Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Բասկետբոլի բաց առաջնություն

2013թ. նոյեմբերի 5-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ բասկետբոլի բաց առաջնություն, որին մասնակցում էր չորս թիմ` Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության I և II կուրսերը, Իջևանի ավագ դպրոցը և մարզադպրոցը:

Ավագ դպրոցի և մարզադպրոցի սաների մրցապայքարում հաղթող ճանաչվեց ավագ դպրոցի հավաքականը:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի երկու թիմերի մրցապայքարում հաղթեց «Պատմություն» մասնագիտության II կուրսի հավաքականը:

Եզրափակիչում հանդիպեցին ավագ դպրոցի և «Պատմություն» մասնագիտության II կուրսի թիմերը: Հաղթեց «Պատմություն» մասնագիտության II կուրսի հավաքականը:

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Հարգելի՛ ուսանողներ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇՏԱԲ» կամավորական աշխատանքների ծառայությունը հրավիրում է մասնակցելու արտասահմանում և Հայաստանում միջազգային աշխատանքի ճամբարների ամառային ծրագրերին որպես կամավոր:

Մասնակցության պայմաններն են`

  • Անգլերեն (ֆրանսերեն, գերմաներեն) լեզվի տիրապետում,
  • արտասահման մեկնողների համար` անդամավճարի և ուղեվարձի վճարման հնարավորություն:

Դիմումներն ընդունվում են մինչև ս,թ. նոյեմբերի 30-ը հետևյալ հասցեով` Կորյունի 19ա,7-րդ հարկ:

Հեռ.` 52 27 01, 52 27 88

E-mail: huj@arminko.com  Web:www.huj.am

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի անձնակազմի կառավարման բաժին:

Մասնաճյուղի մի շարք աշխատակիցներ արժանացան խրախուսանքի

Քննարկելով 2013-14 ուստարվա հոկտեմբեր ամսվա ընթացքում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի առանձին ստորաբաժանումների աշխատակիցների կողմից կատարված աշխատանքների արդյունքները` իրենց գործառույթներն ու պարտականությունները բարեխղճորեն և նվիրումով կատարելու համար դրամական խրախուսանքի արժանացան մասնաճյուղի հետևյալ աշխատակիցները.

  • «ԱԿՈՒՆՔ» գիտական հոդվածների ժողովածուի գլխավոր խմբագիր, հումանիտար գիտությունների ֆակուլտետի  պատմության և քաղաքագիտության ամբիոնի պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Արտաշեսի Ներսիսյանը,
  • Ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի պլանավորման և ծրագրամեթոդական բաժնի ավագ տեսուչ Գագիկ Շուրիկի Գյոզալյանը,
  • Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի օպերատոր Օնիկ Սամվելի Ճոկլինյանը,
  • ԵՊՀ ԻՄ-ի սպասարկող անձնակազմի  հումանիտար գիտությունների ֆակուլտետի մասնաշենքի հավաքարար Մարուս Հաթամի Օթարյանը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում 2013-2014 ուստարվա հեռակա ուսուցման դիմորդների ընդունելության փաստաթղթերի և քննությունների հետ կատարվելիք աշխատանքներն իրականացնելու համար պարգևատրվեց Բնական գիտությունների ֆակուլտետի մասնագիտական համակարգչային լաբորատորիայի վարիչ Նարինե Նվերի Դավթյանը:

Տնօրենության նիստում

2013թ. հոկտեմբերի 31-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության հերթական նիստը` մասնաճյուղի տնօեն Ս.Առաքելյանի նախագահությամբ:

Նիստում քննարկվեցին մի շարք հարցեր, մասնավորապես` Հեռակա ուսուցման բաժնի` 2013-2014 ուստարվա I կիսամյակի դասապրոցեսը սկսվելու մասին հարցը, և բաժնի վարիչ Մ.Զուրաբյանի կողմից ներկայացվեցին դրա հետ կապված նախապատրաստական աշխատանքները.

  • Կազմվել և ուսումնամեթոդական վարչության կողմից հաստատվել է հեռակա ուսուցման բաժնի 2013-14 ուստարվա օրացուցային պլանը:
  • Հաստատվել են դասացուցակները, փակցվել են դասատախտակներին և տեղադրվել մասնաճյուղի պաշտոնական կայքում:
  • Ուսումնասիրվել և հստակեցվել է ողջ լսարանային ֆոնդը:
  • Դասախոսներին տրվել է նրանց անհատական ծանրաբեռնվածությունը:
  • Բաժնի տեսուչների կողմից ըստ մասնագիտությունների հավաքվում են կուրսային և ավարտական աշխատանքների թեմաները,
  •  Ըստ կրթագրքի` դասամատյաններում լրացվել են առարկաների թեմաները,
  • Պատրաստ է բակալավրիատի կրթական ծրագրով  2013թ. կրթագիրքը, որտեղ արտացոլված են նոր մասնագիտությունները` «Էկոլոգիական քիմիա», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»,  «Անգլերեն լեզու և գրականություն»:
  • Առկա են 1-ին կուրսեցիների համար նախատեսված պայմանագրերի օրինակները: Լրացված են ստուգման գրքույկները:
  • Ուսանողներին տրվել են տեղեկանքներ իրենց աշխատանքի վայրը ներկայացնելու համար, որպեսզի ստանան դասընթացին մասնակցելու թույլտվություն:
  • Կատարվել են նախապատրաստական այլ աշխատանքներ: