Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Նոյեմբերի 21-ի տնօրենության նիստում

2013թ. նոյեմբերի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության հերթական նիստը, որին մասնակցում էին տնօրենության անդամները՝ Ս. Առաքելյանի նախագահությամբ:

Նիստում քննարկվեցին մի շարք հարցեր: Հատկանշական է 2013-2014 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի գրաֆիկի մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը, որի կապակցությամբ որոշվեց`

  • 2013-2014 ուստարվա առաջին կիսամյակի դասապրոցեսը շարունակել մինչև ս.թ. դեկտեմբերի 21-ը:
  • Առանց եզրափակիչ քննություններով ավարտվող առարկաների քննություններն անցկացնել դեկտեմբերի 16-ից մինչև 28-ն ընկած ժամանակահատվածում:
  •  2013-2014 ուստարվա առաջին կիսամյակի երկրորդ ընթացիկ քննությունների  համար նախատեսված թեստային համակարգի 4 թեմաներից յուրաքանչյուրի 1-ական ենթահարցին ճիշտ պատասխանելու դեպքում ուսանողին գնահատել 2.0 միավոր, 3 ենթահարցին ճիշտ պատասխանելու դեպքում` 1.0 միավոր, 2 ենթահարցին ճիշտ պատասխանելու դեպքում` 0 միավոր:
  •  2013-2014 ուստարվա քննաշրջանը սկսել և ավարտել դեկտեմբերի 16-ից մինչև 2014թ. փետրվարի 22-ը:

Փետրագնդակի բաց առաջնություն

2013թ. նոյեմբերի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տեղի ունեցավ փետրագնդակի բաց առաջնություն, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները և մարզադպրոցի սաները (20 աղջիկ, 10 տղա):

Խաղերն անցկացվեցին օլիմպիական ձևով:

Աղջիկների եզրափակիչում հանդիպեցին Անի Դավթյանը (ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության II կուրս) և Աննա Մանուչարյանը (Իջևանի մարզադպրոց):

Հաղթեց Աննա Մանուչարյանը:

Տղաների մրցապայքարում հանդիպեցին Հրաչ Ներսիսյանը (ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության II կուրս) և Սարգիս Խուդավերդյանը (Իջևանի մարզադպրոց):
Հաղթեց Հրաչ Ներսիսյանը:

Աղջիկների զուգախաղերում I տեղը գրավեցին Աննա Մանուչարյանը, Էմիլիա Փայտյանը (Իջևանի մարզադպրոց), տղաների զուգախաղերում` Սարգիս Խուդավերդյանը, Վազգեն Փայտյանը:

Խառը զուգախաղերում հաղթեցին մասնաճյուղի ուսանողներ Հրաչ Ներսիսյանը (ԱԼԳ 2) և Անի Դավթյանը (Ս 2):

Մեկնարկեց «Beeline Scholarship» կրթաթոշակային ծրագիրը

ԱրմենՏել ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline),  Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ հայտարարում են «Beeline Scholarship» ծրագիրի մեկնարկի մասին:

Առաջին անգամ ԱրմենՏել  ընկերությունը շուրջ 100 հայ ուսանողի կտրամադրի կրթաթոշակ` վճարելով նրանց մեկ կիսամյակի  ուսման վարձը: Տրամադրվող աջակցության գումարը չի կարող գերազանել  300.000 դրամը:

ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ

  • Հայաստանի պետական բուհերի ուսանող են,
  • Մասնագիտանում են հետևյալ ոլորտներից մեկում (սոցիալական և հումանիտար գիտություններ, արվեստ, ճարտարագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, իրավունք, միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն, բիզնես կառավարում և ճշգրիտ ու բնական գիտություններ),
  • Ուսանում են երկրորդից չորրորդ կուրսերում,
  • Սովորում են վճարովի համակարգում և չունեն որևէ այլ կրթաթոշակ (երկրորդ փուլն անցած ուսանողներից կպահանջվի հաստատում համալսարանից):

ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ.

  • Ստեղծարար մտածողություն,
  • Գաղափարի արդիականություն,
  • Նորարարություն,
  • Ներկայացման և հաղորդակցական հմտություններ:

Հավասար միավոր ունեցող թեկնածուների դեպքում առավելությունը կտրվի սոցիալական խոցելի խմբերի և առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին:

Մրցույթը բաղկացած է երկու փուլից:

ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ.

  • Նոյեմբերի 25-ից  դեկտեմբերի 25-ը պետք է ներկայացնել «Ի±նչ փոփոխություն եմ պատրաստվում իրականացնել իմ ոլորտում» ծրագիր-առաջարկ ` 300-600 բառի սահմաններում: Ծրագիր- առաջարկը պետք է լինի հայերեն,
  • Ծրագիր-առաջարկը կարող եք բեռնել Բրիտանական խորհրդի կայքում` կամ ֆեյսբուքյան էջում տեղադրված հատուկ հավելվածում`,
  • Հրավիրված անկախ մասնագետները կընտրեն առաջին փուլն անցած մասնակիցներին:

ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ.

  • Առաջին փուլը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի,
  • Հարցազրույցին ուսանողներն իրենց ծրագիր – առաջարկը պետք է ներկայացնեն տեսանյութի կամ պատկերացույցի միջոցով,
  • Այս փուլն անցած մասնակիցները պետք է ներկայացնեն փաստաթուղթ համալսարանից, ըստ որի` նրանք սովորում են վճարովի համակարգում և չեն ստանում այլ կրթաթոշակ:

Հարցազրույցը կանցկացնեն համապատասխան ակադեմիական ոլորտի ճանաչված փորձագետները, ԱրմենՏել ընկերության, Բրիտանական խորհրդի և ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցիչները:

Հաղթողները կհայտարարվեն հունվարի վերջին: 

Հաղթող ուսանողների շրջանակում Բրիտանական խորհուրդը կանցկացնի խաղարկություն, որի արդյունքում հաղթող ուսանողներից  մեկը հնարավորություն կունենա մեկնելու Միացյալ Թագավորություն և մասնակցելու դասընթացի:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է դեկտեմբերի 25-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղ Նորայր Երզնկյանին` 010552945 (ն.հ. 5109) կամ գրել Norayr.Yerznkyan@britishcouncil.am էլեկտրոնային հասցեին:

Կրթաթոշակի դիմումի ձևը կարող եք լրացնել այստեղ:

Աղբյուրը` britishcouncil.am

Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի և Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնների համատեղ նիստ

2013թ. նոյեմբերի 29-ին ժամը 13:30-ին տեղի կունենա Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի և Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնների համատեղ նիստ:


Օրակարգ

  1. Ամբիոնի առաջատար մասնագետների մասնակցությունը և ամբիոնի համագործակցությունը ավագ դպրոցներում կազմակերպվող մասնագիտական կողմնորոշմանն ուղղված գործընթացներին /զեկ. Մ.Զաքարյան, Ա.Ցուցուլյան/:
  2. Պրակտիկայի հաշվետվություն /զեկ. Ա.Մարգարյան/:
  3. Ընթացիկ հարցեր:

Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոն

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 2013-2014 ուստարվա բաց դասերի ժամանակացույց

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