Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ցուցահանդես ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

Սույն թվականի նոյեմբերի 22-ին, ԵՊՀ ԻՄ գրադարանում տեղի ունեցավ ցուցահանդես: Այն կազմակերպել էին Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները: Ներկայացված էին 40 ուսանողների 90-ից ավելի աշխատանքներ` գունանկար, գծանկար, կարպետ, գոբելեն, ասեղնագործ և խեցեգործական աշխատանքներ:

Կարդալ ավելին

Ուսանողների համաշխարհային օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

Նոյեմբերի 17-ին ամբողջ աշխարհը և Հայաստանը նշեց “Ուսանողների համաշխարհային օրը”: Այս տոնն ունի երկար տարիների պատմություն:
1939թ. Չեխոսլովակիայում Պրահայի ուսանողները և դասախոսները դուրս էին եկել ցույցի` նշելու Չեխոսլովակիայի ձևավորման տարեդարձը: Գերմանացի օկուպանտներն էլ փորձել են բռնի ուժով ցրել երթը, որի ընթացքում գնդակահարվել է ուսանող Յան Օպլետալը: Նրա թաղման արարողությունը վերածվել է բողոքի ցույցի: Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան շրջափակվել է ուսանողական հանրակացարանը, ավելի քան 1200 ուսանողներ ձերբակալվել են, Չեխիայի բոլոր համալսարանները մինչև պատերազմի ավարտը փակված են մնացել: 2 տարի անց Լոնդոնում նոյեմբերի 17-ը սահմանվեց որպես Ուսանողների օր, իսկ 1946 թվականի նոյեմբերի 17-ին նույն Պրահայում կայացած Ուսանողների համաշխարհային կոնգրեսի ժամանակ այն վերջնականորեն ստացավ միջազգային տոնի կարգավիճակ: Կարդալ ավելին

Ուսանող – 2011 մրցանակաբաշխությունը Երևանի պետական համալսարանում

Սույն թվականի նոյեմբերի 17-ին, «Ուսանողների համաշխարհային օրը», ԵՊՀ –ում տեղի ունեցավ «Ուսանող – 2011» մրցանակաբաշխությունը: Այն արդեն 3-րդ տարին է անց է կացվում ԵՊՀ ՈՒԽ կողմից և նպատակ ունի խրախուսել բարձր առաջադիմություն և ներհամալսարանական ակտիվություն ցուցաբերած ուսանողներին:

Թվով 23 ուսանողներ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներից, կենտրոններից և Իջևանի մասնաճյուղից արժանացան «Ուսանող – 2011» կոչմանն ու պարգևատրվեցին ԵՊՀ ՈՒԽ մեդալով:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից այդ կոչմանն արժանացավ Բնական գիտությունների ֆակուլտետի «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող, ԵՊՀ ԻՄ ՈւԳԸ փոխնախագահ Սլավիկ Սամվելի Ալավերդյանը: