Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ «ԱՐՁԱԿ 2013»

«Անտարես» հոլդինգը և «Գրանիշ» գրական ակումբը հայտարարում են տարվա լավագույն պատմվածքի ամենամյա «Արձակ 2013» մրցույթի մեկնարկը: Մրցույթի նպատակն է խթանել արդի հայ պատմվածքի զարգացումը և ընթերցանության հանդեպ հանրային հետաքրքրությունը:
Մրցույթի համար սահմանվում են Մեծ մրցանակ և երկու հատուկ մրցանակ, և մեկ հատուկ մրցանակ՝ Լավագույն մանկական պատմվածքի համար, որոնք կորոշվեն մրցատյանի կողմից`

ԲՈՅԱՋՅԱՆ ԶԱՎԵՆ
Թարգմանիչ, կինոգետ
ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ ԴԱՎԻԹ
Լեզվաբան
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՀԱՅԿ
Գրականագետ, ԵՊՀ դասախոս
ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՍՄԻԿ
Գրաքննադատ
ԱՔԵԼՅԱՆ ԳՈՀԱՐ
Գրականագետ
ԹՈՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ
Մանկագիր, թարգմանչուհի
ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ
Լեզվաբան

Հաղթողներին որպես մրցանակ կշնորհվեն «Արձակ 2013» մրցանակի դափնեկրի վկայագիր և դրամական պարգև`
Մեծ մրցանակ – 200 000 դրամ,
Հատուկ մրցանակներ – 100.000-ական դրամ:

Բացի մրցատյանի սահմանած մրցանակային տեղերից, մրցանակ կտրվի նաև «Իմ հեղինակը» անվանակարգում, որը կորոշվի ընթերցողների առցանց քվեարկությամբ` Ֆեյսբուք սոցիալական ցանցում:

Մրցույթին ներկայացված պատմվածքների համար մրցույթի գործընկերները կսահմանեն մրցանակներ և պարգևներ` առանձնացնելով այն հատկանիշներն ու չափանիշները, որոնք իրենք են կարևորում:
Մրցույթի վերջնաժամկետից հետո առցանց քվեարկության կդրվեն միայն մրցատյանի կողմից ընտրված պատվածքները (2011թ-ին դրանք 19-ն էին, 2012-ին՝ 16-ը):
Լավագույն պատմվածքների ժողովածուն կհրատարակվի առանձին գրքով:
«Անտարես» հրատարակչությունը լույս կընծայի Մեծ մրցանակին արժանացած և միաժամանակ առցանց քվեարկությամբ հաղթած պատմվածքի հեղինակի գիրքը:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏՈՒՄ ՆՇԵԼ`
– Հեղինակի անուն, ազգանունը, գրական կեղծանունը (եթե այդպիսին կա)
– Ծննդյան տարեթիվը (Տ-Ա-Օ)
– Հիմնական բնակության հասցեն
– Հեռախոսահամարները (աշխ., տուն, բջջային)
– Էլ-փոստի հասցեն
– Ներկայացվող պատմվածքի վերնագիրը
– Ծավալը նիշերով
– Ստեղծման ժամանակահատվածը
– Հրապարակվե՞լ է արդյոք որևէ տեղ, եթե այո` նշել որտեղ և երբ
– Հայցման ամսաթիվը

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Մասնակիցների տարիքային ներքին շեմը` 18 տարեկան: Հայտատուի տարիքը սահմանվում է տվյալ տարվա մայիսի 15-ի դրությամբ: Մրցույթին կարող են մասնակցել 2012 թվականին հոկտեմբերի 15-ից հետո ստեղծված հայերեն տպագիր և անտիպ պատմվածքները: Յուրաքանչյուր հեղինակ կարող է ներկայացնել միայն մեկ պատմվածք, որի ծավալը չի գերազանցում 14.000 նիշը (ներառյալ բացատները):

Մրցույթին ներկայացված պատմվածքը մինչև «Արձակ» մրցույթի ամփոփումը չպետք է ներկայացված լինի որև այլ մրցույթի:
Մրցույթին մասնակցելու համար ardzak.mrcuyt@yahoo.com փոստին ուղարկել ստեղծագործությունը և մասնակցության հայտի լրացված ձևը` նամակի վերնագրում նշելով «Արձակ 2013» արտահայտությունը:

Հայտերն ընդունվում են 2013թ. հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ներառյալ: Մրցանակների շնորհման արարողությունը կկայանա արդյունքների ամփոփումից հետո` մինչ տարեվերջ:
Պատմվածքները «Արձակ 2013»-ի կայքում (www.antares.am/ardzak) կտեղադրվեն առանց հեղինակների անվան:

