուղի ՈՒԳԸ համակարգող Ս.Ալավերդյանը:

Կներկայացվի Սթիվեն Ռ. Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքը, որը հայերեն հրատարակվել է 2018թ. մարտին: Սթիվեն Քովին ներկայացնում է ամբողջական, սկզբունքների վրա հիմնված մոտեցում անձնական և մասնագիտական խնդիրների լուծման համար: Գիրքը 1990 թվականից շարունակում է մնալ բեսթսելլեր բիզնես ոլորտում՝ ավելի քան 30 միլիոն վաճառված օրինակով: Գիրքը 2011թ. “Time” ամսագրի կողմից ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքեր»-ի ցանկում: 

Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին: