Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ շախմատի մասնաճյուղային առաջնությունը

2013թ. նոյեմբերի 25-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ շախմատի մասնաճյուղային առաջնություն, որին մասնակցում էր բնական գիտությունների, կիրառական արվեստի, հումանիտար գիտությունների և տնտեսագիտության ֆակուլտետներից 8 ուսանող:

Շախմատի մասնաճյուղային առաջնությունը կազմակերպել էր Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վ.Պողոսյանը:

Խաղերն անցկացվեցին օլիմպիական ձևով:

Առաջնությունում հաղթող ճանաչվեց Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Արման Մատինյանը:

ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՄՐՈՑ» (RONDINE CITTADELLA DELLA PACE)

«Rondine Cittadella della Pace» (Խաղաղության ամրոց) իտալական ասոցիացիայի կողմից 1997 թվականից իրականացվող կրթաթոշակային ծրագրի շրջանակներում միմյանց միջև հակամարտող երկրների ուսանողներին տրամադրվում են կրթաթոշակներ` լեզվի և ներքոնշյալ մասնագիտություններով բարձրագույն կրթական դասընթացներին մասնակցելու նպատակով.
•հասարակագիտություն,
•տնտեսագիտություն,
•հոգեբանություն,
•միջազգային հարաբերություններ,
•գրականություն,
•պատմություն,
•ճարտարապետություն
•հազորդակցություն:
Դասընթացներին կարող են մասնակցել 19-26 տարեկան ՀՀ քաղաքացիները:
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2014 թվականի հունվարի 31-ը կից ներկայացվող հարցաթերթիկի լրացված տարբերակը և այլ անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել international.rondine@gmail.org էլեկտրոնային փոստին կամ սուրհանդակային ծառայության միջոցով՝ Associazione Rondine Cittadella della Pace C. P. 46-52100 Arezzo (Italia) հասցեով:
Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.rondine.org կայքէջը կամ կից  նյութերից:
Աղբյուրը` edu.am

Կայացավ սեղանի թենիսի բաց առաջնությունը

2013թ. նոյեմբերի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ սեղանի թենիսի բաց առաջնություն, որը կազմակերպվել էր ԵՊՀ ԻՄ-ի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզային կենտրոնի կողմից:

Առաջնությանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները, Իջևանի ավագ դպրոցի, մարզադպրոցի, «ՍՕՍ մանկական գյուղ»-ի սաները (40 մարզիկ-մարզուհիներ):

Խաղերն անցան լարված ու համառ պայքարում:

Գեղեցիկ խաղով աչքի ընկան Հեռակա ուսուցման բաժնի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողներ Կիրակոսյան եղբայրները` գրավելով առաջին և երկրորդ տեղերը:

Երրորդ տեղը գրավեց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Հրաչ Ներսիսյանը:

Հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և նվերներով:

ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ (ՄԱԿ)

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը հրավիրում է մասնակցելու ՄԱԿ/Ճապոնիա երկարաժամկետ կրթաթոշակների ծրագրին:

Ծրագիրը հիմնադրվել է ՄԱԿ-ի Բաց տիեզերքի հարցերով գրասենյակի և Ճապոնիայի կառավարության կողմից`  Կյուշուի  տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցությամբ:

2013-2014 ուսումնական տարում մագիստրոսական կրթություն ստանալու համար ծրագրին կարող են դիմել առավելագույնը երկու ուսանող, իսկ դոկտորական ծրագրի համար` չորս ուսանող:

Ընտրությունն անցած թեկնածուների բնակվելու և ուղևորվելու (դեպի Ճապոնիա և հետադարձ) համար անհրաժեշտ գումարը կտրամադրի Ճապոնիայի կառավարության կրթաթոշակների ծրագիրը /MEXT/, իսկ ընդունելությանը մասնակցելու և քննությունների համար անհրաժեշտ գումարը կվճարի KIT-ը:

Վերջնական դիմումները և մյուս բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ընդունվում են ՄԱԿ-ի Բաց տիեզերքի հարցերով գրասենյակի կողմից մինչև 2014թ.-ի հունվարի  27-ը: 

Ծրագրի, ինչպես նաև դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով http://www.unoosa.org/oosa/en/SAP/bsti/fellowship.html կայքէջը:

Աղբյուրը` edu.am

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ 2013

Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա): Որպես մրցանակ շնորհվում են` մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 10.000 (տասը հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով:
Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի` լավագույն ստեղծագործություններ, հայտնագործություններ (գյուտեր) և աշխատանքներ կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հեղինակներին հետևյալ յոթ բնագավառներում`
բնական գիտություններ,

• տեխնիկական գիտություններ և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ,

• ֆիզիկա,

• բժշկագիտություն,

• արվեստ (այդ թվում ճարտարապետություն, կերպարվեստ, թատրոն, կինոարվեստ, ֆոտոարվեստ և արվեստի այլ ձևեր),

• գրականություն (գեղարվեստական, գեղարվեստա-թարգմանական),

• հումանիտար գիտություններ:

Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել միայն այն գործերը, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել, կառուցվել-ավարտվել են 2011-2013թթ. ընթացքում:

ԾԱՆՈՒՑՈՒՄ
• Մրցույթին չեն կարող ներկայացվել բառարաններ, փաստաթղթերի ժողովածուներ, հուշագրություններ, դասագրքեր, ատենախոսություններ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներ, մենագրություններ, որոնց հիմքում ընկած են ատենախոսության նյութեր:

• Եթե աշխատանքը կամ նրա մի մասն ընդգրկված է եղել նախորդ տարիներին ներկայացված աշխատանքում, ապա այն չի կարող մասնակցել մրցույթին:

• Մրցույթին ներկայացվող մեկ հայտում մրցանակի հավակնորդների թիվը չպետք է գերազանցի հինգը:

• Մրցույթին մասնակցելու հայտ չի կարող ներկայացվել մահացած անձի համար:

• Մրցանակ ստացած անձը տվյալ բնագավառի մրցույթին մասնակցելու իրավունք չունի:

Հայտատուն կարող է իր գործը ներկայացնել տվյալ բնագավառում գործող հաստատության կամ այլ անձի միջոցով, ինչպես նաև անձամբ:

Հայտերն ընդունվում են 2013 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 2014 թվականի հունվարի 31-ը ներառյալ:

Ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարելի է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակից կամ Հիմնադրամի կայքից www.himnadram.org:

Գործերը ներկայացնելու և մանրամասն տեղեկությունների համար դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` Աիդա Խաչիկյանին:

Հեռ. 52-09-40 (106); 56-01-06 (106); է-փոստ` aida@himnadram.org
0010, Երևան, Հայաստանի Հանրապետություն, Կառավարական 3-րդ մասնաշենք, 2-րդ հարկ:
Աղբյուրը` himnadram.org