Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ի գիտություն կրթաթոշակ ստացող ուսանողների

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կրթաթոշակ ստացող ուսանողներին հայտնում ենք, որ մարտ ամսից սկսած՝ կրթաթոշակ կարող են ստանալ միայն բանկային քարտով:

Անհրաժեշտ է մինչև ապրիլի 5-ը սոցքարտի և անձնագրի պատճեններով ներկայանալ “Արդշինինվեստբանկ”-ի Իջևանի մասնաճյուղ և ստանալ քարտ, այնուհետև հաշվեհամարը ներկայացնել ԵՊՀ ԻՄ-ի հաշվապահություն:

Սրբանկարչության դաս

Հայտնում ենք Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողներին ու շրջանավարտներին, որ 2013թ. ապրիլի 9-ին՝ ժամը 14:00-ին, Կիրառական արվեստի ֆակուլտետում տեղի կունենա սրբանկարչության դաս:

Սրբանկարչության դպրոցում ընդգրկվել ցանկացողները թո՛ղ ներկայանան իրենց անհատական ստեղծագործություններով:

Կիրառական արվեստի ֆակուլտետի գեղխորհուրդ

Կիրառական արվեստի ֆակուլտետում տեղի ունեցավ սրբանկարչության հերթական դասը

2013թ. ապրիլի 2-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետում տեղի ունեցավ սրբանկարչության հերթական դասը ֆակուլտետի նախկին շրջանավարտների և մագիստրատուրայի ուսանողների հետ:

Դասը վարում էր սրբանկարիչ պարոն Աբրահամը: Ներկա էր նաև Ս. Ներսես եկեղեցու քահանա հայր Սիմոնը:

Մասնակիցներին հանձնարարվեց ապրիլի 4-ին՝ ժամը 15:00-ին, իրենց ստեղծագործություններով հանդերձ ներկայանալ դասի:

Դասից հետո տեղի կունենա վերջնական անդամագրում սրբանկարչության դպրոցին:

Սրբանկարչության դպրոցին անդամագրվելու համար ցանկացողները կարող են ներկայանալ իրենց ստեղծագործություններով: