Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Դպրոցականների օլիմպիադա

2014թ մարտի 15-ին`  ժամը 11:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անց է կացվելու դպրոցականների օլիմպիադա:

Օլիմպիադան կանցկացվի հետևյալ հանրակրթական առարկանների գծով`

  • մաթեմատիկա,
  • մարդու իրավունքներ և ժողովրդավարություն,
  • ֆիզիկա,
  • հայոց լեզու և գրականություն,
  • քիմիա,
  • ռուսաց լեզու,
  • ինֆորմատիկա,
  • անգլերեն,
  • կենսաբանություն,
  • ֆրանսերեն,
  • աշխարհագրություն,
  • գերմաներեն,
  • հայ ժողովրդի պատմություն,
  • ստեղծագործական  աշխատանք,
  • հայ եկեղեցու պատմություն:

Օլիմպիադան նախատեսվում է 12-րդ դասարանի աշակերտների համար:

Ըստ առարկաների յուրաքանչյուր դպրոցից կարող է մասնակցել 2-3 աշակերտ:

Օլիմպիադայի  մասնակիցները  մարտի 15 –ին` ժամը 10:00-ին, պետք է ներկայանան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի նիստերի  դահլիճ, որը գտնվում  է  Կիրառական  արվեստի  ֆակուլտետի  առաջին հարկում:

Հասցե` ՀՀ, ք.Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Մինչև փետրվարի 25-ը  անհրաժեշտ է հաստատել  աշակերտների  մասնակցությունն ըստ առարկաների` նշելով աշակերտի անուն, հայրանուն, ազգանունը և այն ուղարկելով  vahagn.chobanyan@mail.ru էլ. փոստին:

Օլիմպիադայի  փակման և պարգևատրման  արարողությունը  տեղի  կունենա մարտի 28-ին,  ժամը 15:00-ին ԵՊՀ  մեծ  դահլիճում (կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ):

“Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման”  բաժնի վարիչ  Վ.Չոբանյան, հեռ. 093-711-713

«Կանայք, առաջնորդությունը և հասարակությունը»

ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը (ԳՀԱԿ) կազմակերպում է իր գիտաժողով՝ «Կանայք, առաջնորդությունը և հասարակությունը» խորագրով:

Գիտաժողովը տեղի է ունենալու 2014 թ-ի հունիսի 10-ին, որը շեշտադրելու է կանանց առաջնորդությանը քաղաքական, տնտեսական և բիզնես, մշակութային, կրթական, իրավական, սոցիալ-հոգեբանական և մի շարք այլ ինչպես Հայաստանում, այնպես էլ առհասարակ միջազգային ասպարեզում:

Գիտաժողովի ելույթների հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 31-ն է:

Մանրամասներն՝ այստեղ:

Հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և
առաջնորդության կենտրոնի գրասենյակ:

Ա. Մանուկյան փող. 1, ԵՊՀ, Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ
Սենյակ 436
Էլ. հասցե. cgls@ysu.am, genderlead@yahoo.com
Հեռ` +37460710390

Աղբյուրը` www.ysu.am

Ստեղծագործող երիտասարդության և ուսանողների XII միջազգային փառատոն

 

2014 թ-ի մայիսի 29-ից հունիսի 5-ը և հուլիսի 4-ից 11-ը Ղրիմում կազմակերպվում է Ստեղծագործող երիտասարդության և ուսանողների XII  միջազգային փառատոնը, որին մասնակցելու համար հրավիրված են նաև ՀՀ քաղաքացիները:

Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում են մասնակիցները:

Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով  perm.bezformata.ru կայքէջը:

Աղբյուրը` www.ysu.am

Ի գիտություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոսների

Հարգելի’   դասախոսներ, 2014 թ. փետրվարի 24-ից սկսվում են  ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման ծրագրով կազմակերպվող դասընթացները`

Մոդուլ 1. ԱՆԳԼԵՐԵՆԸ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ, 

Մոդուլ 2. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ,

Մոդուլ 3. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ,

որին կարող եք մասնակցել նաև դուք:

Դասընթացներին մասնակցելու համար ունկնդիր դասախոսը  հայտ  պետք է ներկայացնի (առձեռն կամ էլեկտրոնային փոստով)  Հետբուհական լրացուցիչ կրթության վարչություն:

Նախապես չհայտագրվածներին չի թույլատրվի  մասնակցել  դասընթացներին, քանի որ ուսումնական  խմբի համակազմը, ըստ  Կանոնակարգի, 15-ից  ավելի  չի կարող լինել:

ԵՊՀ  հետբուհական  լրացուցիչ  կրթության  վարչություն, 

 հեռ.  54-43-97, postgraduate@ysu.am

Բազկամարտի մասնաճյուղային առաջնություն

2014 թ. փետրվարի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզասրահում տեղի կունենա բազկամարտի մասնաճյուղային առաջնություն:

Մասնակցել ցանկացող ուսանողները մինչև փետրվարի 26-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն: