Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղի հավաքականը հաղթեց Իջևանի ուսումնական հաստատությունների` ֆուտբոլի առաջնությունում

2015թ. հոկտեմբերի 20-29-ը Իջևան քաղաքի մարզադահլիճում կայացավ Իջևանի ուսումնական հաստատությունների` ֆուտբոլի առաջնություն, որը կազմակերպվել էր «ՆԻԿԱՐՄ» ակումբի տնօրեն Արմեն Խաչատրյանի կողմից: 

Մասնաճյուղի հավաքականը հաղթեց Իջևանի ուսումնական  հաստատությունների` ֆուտբոլի առաջնությունում

Այն կրում էր «Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի գավաթ» անունը:

Առաջնությանը մասնակցում էին Իջևանի ուսումնական հաստատությունների տարբեր տարիքային թիմեր:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ֆուտբոլի հավաքականը կիսաեզրափակիչում հանդիպեց Իջևանի վարժարանի թիմի հետ և 8:4 հաշվով հաղթեց:

Մասնաճյուղի հավաքականը հաղթեց Իջևանի ուսումնական  հաստատությունների` ֆուտբոլի առաջնությունում

Եզրափակիչում մասնաճյուղի հավաքականը հանդիպեց Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի հետ և հաղթեց 9:3 հաշվով:

Գրավելով առաջին տեղը` ԵՊՀ ԻՄ-ի հավաքականի տղաները` Վահե Վարշամյանը, Էդգար Խոջայանը, Տիգրան Հարությունյանը, Վրեժ Սարհատյանը, Էդմոն Ավետիսյանը և Վարդան Մալխասյանը պարգևատրվեցին գավաթով, պատվոգրով և մեդալներով:

Մասնաճյուղի հավաքականը հաղթեց Իջևանի ուսումնական  հաստատությունների` ֆուտբոլի առաջնությունում

 

Առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց մասնաճյուղի ֆուտբոլի հավաքականի անդամ, «Պատմություն» մասնագիտության II կուրսի ուսանող Էդգար Խոջայանը:

Լավագույն պաշտպան ճանաչվեց Հեռակա ուսուցման բաժնի «Պատմություն» մասնագիտության IV կուրսի ուսանող Վրեժ Սարհատյանը:

Հուշանվերների արժանացավ թիմի մարզիչ Վարդիթեր Պողոսյանը:

Թիմի մասնակցությանն աջակցելու համար «ՆԻԿԱՐՄ» ակումբի կողմից շնորհակալագիր տրվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանին:

Մասնաճյուղի հավաքականը հաղթեց Իջևանի ուսումնական  հաստատությունների` ֆուտբոլի առաջնությունում