Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Օզոնի ազգային կենտրոնի ներկայացուցիչների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2013թ. սեպտեմբերի 18-ին Օզոնային շերտի պահպանման միջազգային օրվա կապակցությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին ՀՀ բնապահպանության նախարարության օզոնի ազգային կենտրոնի ներկայացուցիչները:

Ներկա էին մասնաճյուղի և հատկապես Բնական գիտությունների ֆակուլտետի «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի դասախոսները, տարբեր ֆակուլտետների ուսանողներ:

Այցի ընթացքում ներկայացուցիչները հանդես եկան «Օզոնային շերտի պահպանման հիմնախնդիրները» թեմայով զեկուցմամբ:

Քննարկվեցին մի շարք հարցեր` օզոնային շերտի կարևորության, նրա քայքայման վտանգավորության, այդ բնագավառում միջազգային համագործակցության վերաբերյալ:

ՀՀ բնապահպանության նախարարության օզոնի ազգային կենտրոնի ներկայացուցիչները պատասխանեցին ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին:

Շնորհավորում ենք

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը շնորհավորում է Պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Նահապետյանին` ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, մաղթում շարունակական վերելքներով լի, երկար տարիների բովանդակալից կյանք:

ԵՊՀ ԻՄ-ի ԿՈԱԳ բաժինը ներկայացրեց 2013-2014 ուստարվա իր աշխատանքային պլանը

2013թ. սեպտեմբերի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ, որի ընթացքում ԿՈԱԳ բաժինը ներկայացրեց 2013-2014 ուստարվա իր աշխատանքային պլանը:

Պլանով նախատեսված էին մասնաճյուղի տարբեր ստորաբաժանումներում որակի ապահովմանն ուղղված մի շարք աշխատանքներ` ամբիոններում որակի կառավարման համակարգի բարելավման համար անհրաժեշտ մեթոդական ուղեցույցի մշակում, մասնաճյուղում ընթացող տարբեր գործընթացները կանոնակարգող քաղաքականությունների, օրինակելի ձևաչափերի մշակում և ներդնում, նոր տեղեկատվական համակարգերի (տվյալների բազա) մշակում ու տեղադրում և այլն:

ԿՈԱԳ  բաժնի կողմից ներկայացվեց դեկանատների աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով մշակված հատուկ տվյալների բազան, որը 1 տարի փորձաշրջան էր անցել Բնական գիտությունների ֆակուլտետում, և հանձնարարվեց այն ներդնել բոլոր ֆակուլտետներում:

Տնօրենության քննարկմանը ներկայացվեց նաև մասնաճյուղի աշխատակիցների աշխատաժամանակի վերահսկման տեղեկատվական համակարգի նախագիծը, որն արժանացավ նիստի մասնակիցների հավանությանը, և որոշվեց սկսել այդ նախագծի իրականացումը:

Կայացավ մարզային փառատոնը

2013թ. սեպտեմբերի 13-ին Իջևանում տեղի ունեցավ մարզային փառատոն` նվիրված ՀՀ անկախության 22-րդ տարելիցին:

Փառատոնին մասնակցում էին մարզի ուսումնական հաստատությունների աշակերտները և ուսանողները:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից փառատոնում ընդգրկված էին 20 ուսանողներ` տարբեր մարզաձևերից:

Բազկամարտի մրցապայքարում I տեղը գրավեց Հեռակա ուսուցման բաժնի ուսանող Արգիշտի Եգանյանը: III տեղը գրավեց Բաբկեն Խուդավերդյանը (ՏՏ 2):

Գիր մարզաձևից I տեղը զբաղեցրեց Հեռակա ուսուցման բաժնի ուսանող Վահե Առուստամյանը: II տեղը գրավեց Էդուարդ Սիմոնյանը (ԿԱ 2):

Շախմատի մրցապայքարում III տեղը գրավեց Էդգար Քոչարյանը (Պ 2):

 

Վոլեյբոլի և փետրագնդակի մասնաճյուղային առաջնություն

Հարգելի’ ուսանողներ, 2013թ. սեպտեմբերի 23-27-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի կունենա վոլեյբոլի և փետրագնդակի մասնաճյուղային առաջնություն` նվիրված ՀՀ անկախության 22-րդ տարելիցին:

Մասնակցել ցանկացողները մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն: