Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի նիստ

2013թ.  ապրիլի  10-ին`  ժամը  11:00-ին, N12  լսարանում  տեղի  կունենա Ընդհանուր  տնտեսագիտության  ամբիոնի  նիստ:

 Օրակարգ

1. Ավարտական  աշխատանքների  կատարման  ընթացքը  և  ամբիոնի  առաջիկա  խնդիները (չորրորդ  կուրսի  բոլոր  ուսանողների  մասնակցությունը  պարտադիր  է):

Զեկուցողներ`  չորրորդ  կուրսի  ուսանողները  և նրանց գիտական  ղեկավարները

2. Կուրսային  աշխատանքների  կատարման  ընթացքը:

Զեկ.`  Հ.  Մարզպանյան,  կուրսային  աշխատանքների  ղեկավարներ

3. 2013-2014 ուստարվա  ուսումնական  պլանով  նախատեսված  նոր  դասընթացների  ծրագրերի  քննարկում:

Զեկ.  Հ.  Մարզպանյան

4. Երկրորդ  ընթացիկ  քննությունների  թեստերի  քննարկում  և  հաստատում (ըստ  ամբիոնային  առարկաների):

Զեկ.  Հ. Մարզպանյան

Ամբիոնի  վարիչ`   Հ. Մարզպանյան

Գիտխորհրդի նիստում

2013թ. մարտի 30-ին տնօրեն Ս.Ա.Առաքելյանի գլխավորությամբ կայացավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի հերթական նիստը:

Օրակարգի հարցերը 7-ն էին:

Նախ քննարկվեց և հաստատվեց ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի 2012-2013 ուստարվա երկրորդ կիսամյակի նիստերի ժամանակացույցը:

Հաստատվեց մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի 2013-2014 ուստարվա ընդունելության մասնագիտությունների ցանկը: Որոշվեց նույն բաժնում ավելացնել «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությունը՝ մարզի սահմանային գյուղերի դպրոցները մասնագետներով ապահովելու համար:

2013-2014 ուստարվա նախապատրաստական աշխատանքների կապակցությամբ որոշվեց մինչև 2013թ. մայիսի 1-ը ավարտել ամբիոնային և անհատական ծանրաբեռնվածության աշխատանքները:

Քննարկելով 2013-2014 ուստարվա ԵՊՀ ԻՄ-ի բակալավրիատի ուսման վարձավճարների չափերի մասին հարցը՝ որոշվեց հանձնարարել ԵՊՀ ԻՄ-ի ֆինանսական մուտքերի և ելքերի ուսումնասիրման հանձնաժողովին՝ ուսումնասիրելու և Գիտխորհրդի առաջիկա նիստի քննարկմանը ներկայացնելու ուսման վարձավճարների չափերի փոփոխության հետ կապված առաջարկությունները:

Ընթացիկ հարցերից հատկանշական են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում դասախոսների տարբերակված հավելավճարի կարգի, մասնաճյուղի մինչհամալսարանական կրթության և մասնագիտական կողմնորոշման բաժնի կանոնադրության, տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի կանոնակարգի հաստատումը:

Սրբանկարչության դաս Կիրառական արվեստի ֆակուլտետում

2013թ. մարտի 25-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի տեքստիլ բաժնի I արվեստանոցում տեղի ունեցավ սրբանկարչության դաս ֆակուլտետի ուսանողների հետ:

Դասի նպատակն էր ուսանողներին օգնել կողմնորոշվելու սրբանկարչությամբ զբաղվելու գործում:

Դասը վարում էին սրբանկարիչ պարոն Աբրահամը և Ս. Ներսես եկեղեցու քահանա հայր Սիմոնը:

Ուսանողներից բացի՝ ներկա էր նաև ֆակուլտետի շրջանավարտ Արուսյակ Գրիգորյանը: Նրանց մեջ կար մեծ հետաքրքրություն սրբանկարչության և հատկապես մանրանկարչության նկատմամբ:

Դասախոսության վերջում սրբանկարիչը անցկացրեց հարցում, ըստ որի՝ ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներից 23-ը դպրոցին անդամագրվելու ցանկություն հայտնեց:

Կայացավ շախմատի մասնաճյուղային առաջնությունը

2013թ. մարտի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ շախմատի մասնաճյուղային առաջնությունը, որին մասնակցում էին 11 ուսանող (8 տղա, 3 աղջիկ):

Տղաներից I տեղը գրավեց «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Արման Մատինյանը:

II տեղը գրավեց «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Արթուր Մարդանյանը:

III տեղը գրավեց նույն կուրսի ուսանող Արթուր Գասպարյանը:

Աղջիկներից հաղթող ճանաչվեց «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Ղազարյանը:

Հաղթողները տնօրենության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:

Կայացավ սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնությունը

2013թ. մարտի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնությունը, որին մասնակցում էին 20 տղա, 3 աղջիկ:

Տղաների մրցապայքարում գեղեցիկ խաղ ցույց տվեց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Հրաչ Ներսեսյանը` գրավելով I տեղը:

II տեղը գրավեց «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Վահե Վարշամյանը:

III տեղն զբաղեցրեց «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Նարեկ Ստեփանյանը:

Աղջիկների եզրափակիչում հանդիպեցին «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Օգսաննա Գորգինյանը և «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Մալվինա Էվինյանը:

Հաղթեց Օգսաննա Գորգինյանը:

Հաղթողները տնօրենության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:

Այս առաջնությունում լավ հանդես եկած ուսանողները կմասնակցեն ապրիլի 4-5-ը Երևանի պետական համալսարանում կազմակերպվող սեղանի թենիսի առաջնությանը: