Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Սեպտեմբերի 19-ի տնօրենության նիստում

2017թ. սեպտեմբերի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ՝ Ս. Ա. Առաքելյանի նախագահությամբ:

Սեպտեմբերի 19-ի տնօրենության նիստում

Նիստի ընթացքում ամփոփվեց ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման՝ 2016-2017 ուստարվա 2-րդ կիսամյակի I լուծարքային շրջանը, քննարկվեցին 2017-2018 ուստարվա 1-ին կիսամյակի I ընթացիկ քննությունների և ստուգումների նախապատրաստական աշխատանքներին, ԵՊՀ ԻՄ-ում կառուցվածքային փոփոխություններին վերաբերող և մի քանի այլ ընթացիկ հարցեր:

Առաջին հարցի վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման՝ 2016-2017 ուստարվա 2-րդ կիսամյակի I լուծարքային շրջանում առկա ուսուցման համակարգից II լուծարքային շրջան է անցել 18 ուսանող, Հեռակա ուսուցման համակարգից՝ 212 ուսանող: Ներկայացվեց, որ II լուծարքային շրջանը կավարտվի ս.թ. սեպտեմբերի 23-ին:

Ֆակուլտետների դեկաններին հանձնարարվեց ԵՊՀ ռեկտորատի՝ ս.թ. սեպտեմբերի 14-ի որոշման (I լուծարքային շրջանը հանձնելուց հետո 21 և ավելի կրեդիտ պարտք ունեցող ուսանողներին հեռացնել համալսարանից) մասին իրազեկել ուսանողներին և այն մասնաճյուղում կիրառել 2017-2018 ուստարվա 1-ին կիսամյակից:

Սեպտեմբերի 19-ի տնօրենության նիստում

Մյուս հարցի կապակցությամբ Ուսումնամեթոդական վարչությանը հանձնարարվեց մինչև ս.թ. հոկտեմբերի 6-ը ներկայացնել 2017-2018 ուստարվա 1-ին կիսամյակի I ընթացիկ քննությունների և ստուգումների ժամանակացույցները:

Տնօրենության նիստի ընթացքում ներկայացվեցին նաև ԵՊՀ ԻՄ-ում Գիտակազմակերպական  բաժին ստեղծելու, Անձնակազմի կառավարման բաժինը Մարդկային ռեսուրսների կառավարման և վերապատրաստման բաժին վերակազմավորելու,  վարչատնտեսական վարչությունը լուծարելու վերաբերյալ կառուցվածքային փոփոխությունները: