Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Սկսված է նոր ուսումնական տարին

Նոր  ուսումնական տարին ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղում սկսվեց  մեկնարկային խորհրդակցությամբ:  Մասնաճյուղի տնօրեն Ս. Առաքելյանը նոր ուսումնական տարվա և այն  ազդարարող Գիտելիքի օրվա առթիվ ջերմորեն  շնորհավորեց  կրթօջախի դահլիճում հավաքված ուսանողներին ու պրոֆեսորադասախոսական կազմին` մաղթելով նրանց աշխատանքային խանդավառություն,  գիտական նոր ձեռքբերումներ,  բարձր կարգա­պահություն, կայուն  ու հարուստ գիտելիքներ,  ուսման որակի աննախընթաց բարձրացում: Այդ ամենի համար կրթօջախում ստեղծվել են բոլոր պայմանները.  նորոգվել-թարմացվել են լսարանները, ամբիոնները, հարստացվել  է գրադարանը, համակարգչային սրահը, գործում են նորաստեղծ երկու բուֆետները, բուժկետը,   և, ամենակարևորը, ստեծվում է  մասնա­ճյուղի   էլեկտրոնային կայքը, որի  նպատակն  ուսման  գործընթացին մեծապես  նպաստելն է. կայքում կտեղադրվեն դասախոսների դասախոսությունները, կրթական համակարգի հետ կապված տեղեկատվություն, համալսարանական առօրյան ներկայացնող ու լուսաբանղ հաղորդագրություններ , լուսանկարներ և այլն: Կարդալ ավելին