Աղբյուրը՝ http://antares.am/ardzak/2013/terms/

Ընդունող հանձնաժողովը տեղեկացնում է

  • Բանավոր և ներբուհական քննություններ հանձնող դիմորդները քննաթերթիկները կարող են ստանալ ս.թ. հունիսի 25-ից 27-ը: Անձնագրի և ստացականի առկայությունը պարտադիր է:
  • Ավարտական փաստաթղթերի (ատեստատ, դիպլոմ) բնօրինակների ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 10-ն է:
  • «Կիրառական արվեստ» մաս­նա­գիտության դիմորդները ներբուհական «Գունա­նկարչություն» առարկայի քննության ժամանակ աշ­խա­տանքը կատարելու են ջրաներկով:
  • 2013թ. առկա ուսուցման ընդունելության անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքները կհրապարակվեն հուլիսի 15-ին:

Ի գիտություն դիմորդների

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2013թ. առկա ուսուցման ընդունելության երկրորդ փուլ հետևյալ մասնագիտությունների գծով.

  • Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա,
  • Էկոլոգիական քիմիա,
  • Պատմություն,
  • Հայոց լեզու և գրականություն,
  • Մանկավարժություն և հոգեբանություն,
  • Անգլերեն լեզու և գրականություն,
  • Ֆրանսերեն լեզու և գրականություն,
  • Կիրառական արվեստ,
  • Տնտեսագիտության տեսություն,
  • Սերվիս:

Ընդունելության երկրորդ փուլին մասնակցելու իրավունք ունեն`

  • Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները և օտարերկրացիները,
  • օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
  • նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված քաղաքացիները,

նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտները:

Ընդունելության մասնագիտություններին, քննություններին, տեղերին և վարձաչափերին կարելի է ծանոթանալ այստեղ:
Ընդունելության կարգին կարելի է ծանոթանալ այստեղ, ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերին` այստեղ:

Փաստաթղթերն ընդունվում են  ս.թ. հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը, ժամը 18:00-ն:

Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 1:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (0263) 4-00-61, (093) 41-51-22, (093) 20-65-05  հեռախոսահամարներով կամ գրել dimord.ysuib@gmail.com էլեկտրոնային հասցեին:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում փորձնական ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով փորձագիտական գնահատում իրականացնող խմբի այցի ժամանակացույց

2013թ. հունիսի 24-ին տեղի կունենա փորձնական ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով փորձագիտական գնահատում իրականացնող խմբի այցը Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ:

Այցի ընթացքում փորձագիտական խումբը հանդիպումներ կունենա մասնաճյուղի վարչակառավարչական, դասախոսական և ուսանողական համակազմերի, մասնաճյուղի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, կդիտարկի մասնաճյուղի ռեսուրսները` գրադարան, ՏՀՏ ռեսուրսներ, մարզադահլիճ, բուժկետ, ճաշարան և այլն:

Ստորև ներկայացվում է այցի ժամանակացույցը:

«Վստահության կառուցումը Հարավային Կովկասում»

ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան ՄԱԿ-ի շվեդական ասոցիացիայի համագործակցությամբ իրականացնում է «Վստահության կառուցումը Հարավային Կովկասում» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մարդու իրավունքների ու վստահության ամրապնդման հարցերով հետաքրքրված երիտասարդության կարողությունների զարգացմանն ու անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների փոխանցմանը, ինչպես նաև երիտասարդների մարզային համագործակցությանը:

Ծրագրի շրջանակներում նախատեսված է Երևան քաղաքում և ՀՀ 6 մարզերում (Տավուշ, Կոտայք, Սյունիք, Վայոց Ձոր, Արագածոտն, Գեղարքունիք) անցկացնել իրազեկության բարձրացման միջոցառումներ/սեմինարներ մարդու իրավունքների վերաբերյալ: Դրանից հետո յուրաքանչյուր համայնքից առավել ակտիվ 2 երիտասարդներ կմասնակցեն կարողությունների զարգացման եռօրյա դասընթացին, որը տեղի կունենա ս.թ. օգոստոսին Ծաղկաձորում:

Դասընթացի նպատակն է ամրապնդել մարդու իրավունքների և վստահության կառուցման արժեքների մասին գիտելիքները, երիտասարդներին զինել Ծրագրեր մշակելու և իրականացնելու անհրաժեշտ հմտություններով` իրենց համայնքներում տեղական նախաձեռնություններով հանդես գալու համար: Տեղական նախաձեռնությունները կիրականացվեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին` ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի ֆինանսական աջակցությամբ:

Ծրագիրը կամփոփվի նոյեմբերին Երևանում տեղի ունենալիք եզրափակիչ խորհրդաժողովով, որտեղ կներկայացվեն իրականացված նախաձեռնությունները և կքննարկվեն հետագա համագործակցության ուղիները:

Իջևանում սեմինարը տեղի կունենա ս.թ. հունիսի 26-ին` ժամը 12:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիվ 28 լսարանում (ք. Իջևան, Ուսանողական 3):