Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ավարտվեց բազկամարտի մասնաճյուղային առաջնությունը

2012 թ. ապրիլի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ բազկամարտի մասնաճյուղային առաջնություն, որին մասնակցում էին 10 ուսանող:

Եզրափակիչ դուրս եկան Վարդան Մազմանյանը (պատմ. III կուրս) և Սուրեն Օթարյանը (հեռակա ուսուցում, տնտ. I կուրս):

Հաղթող ճանաչվեց Վարդան Մազմանյանը:

ՈՏՔԻ’, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ

Ապրիլի 23-ին` Մեծ եղեռնի 97-ամյա տարելիցի նախօրեին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել էր բեմականացում: Բեմադրվեց Պերճ Զեյթունցյանի «Ոտքի’, դատարանն է գալիս» պիեսը:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ նախագահ Սլավիկ Ալավերդյանը, ապա սկսվեց ներկայացումը: Կարդալ ավելին

Ստեղծագործել էին Հայոց ցեղասպանության թեմայով

Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի օրը Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Իջևանի հուշարձանի հարակից տարածքում կազմակերպվել էր նկարների և ձեռագործ աշխատանքների ցուցադրություն:

Այն նախաձեռնել էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը:

Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Շուշան Բաղդասարյանը նշեց, որ առաջին անգամ է ցուցահանդես կազմակերպվում այս բարդ և ցավոտ թեմայով:

Իրենց հայրենասիրական պարտքը կատարելու եկած մարդիկ ողջունեցին ուսանողների նախաձեռնությունը:

Բոլոր աշխատանքները` պատկերասրահում

Տաթևիկ Ալիխանյան

Մոմերով երթ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց մոմերով երթ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության 97-ամյակի:

Երթին մասնակցող 60 ուսանողները, մոմերով 97 թիվը կազմած, հայրենասիրական երգեր երգելով, համալսարանից շարժվեցին դեպի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող:

Նաիրի Ճաղարյան

Ավարտվեց փետրագնդակի մասնաճյուղային առաջնությունը

Ապրիլի 2-3-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ փետրագնդակի մասնաճյուղային առաջնություն, որին մասնակցում էին 16 տղա և 36 աղջիկ:

Մրցանակային տեղերը զբաղեցրեցին
տղաներից`

  1. Էդիլյան Հայկ, Կիր. արվեստ IV կուրս,
  2. Ստեփանյան Հայկազ, Պատմ. II կուրս,
  3. Չոբանյան Արթուր, Պատմ III կուրս,

աղջիկներից`

  1. Օհանյան Աննա, Պատմ. II կուրս,
  2. Դավթյան Քրիստինե, Սերվիս II կուրս,
  3. Խոջումյան Անի, Պատմ. III կուրս:

Հաղթողները տնօրինության կողմից արժանացան խրախուսանքի: Կարդալ ավելին