Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Թափուր տեղերի մրցույթ

Անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքները հրապարակվել են հուլիսի 15-ին:

Համաձայն «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի»  111 կետի` ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 15-20ը ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին` թափուր տեղեր ունեցող բուհում լրացնելով նոր դիմում-հայտ:

Ստորև ներկայացնում ենք Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի թափուր տեղերն` ըստ մասնագիտությունների.

Թափուր տեղերի մրցույթին կարող են հայտ ներկայացնել նաև ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած այն դիմորդները, ովքեր առաջին կամ լրացուցիչ փուլերում բուհերում չեն հայտագրվել:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում թափուր տեղերի մրցույթի արդյունքները հաստատում է հուլիսի 25-ին:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել  (093) 20-65-05(096) 20-65-05 հեռախոսահամարներով:

ԵՊՀ ռեկտոր պ-ն Ա. Սիմոնյանն Իջևանի մասնաճյուղում

Ս/թ հուլիսի 5-ին աշխատանքային այցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում էր մայր բուհի ռեկտոր պ-ն Ա.Սիմոնյանը: Նրան ուղեկցում էին ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ա.Գրիգորյանը, գիտական քաղ. և միջ. համագործակցության գծով պրոռեկտոր Գ.Գևորգյանը, ուսումնամեթոդական վարչության պետ Հ.Ժամհարյանը, գլխավոր հաշվապահ Ռ.Գրիգորյանը, մի քանի ֆակուլտետների դեկաններ և ամբիոնների վարիչներ:

Աշխատանքային այցն սկսվեց Գոշավանքի վանական համալիրում, ուր իրենց ավարտական վկայականները ստացան շուրջ 60 շրջանավարտներ:

Կարդալ ավելին

Գերազանցության դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն

Սույն թվականի հուլիսի 5-ին, ժամը 11:00-ին, Գոշավանքի եկեղեցական համալիրում տեղի կունենա ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի առկա ուսուցման համակարգը 2012 թվականին գերազանցությամբ ավարտած շրջանավարտների դիպլոմների հանդիսավոր հանձնումը:

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը մայր բուհից կմասնակցեն ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ա. Գրիգորյանը, գիտական քաղ. և միջ. համագործակցության գծով պրոռեկտոր Գ. Գևորգյանը, ուսումնամեթոդական վարչության պետ Հ. Ժամհարյանը, գլխավոր հաշվապահը և մի քանի ֆակուլտետների դեկաններ:

Մասնակիցներին խնդրում ենք հավաքվել ժամը 9:00-ին` ԵՊՀ ԻՄ կենտրոնական մասնաշենքի բակում:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել ԵՊՀ ԻՄ ուսումնամեթոդական վարչություն: