Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մրցույթ համակարգչային օպերատորի թափուր տեղի համար

Հայտարարվում է մրցույթ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի համակարգչային օպերատորի 3 /երեք/ թափուր տեղի համար:

Մրցույթին կարող են մասնակցել այն քաղաքացիները, ովքեր ունեն.

ա/ բարձրագույն կրթություն,

բ/ համակարգչային և այլ տեխնիկական միջոցներով աշխատելու բարձր հմտություն,

գ/ տիրապետում են առնվազն մեկ օտար լեզվի:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

ա/ գրավոր դիմում` տնօրենի անունով,

բ/ անձնագրի պատճեն,

գ/ երկու լուսանկար` 3X4 չափսի,

դ/ աշխատանքային գրքույկի պատճեն,

ե/ բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,

զ/ ինքնակենսագրություն,

է/ թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող հավաստագրերի պատճեներ (առկայության դեպքում),

ը/ այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունք:

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անց է կացվելու երկու փուլով` տեսական գիտելիքների և գործնական հմտությունների ուղղությամբ:

Փաստաթղթերն ընդունվում են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Անձնակազմի կառավարման բաժնում 2012թ. հոկտեմբերի 22-ից մինչև նոյեմբերի19-ը, ամեն օր, ժամը 10:00-ից մինչև 16:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Մրցույթն անցկացվելու է 2012թ. նոյեմբերի 24-ին` ժամը 15:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում (հասցեն` ք. Իջևան, Ուսանողական 3):

Տեղեկությունների համար զանգահարել` հեռ. (094) 46-71-15:

ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ

Ցուցահանդես` «Աշնանային գույներ»

 

Ս.թ. հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14:00-ին, Իջևանի քաղաքային պատկերասրահում տեղի կունենա Տավուշի և Լոռու գեղանկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ «Աշնանային գույներ» խորագրով:

Ցուցահանդեսը կազմակերպվում է ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի կողմից:

ԵՊՀ ԻՄ կայքի մասին իրազեկում

ԵՊՀ ԻՄ ուսանողական գիտական ընկերության նախագահ Սլավիկ Ալավերդյանի նախաձեռնությամբ մասնաճյուղում փակցվեցին հայտարարություններ՝  ԵՊՀ ԻՄ պաշտոնական կայքի հասցեի և բովանդակության վերաբերյալ:

Նույն նախաձեռնությունն իրականացվեց նաև «Facebook» սոցիալական ցանցում:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ավարտվեցին հեռակա ուսուցման բաժնի ընդունելության քննությունները

Ս.թ. սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 10-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացան հեռակա ուսուցման բաժնի ընդունելության քննությունները: Մասնակցում էին 272 դիմորդ, որոնք հանձնեցին քննություններ 13 առարկաներից:

Կարդալ ավելին

Ինտելեկտուալ խաղը` նոր ձևաչափով

Ս.թ. հոկտեմբերի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպվող համալսարանական ինտելեկտուալ խաղի եզրափակիչը, որին ներկա էին ԵՊՀ ԻՄ տնօրենը, փոխտնօրենը, ֆակուլտետների դեկանները, դասախոսներ, ուսանողներ:

Կարդալ ավելին