Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Շնորհավոր նոր ուսումնական տարին

Սեպտեմբերի 2-ին` ժամը 9:30-ին , ԵՊՀ ԻՄ-ի կենտրոնական մասնաշենքի բակում տեղի կունենա Գիտելիքի օրվան և նոր ուսումնական տարվան նվիրված միջոցառում:

Բոլորին սիրով հրավիրում ենք:

Ի գիտություն դիմորդների

2013թ. առկա ուսուցման ընդունելության անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

  • Հայտնվում է մրցույթով անցած դիմորդներին, որ միասնական քննությունների վկայագրերը ներկայացնեն ուսումնամեթոդական վարչություն ս/թ սեպտեմբերի 1-ից մինչև 5-ը:
  • Հայտնվում է մրցույթի արդյունքներով վճարովի համակարգ ընդունված դիմորդներին, որ 2013-14 ուս. տարվա առաջին կիսամյակի ուսման վճարը անհրաժեշտ է մուծել ս/թ սեպտեմբերի 1-ից մինչև 10-ը:
  • Արական սեռի այն դիմորդներին, ովքեր մրցույթի արդյունքներով ընդունվել են վճարովի համակարգ և ընդունվելուց հետո զորակոչվելու են ՀՀ ազգային բանակ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած հանրապետական ընդունող հանձնաժողովի 12.07.2013թ. նիստիորոշմամբ առաջարկվել է ուսման վարձավճարի մուծման երկու տարբերակ` մինչև զորակոչվելը վճարել 2013-2014 թվականների ընթացիկ տարվա համար արդեն սահմանված վարձավճարը, որը հնարավորություն կտա նրանց ծառայությունն ավարտելուց հետո սովորել տվյալ վարձավճարով կամ բանակից զորացրվելուց հետո վճարել 2015-2016 թվականների ուսումնական տարվա համար սահմանված վարձավճարով /աղբյուրը` edu.am/:

ԵՊՀ Mass media գիտակրթական կենտրոնը և Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում են ընդունելություն մագիստրոսական նոր ծրագերով

Երևանի Պետական Համալսարանի Mass media գիտակրթական կենտրոնը և Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում են ընդունելություն մագիստրոսական հետևյալ ծրագրերով.

  1. Հաղորդավարական գործ
  2. Օպերատորական գործ
  3. Ռեժիսուրա
  4. Կառավարում /պրոդյուսինգ, գովազդային մենեջմենթ/

Հատուկ ծրագրերով ուսուցումը կիրականացնեն ոլորտի փորձառու մասնագետները տեխնիկապես վերազինված հատուկ լսարաններում: Ուսանողները հնարավորություն կունենան անմիջականորեն մասնակցելու հեռուստաարտադրության գործընթացին: Պարբերաբար վարպետության դասեր կանցկացնեն ոլորտի առաջատար մասնագետներ արտերկրից:

Լավագույն շրջանավարտները աշխատանքի կանցնեն Հանրային հեռուստաընկերությունում:

Հայտերն ընդունվում են մինչ օգոստոսի 31-ը:

Տեղեկությունների համար զանգահարել 091-81-01-97 հեռախոսահամարով, հասցե՝ Ալեք Մանուկյան 5, ռադիոտուն:

Աղբյուրը`  ysu.am

Թափուր տեղերի մրցույթ

Համաձայն «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի» 111 կետի` ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 15-20 ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին` թափուր տեղեր ունեցող բուհում լրացնելով նոր դիմումհայտ:

Ստորև ներկայացնում ենք Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի թափուր տեղերն` ըստ մասնագիտությունների.

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (093) 20-65-05, (096) 20-65-05 հեռախոսահամարներով: