Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Սրտանց շնորհավորում ենք…

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոսական անձնակազմը և ուսանողությունը սրտանց շնորհավորում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին ծննդյան տարեդարձի առթիվ, մաղթում երկարակեցություն ու ազգանվեր բուռն գործունեություն՝ ի փառս հայ ազգի:

Սրտանց շնորհավորում ենք...

Հայի ոգին դարերում աներեր, մեր սահմաններն անխախտ ու մեր լեզուն անխաթար ենք պահել մեր սուրբ հավատի շնորհիվ: Սրբազա՛ն հայր, արդ, թո՛ղ Ձեր՝ Աստծո բարեպաշտ ծառայի և մեր աղոթքն առ Աստված հեռու վանի մեր ժողովրդից բոլոր տագնապները և խաղաղություն ու բարօրություն բերի համայն հայությանը: