Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հարցազրույց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահի հետ

2017թ. մայիսի 20-ին և 21-ին կայացան ԵՊՀ ԻՄ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության ամփոփիչ քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Հարցազրույց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահի հետ

«ԻԿՄ» մասնագիտության 2017թ. առկա ուսուցման ամփոփիչ ատեստա­վորման հանձնաժողովն ուներ հետևյալ կազմը.

  1. Գասպարյան Հարություն Վոլոդյայի   – նախագահ, Ռուս-հայկական (սլավոնական), համալսարանի ՏՏ դեպարտամենտի ծառայության պետ,  ֆիզմաթ. գի­տ. թեկնածու, դոցենտ,
  1. Հովհաննիսյան Գուրգեն Ժորժիկի – նախագահի տեղակալ, ԵՊՀ բակալավրատի բաժնի պետ, աշխ. գիտ. թեկնածու, դոցենտ,
  1. Զաքարյան Մանվել Աշոտի  –  բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի ԺՊ, ֆ/մ.գ. թեկնածու,
  1. Հովակիմյան Աննա Սեդրակի – Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների  ամբիոնի  վարիչի ԺՊ, տեխն.գիտ.թեկնածու, դոցենտ,
  1. Ցուցուլյան Արտակ Վոլոդյայի – Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի  վարիչի ԺՊ, ֆ.մ.գ. թեկնածու,
  1. Դարբինյան Կարապետ Սուրենի – Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, ֆ/մ.գ.  թեկնածու, դոցենտ,
  1. Թիրաբյան Գերասիմ Վահրամի – Խաշթառակի հիմնական դպրոցի տնօրեն,

  2. Ղազարյան Հարություն Ավետիքի –  Գետահովիտի միջնակարգ դպրոցի տնօրեն,

  3. Թիրաբյան Մարզպետ Պարգևի – Իջևանի №1 հիմնական դպրոցի ինֆորմատիկայի  ուսուցիչ:

ԵՊՀ ԻՄ-ի տվյալ մասնագիտությամբ  շրջանավարտների ընդհանուր պատրաստվածության մակարդակի վերաբերյալ հարցազրույց ունեցանք հանձնաժողովի նախագահ, պարոն Հարություն Գասպարյանի հետ.

21-05-2017-5

-Պարո՛ն Գասպարյան, ի՞նչ կարծիք ունեք մեր շրջանավարտների ընդհանուր մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ:

 -Շրջանավարտների մասնագիտական ընդհանուր պատրաստվածության մակարդակը բարձր էր: Հատկանշական է, որ ուսանողները փայլուն գիտելիքներ ցուցաբերեցին մաթեմատիկայից, պետք է աշխատել, որպեսզի ծրագրավորումից էլ հասնեն այդ մակարդակին:    

Հարցազրույց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահի հետ     Ինչպե՞ս կգնահատեք իրենց մասնագիտության շրջանակներում նրանց՝ դատողություններ անելու կարողությունների մակարդակը:

 – Ընդհանուր առմամբ՝ ուսանողների մտածելու կարողությունները կգնահատեմ լավ, առաջնահերթ զգացվում էր նրանց աշխատասիրությունը, քննություններին շատ լավ պատրաստվածությունը, այդ է պատճառը, որ նույնիսկ ոչ այնքան բարձր ՄՈԳ-ով ամփոփիչ ատեստավորման ժամանակ ստացան բարձր գնահատականներ:  

Հարցազրույց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահի հետ

Ինչպիսի՞ն է նրանց հաղորդակցման կարողությունների մակարդակը:

-Այդ իմաստով հաճելիորեն զարմացած եմ. մարզի համար ձեր ուսանողները դրսևորեցին հաղորդակցման հրաշալի կարողություններ, ունեին ազատ ու անկաշկանդ պահվածք:

Խնդրում եմ՝ ներկայացնեք Ձեր առաջարկները՝ մեր շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ:

-Կարծում եմ՝ որոշակի աշխատանք պիտի իրականացնել, որպեսզի ծրագրավորման վերաբերյալ ուսանողների գիտելիքները հասցվեն մաթեմատիկականի մակարդակին. գուցե կատարվի ժամաքանակի փոփոխություն, շատացվեն գործնական պարապմունքները:

Հարցազրույց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահի հետ

Ավարտական աշխատանքների թեմատիկան համապատասխանու՞մ էր արդյոք որակավորմանը:

-Այո՛, բոլոր աշխատանքների թեմաներն էլ համապատասխանում էին որակավորմանը: Ծրագրավորման տեսանկյունից առանձնապես հաջողված էին ուսումնական պրոցեսի էլեկտրոնիզացիային, ավտոմատների տեսությանը վերաբերող աշխատանքները: Մաթեմատիկայի վերաբերյալ էլ հետաքրքիր խնդիրներ կային:

Ավարտական աշխատանքներն ունեի՞ն տրամաբանական կառուցվածք, աշխատանքներում պահպանվա՞ծ էր նյութի շարադրման տրամաբանությունը:

-Աշխատանքներում նյութի շարադրման տրամաբանությունը պահպանված էր, միայն, ձևակերպումների հետ կապված, ունեմ մի քանի դիտարկում. աշխատանքներում պիտի հստակ նկարագրվի խնդրի դրվածքը, աշխատանքների միջից պիտի հանել կոդը՝ ծրագրի տեքստը, այն կցել աշխատանքին էլեկտրոնային սկավառակով: Աշխատանքների մեծ մասը, ինչպես կարգն է, ուներ եզրակացություն, սակայն որոշ աշխատանքներում այն բացակայում էր:  

Հարցազրույց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահի հետ

Որքա՞ն կգնահատեք աշխատանքներում նորարարական տարրերի առկայության, վերհանված խնդիրների համակող­մանի ուսումնասիրման մակարդակը:

  -Նորմալ, աշխատանքներում լավ կլինի, որ շեշտը դրվի կիրառական խնդիրների մաթեմատիկական մոդելների կառուցման վրա:    

 Մեր ուսանողշրջանավարտներն ունեի՞ն արդյոք սեփական տեսակետները  վստահ պաշտպանելու կարողություններ:

-Ձեր ուսանողների՝ սեփական տեսակետները պաշտպանելու կարողությունները բավականին բարձր էին, և հաջողության հասան հատկապես այն ուսանողները, ովքեր պահանջկոտ էին առաջին հերթին իրենք իրենց նկատմամբ:

Հարցազրույց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահի հետ

Ի՞նչ կարծիքի եք մասնագիտական գրականությունից օգտվելու, աշխատանքում դա շրջանառելու նրանց կարողությունների մասին:

-Լավ կարծիքի եմ, աշխատանքներում նորմալ շրջանառված էր մասնագիտական հիմնական գրականությունը:

Ինչպե՞ս կգնահատեք աշխատանքի մատուցման մակարդակը և նրանց՝ մասնագիտորեն գրագետ բանավոր խոսքը:

-Աշխատանքների մատուցման մակարդակը բավականին բարձր էր, բոլոր աշխատանքները ներկայացվեցին ճաշակով ձևավորված շնորհանդեսների ուղեկցությամբ, զգացվում էր նաև գիտական ղեկավարների բարեխիղճ աշխատանքը:

 Հարցազրույց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահի հետ

Խնդրում եմ՝ ներկայացնեք Ձեր առաջարկները՝ ավարտական աշխատանքների թեմաների ընտրության և դրանց իրականացման հետագա բարելավման ուղղությամբ:

-Ցանկալի է, որ աշխատանքներում դրված լինեն կիրառական բնույթի խնդիրներ և դրանք իրականացնող ծրագրեր, տեսականի հետ անպայման համադրված լինի  գործնական մասը:

 Հարցազրույց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահի հետ

 -Պարո՛ն Գասպարյան, շատ շնորհակալ ենք տրված հարցազրույցի, ուսումնական գործընթացի բարելավման ուղղությամբ Ձեր կողմից արված արժեքավոր դիտարկումների համար:

-Հանձնաժողովի անունից ես նույնպես հայտնում եմ շնորհակալություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ իրենց պատասխանատու և նվիրված աշխատանքի, տրամադրված նյութատեխնիկական ռեսուրսների համար:

Հարցազրույց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահի հետ

Հարցազրույցը վարեց    ԵՊՀ ԻՄի հասարակայնության հետ

կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Սամվելի Վանյանը