Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՄՐՑՈՒՅԹ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայտարարվում է մրցույթ՝ 2013-2014 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական դասարանում կամ կուրսում սովորող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են ռուսերեն լեզվին:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝
• դիմում՝ մրցույթին մասնակցելու համար,
• դիմում-հարցաթերթիկ,
• ռուսական կողմից ներկայացված հարցաթերթիկներ /տպատառ լրացրած/,
• միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ դիպլոմի և միջուկի պատճենները` նոտարի կողմից ռուսերեն թարգմանված, իսկ ավարտական դասարանում/կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
• անձնագրի պատճենը` նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
• ծննդականի պատճենը՝ նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
• բժշկական տեղեկանքներ՝ ընդհանուր առողջության և  ՁԻԱՀ/ՄԻԱՎ վերաբերյալ  /ռուսերեն լեզվով/,
• 3×4 չափի 6 գունավոր լուսանկար,
• արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Հետբուհական /ասպիրանտական/ կրթության համար դիմորդները ներկայացնում են նաև.
•ռեֆերատ՝ ռուսերեն լեզվով,
•օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ
•օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ՀՀ ԿԳ նախարարի 30.11.2012 N 1093-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան:
Պահանջվող փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացնել 3 օրինակով /փաթեթ + 2 պատճեն/
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 17.06.2013թ. /ներառյալ/:
Մրցույթը տեղի կունենա ս/թ հունիսի 20-ից 30-ը ընկած ժամանակահատվածում: 
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար
կարող են դիմել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան, Կառավարության 3 շենք, VI հարկ, 616; 619 սենյակներ, հեռ. 52-52-07)

Դիմումի ձևն ու հարցաթերթիկը՝ կից նյութերում:

 

Աղբյուրը` www.edu.am

Մասնաճյուղում ներկայացվեց ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծության զեկույցը

2013թ. հունիսի 4-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի նիստերի դահլիճում  ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություն իրականացրած աշխատանքային խումբը ներկայացրեց պատրաստած զեկույցը: Նպատակն էր իրազեկել մասնաճյուղի աշխատակիցներին և ուսանողներին (ներքին շահակիցներին) բուհի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծության մասին:

Աշխատանքային խումբը ղեկավարում էր Ա.Մարգարյանը, խմբին աջակցում էր տնօրենի խորհրդական Ա.Մակարյանը:

Ա.Մարգարյանը նախ ներկայացրեց ինքնավերլուծության ընդհանուր բովանդակությունն ու խնդիրները: Զեկույցը, որը  բաղկացած էր 128 էջից (առանց հավելվածների),  բուհի հավատարմագրման գործընթացի կարևորագույն մասն է կազմում: Այն ներառում է 10 չափանիշ, որոնք իրենց հերթին ընդգրկում են 65 չափորոշիչ:

Այնուհետև ներկայացվեցին առանձին չափանիշները և նրանց վերաբերյալ SWOT վերլուծությունները:

Առաջին չափանիշը («Առաքելությունը և նպատակները», վերլուծողներ` Ա. Մարգարյան, Վ.Աղաբաբյան) ներկայացրեց Վ.Աղաբաբյանը:

Երկրորդ չափանիշի («Կառավարումն ու վարչարարությունը», վերլուծողներ` Ա.Սարհատյան, Գ.Անանյան, Յու.Բեկնազարյան, Ն.Ստեփանյան) վերաբերյալ զեկուցեց Ա.Սարհատյանը:

Երրորդ չափանիշը («Մասնագիտության կրթական ծրագրերը», վերլուծող` Մ.Ճաղարյան) համապատասխան շնորհանդեսով  ներկայացրեց Մ.Ճաղարյանը:

Չորրորդ չափանիշի («Ուսանողները», վերլուծողներ` Գ.Ավետիսյան, Ա.Խաչատրյան) շնորհանդեսով զեկուցեց Ա.Խաչատրյանը:

Ն.Գրիգորյանը ներկայացրեց հինգերորդ չափանիշը («Պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմը», վերլուծող` Ն.Գրիգորյան):

Վ.Աղաբաբյանը ներկայացրեց նաև յոթերորդ չափանիշը («Ենթակառուցվածքը և ռեսուրսները», վերլուծողներ`Գ.Անանյան, Վ.Աղաբաբյան):

Հ.Վանյանը ներկայացրեց ութերորդ չափանիշը («Հասարակական պատասխանատվությունը», վերլուծողներ` Ա.Սարհատյան, Հ.Վանյան):

Ա. Մարգարյանը հակիրճ ներկայացրեց մնացած չափանիշները և շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել այս կարևոր ու մեծածավալ աշխատանքն իրականացնելու գործում:

Ամփոփիչ խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, շնորհակալություն հայտնեց աշխատանքային խմբին` մասնավորապես նշելով. «Կարճ ժամանակահատվածում խումբը կատարել է ահռելի աշխատանք, և ցանկալի է, որ այս ինքնավերլուծության զեկույցը գործնականում կիրառվի յուրաքանչյուր ստորաբաժանման կողմից` իրենց գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով»:

ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ 2013Թ. ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ

Հումանիտար գիտությունների ֆակուլտետ

2013թ. մայիսի 15-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վ.Կիրակոսյանը:

Քննությանը մասնակցում էին 26 ուսանող, որոնցից 6-ն ստացան «գերազանց», 15-ը` «լավ», 5-ը` «բավարար» գնահատականներ:

Մայիսի 16-ին տեղի ունեցավ հայոց լեզվի և գրականության ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 8 ուսանող ստացավ «գերազանց», 14-ը` «լավ», 4-ը` «բավարար»:

Մայիսի 23-ին տեղի ունեցավ «Հայոց պատմություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր Հայաստանի պետական ագրարային համալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչ, պ. գ. թ., դոցենտ Վ.Ոսկանյանը:

Քննությանը մասնակցում էին 48 ուսանող, որոնցից «գերազանց» ստացան 13-ը, «լավ»` 15-ը, «բավարար»` 20-ը:

Մայիսի 24-ին կայացավ հայոց պատմության ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 15 ուսանող ստացավ «գերազանց», 14-ը` «լավ», 19-ը` «բավարար»:

Մայիսի 20-ին տեղի ունեցավ «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի պրոֆեսոր, մ. գ. դ., Մ.Մանուկյանը:

Քննությանը մասնակցում էին 22 ուսանող, որոնցից «գերազանց» ստացան 9-ը, «լավ»` 9-ը, «բավարար»` 4-ը:

Մայիսի 21-ին կայացավ մանկավարժության և հոգեբանության ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 12 ուսանող ստացավ «գերազանց», 7-ը` «լավ», 3-ը` «բավարար»:

Մայիսի 25-ին տեղի ունեցավ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի Անգլերեն լեզվի բառագիտության և ոճաբանության ամբիոնի ասիստենտ, բ. գ. թ. Լ.Բադալյանը:

Քննությանը մասնակցում էին 22 ուսանող, որոնցից «գերազանց» ստացան 9-ը, «լավ»` 11-ը, «բավարար»` 2-ը:

Մայիսի 26-ին կայացավ անգլերեն լեզվի և գրականության ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 13 ուսանող ստացավ «գերազանց», 9-ը` «լավ»:

Մայիսի 18-ին տեղի ունեցավ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի Ֆրանսերեն լեզվի ամբիոնի վարիչ, բ. գ. թ., դոց. Մ.Ղազարյանը:

Քննությանը մասնակցում էին 12 ուսանող, որոնցից «գերազանց» ստացան 7-ը, «լավ»` 3-ը, «բավարար»` 2-ը:

Մայիսի 28-ին կայացավ ֆրանսերեն լեզվի և գրականության ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 8 ուսանող ստացավ «գերազանց», 4-ը` «լավ»:

 

Բնական գիտությունների ֆակուլտետ

2013թ. մայիսի 17-ին տեղի ունեցավ «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ ԿԳ նախարարության գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչության պետ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր Լ.Մարդոյանը:

Քննությանը մասնակցում էին 24 ուսանող, որոնցից «գերազանց» ստացան 10-ը, «լավ»` 7-ը, «բավարար»` 7-ը:

Մայիսի 24-ին կայացավ կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 24 շրջանավարտներից 12-ն ստացավ «գերազանց», 7-ը` «լավ», 5-ը` «բավարար»:

Մայիսի 19-ին տեղի ունեցավ «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր Բնապահպանության նախարարության գիտափորձարարական կենտրոնի տնօրեն, կենսաբ. գիտ. դոկտոր Ա.Ղուլիջանյանը:

Քննությանը մասնակցում էին 13 ուսանող, որոնցից «գերազանց» ստացան 4-ը, «լավ»` 4-ը, «բավարար»` 5-ը:

Մայիսի 25-ին կայացավ «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 5 ուսանող ստացավ «գերազանց», 3-ը` «լավ», 5-ը` «բավարար»:

Տնտեսագիտության ֆակուլտետ

2013թ. մայիսի 25-ին տեղի ունեցավ «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գ.Բադալյանը:

 Քննությանը մասնակցում էին 45 ուսանող, որոնցից «գերազանց» ստացան 10-ը, «լավ»` 19-ը, «բավարար»` 16-ը:

Մայիսի 26-ին կայացավ տնտեսագիտության տեսության ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 12 ուսանող ստացավ «գերազանց», 24-ը` «լավ», 9-ը` «բավարար»:

Մայիսի 27-ին տեղի ունեցավ «Սերվիս» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մ.Ապրեսյանը: Քննությանը մասնակցում էին 21 ուսանող, որոնցից «գերազանց» ստացան 5-ը, «լավ»` 7-ը, «բավարար»` 9-ը:

Մայիսի 28-ին կայացավ «Սերվիս» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 6 ուսանող ստացավ «գերազանց», 7-ը` «լավ», 8-ը` «բավարար»:

Կիրառական արվեստի ֆակուլտետ

2013թ. մայիսի 22-ին տեղի ունեցավ «Կիրառական արվեստ» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր Վանաձորի երկրագիտական թանգարանի տնօրեն, ՀՀ նկարիչների միության անդամ, ՀՀ նկարիչների միության Վանաձորի մասնաճյուղի նախագահ Փ.Ալոյանը:

Քննությանը մասնակցում էին 30 ուսանող, որոնցից «գերազանց» ստացան 1-ը, «լավ»` 5-ը, «բավարար»` 19-ը, «անբավարար»՝ 5-ը:

Մայիսի 29-ին կայացավ ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

30 շրջանավարտներից 18-ն ստացավ «գերազանց», 12-ը` «լավ»:

Սեղանի թենիսի ընկերական հանդիպում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան

2013թ. հունիսի 1-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ սեղանի թենիսի ընկերական հանդիպում Իջևանի թիվ 5 հանրակրթական դպրոցի բարձր դասարանցիների հետ:

ԵՊՀ ԻՄ-ից մասնակցում էին Հրաչ Ներսեսյանը (ԱԼԳ-1), Վահե Վարշամյանը (ՏՏ-1), Հայկ Քարտաշյանը (Պ-1), Արա Ալթունյանը (ՏՏ-1), Արթուր Գասպարյանը (ԿՄՖ-3), Մալվինա Էվինյանը (ԲԲ-3):

5:1 հաշվով հաղթեցին մասնաճյուղի ուսանողները:

Այնուհետև մրցեցին   Իջևանի թիվ 5 հանրակրթական դպրոցի ֆիզիկական դաստիարակության ուսուցիչները և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի աշխատակիցները (Սաշա Ադամյան, Ռիտա Դավթյան, Ալիկ Ղուլարյան, Օնիկ Ճոկլինյան, Ալբերտ Գրիգորյան, Վալեր Դավթյան, Վարդիթեր Պողոսյան, Արթուր Վանեսյան):

Հաղթեց Ալիկ Ղուլարյանը:

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհուրդը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում է

2013թ. հունիսի 1-ին Իջևանի քաղաքային շատրվանների հրապարակում տեղի ունեցավ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը:

 

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհուրդը սիրով շնորհավորեց բոլոր մանուկներին` ցանկանալով նրանց անհոգ մանկություն և անսպառ ժպիտներ:

Այնուհետև հանձնեց նրանց գույնզգույն փուչիկներ, իսկ Կիրառական արվեստի ֆակուլտետի  ՈՒԽ-ի անդամներն օգնեցին երեխաներին` կավճանկարներ նկարելու:

Կազմակերպվեցին նաև խաղեր հաշմանդամություն ունեցող երեխաների հետ: