Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Պարգևատրվեցին Էսսեի համահամալսարանական մրցույթի հաղթողները

2017թ. ապրիլի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի կողմից «Հարազատ  կրթօջա՛խ  իմ՝  ԵՊՀ  ԻՄ», «Բարություն», «Զրույց  զինվորի  հետ» թեմաներով մարտին հայտարարված   էսսեների համահամալսարանական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:

Պարգևատրվեցին Էսսեի համահամալսարանական մրցույթի հաղթողները

Ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, տարբեր մասնագիտությունների ուսանողներ:

Պարգևատրվեցին Էսսեի համահամալսարանական մրցույթի հաղթողները

Բացման խոսքով հանդես եկավ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Ա.Սարհատյանը՝ մասնավորապես նշելով. «Համոզված էինք, որ մեր ուսանողներին կներշնչեն այս թեմաները, և կներկայացվեն լավ աշխատանքներ: Չսխալվեցինք: Ահա  մեր սեղանին են դրված աշխատանքներ՝ երեք թեմաներով: Ուրախացնողն այն էր, որ էսսեները  սրտի խոսքեր էին` գրված անկեղծ ու անմիջական  զգացումներով,  ինքնուրույն էին և անգամ հուզական:  Ներկայացվել էին և՛ չափածո, և՛ արձակ շարադրանքներ, որոնք ամբիոնում քննարկելուց հետո ընտրվեցին մրցանակային տեղերի ու խրախուսանքի արժանի լավագույն աշխատանքները»:   

Պարգևատրվեցին Էսսեի համահամալսարանական մրցույթի հաղթողները

Ելույթ ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Ս. Ա. Առաքելյանը՝ ողջունելով   Հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությունը, մրցույթի բոլոր մասնակիցներին, ընդգծելով նման միջոցառումների կարևորությունը, նրանց ունեցած ուսուցողական ու դաստիարակչական մեծ նշանակությունը, այնուհետև մրցանակային տեղեր գրաված ուսանողներին պարգևատրեց պատվոգրերով ու նվերներով:

Էսսեների համահամալսարանական մրցույթում առաջին մրցանակի էր արժանացել «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Մհեր Մկրտումյանի  էսսեն՝ «Նամակ զինվորին» թեմայով:

Պարգևատրվեցին Էսսեի համահամալսարանական մրցույթի հաղթողները

Երկրորդ մրցանակի էր արժանացել «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Հրանտ Ղազումյանի՝ մեր կրթօջախին նվիրված  ջերմ ու սրտաբուխ աշխատանքը:

Պարգևատրվեցին Էսսեի համահամալսարանական մրցույթի հաղթողները

Երրորդ մրցանակային տեղ էր գրավել «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Բեգլարյանի էսսեն, որի մեջ սահմանամերձ գոտում կատարված  իրադարձությունների ֆոնի վրա ներկայացվում է թշնամու հրազենից ծանր վիրավոր իր պապիկի հանդեպ համագյուղացիների ցուցաբերած բարեսրտության ու մարդասիրության մասին:

Ներկայացված բոլոր աշխատանքների մեջ կային արձակ և  չափածո  ուշագրավ հատվածներ, ջերմ  ու սիրառատ տողեր` ուղղված հայ զինվորներին, մեր կրթօջախին, որոնցից խրախուսանքի արժանացան  հետևյալ աշխատանքները.

  • «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Ռաֆիկ Մինասյանի «Նամակ զինվորին»  թեմայով էսսեն,

Պարգևատրվեցին Էսսեի համահամալսարանական մրցույթի հաղթողները

  • «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Իննա Մկրտումյանի «Բարություն» թեմայով աշխատանքը,

    Պարգևատրվեցին Էսսեի համահամալսարանական մրցույթի հաղթողները

  • «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Սոսե Խաչատրյանի «Նամակ զինվորին» թեմայով էսսեն:

Պարգևատրվեցին Էսսեի համահամալսարանական մրցույթի հաղթողները

Վերջում ելույթ ունեցավ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Վ.Ավագյանը՝ իրենց անկեղծ, անմիջական,  ստեղծագործական մեծ ներշնչանքով գրված աշխատանքների համար շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին, կարևորելով այդպիսի մրցույթների դերը հատկապես ստեղծագործ ուսանողների բացահայտման, նրանց ինքնադրսևորման իմաստով և համոզմունք արտահայտելով, որ ամբիոնի կողմից նման նախաձեռնությունները կլինեն հաճախական:   

Պարգևատրվեցին Էսսեի համահամալսարանական մրցույթի հաղթողները