Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Հասարակական կարծիքի դերը դասախոսական կոլեկտիվի բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորման մեջ» թեմայով դաս-քննարկումը

2017թ. հունվարի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած՝ «Հասարակական կարծիքի դերը դասախոսական կոլեկտիվի բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորման մեջ» թեմայով դաս-քննարկումը, որը վարեց Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի մասնագետ, Հայոց պատմության և հասարակագիտության  ամբիոնի դոցենտ, փ.գ.թ. Է. Ա. Կյուրեղյանը:

Կայացավ «Հասարակական կարծիքի դերը դասախոսական կոլեկտիվի բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորման մեջ» թեմայով դաս-քննարկումը

Ներկայացվեց թեմայի արդիականությունը և հրատապությունը լիարժեք դասախոսական գործունեության համար, ինչը համահունչ է կրթական բարեփոխումների բովանդակությանը, մասնավորապես՝ բուհում նոր ներդրված «Կրթական ծրագրի ղեկավար»-ի ինստիտուտի ակնկալվող գործունեությանը:

Առանձնակի կա­րև­որվեցին մատուցվող նյութի հետ դասախոսի անձնական նկարագրի ներդաշնա­կելիության,  դասախոսական կոլեկտիվում ոչ պաշտոնական հարաբերությունների ներուժը մասնագիտական կրթության արդյունավետ կազմակերպմանը ծառայեցնելու խնդիրները: Ընդգծվեց, որ նման խնդիրների լուծման հարցում վճռական նշանակություն է ձեռք բերում ամբիոնում և ֆակուլտետում ձևավորվող համարժեք ու խրախուսող հասարակական կարծիքը:

Կայացավ «Հասարակական կարծիքի դերը դասախոսական կոլեկտիվի բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորման մեջ» թեմայով դաս-քննարկումը

Պարոն Կյուրեղյանը հակիրճ ներկայացրեց սոցալական տարբեր մակարդակներում հասարակական կարծիքի ձևավորման և գործառման յուրահատկությունները, հասարակական կյանքի տարբեր բնագավառներում (քաղաքական, արտադրական, կրթական) նրա կիրառման պատմությունը: Պարզաբանվեցին հասարակական կարծիքի հետազոտման մասնագիտական նրբությունները (մասնավորապես՝ հետազոտման արդյունքների ներկայացուցչության, հավաստելիության խնդիրները), սոցիոլոգ-հոգեբանի, լրագրության,  բարոյականության կապը ստացված տվյալների, դրանց հրապարակման ու օգտագործման հետ:

Հատուկ ուշադրություն դարձվեց հավաստի հասարակական կարծիքի ձևավորման մեջ դասախոսների աշխարհայացքի, տարածաշրջանային, հանրապետական ու ազգային յուրահատկությունների նշանակությանը:

Կայացավ «Հասարակական կարծիքի դերը դասախոսական կոլեկտիվի բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորման մեջ» թեմայով դաս-քննարկումը

Այնուհետև տեղի ունեցավ շոշափված խնդիրների ակտիվ քննարկում: Երիտասարդ դասախոսներին հետաքրքրում էր, թե ինչպես է հնարավոր հավաստի հասարակական կարծիքը տարբերել կեղծ լուրերից, որքանով են արդարացված հասարակական կարծիքի ուսումնասիրությունները հանրապետությունում, ինչպես են լուծվում դրանց ֆինանսավորման խնդիրները, ինչպես է հնարավոր շահարկել հասարակական կարծիքի ուսումնասիրություններն ու դրանց արդյունքների օգտագործումը:

Անկեղծ երկխոսության ընթացքում քննարկվեցին դասախոսի գործունեության գնահատման մեջ վերջին տարիներին ուսանողների կարծիքներն ու գնահատականները օգտագործելու հետ կապված մասնագիտական ու բարոյական նրբությունները: Ծավալված երկխոսությունը հանգեցրեց դասախոս-ուսանող հարաբերությունների բարդ համակարգի գործառման հետ կապված խնդիրների քննարկմանը, ինչի շուրջ ձևավորվեց միասնական կարծիք, այն է՝ բոլոր դեպքերում ուսանողը մնում է բարձրագույն կրթության առանցքային դեմքը և նրան, անկախ հանգամանքներից, գործող օրենքների ու կանոնակարգերի շրջանակում պետք է վերաբերվել որպես լիարժեք քաղաքացու՝ հարգելով նրա բոլոր իրավունքները: