Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Լրագրողական մրցույթ` Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքի լավագույն լուսաբանման համար

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հայտարարում է մրցույթ Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքի լավագույն, յուրահատուկ, արհեստավարժ և անկողմնակալ լրագրողական լուսաբանման համար:

ՄԱԿի մրցանակի լրագրողական նյութերի հանձնման կարգը

2013 թ. հոկտեմբերի 24-ից մինչև 2014 թ. հոկտեմբերի 13-ը ՄԱԿ-ի գրասենյակն ընդունելու է Հայաստանում գործող տպագիր, հեռարձակվող կամ առցանց լրատվամիջոցների անհատ լրագրողների (ՀՀ քաղաքացի) լրագրողական նյութեր Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքի վերաբերյալ:

Լրագրողական նյութերը կարող են լինել բոլոր ձևաչափերով, այդ թվում՝ տպագիր, ռադիո, հեռուստատեսային, առցանց, մուլտիմեդիա և ֆոտոպատմություն: Դրանք պետք է պատրաստված և հրատարակված, հեռարձակված կամ համացանցում տեղակայված լինեն 2013 թ. հոկտեմբերի 24-ից մինչ մրցույթի վերջնաժամկետը՝ 2014 թ. հոկտեմբերի 13-ը:  Մրցույթին մասնակցելու համար լրագրողները պետք է ներկայացնեն տպագիր մամուլում տպագրված հոդվածի կրկնօրինակը, հեռարձակված տեսանյութի խտասկավառակը՝ հեռուստաալիքի պաշտոնական տարբերանշանով, էլեկտրոնային մամուլի դեպքում՝ ինտերնետային կայքի հասցեն (URL) կամ էկրանի ճեպապատկերը (screenshot):

Այս տարի մրցանակներ կտրվեն երկու անվանակարգում.

  • ՄԱԿ-ի ընդհանուր աշխատանքի լուսաբանում.
  • ՀՀ մարզերում ՄԱԿ-ի աշխատանքի լուսաբանում:

Յուրաքանչյուր  լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ:
Հանձնված նյութերի հեղինակային իրավունքները պատկանում են հեղինակներին:
Նյութերը կարող են լինել հայերեն, ռուսերեն և անգլերեն:

Նյութերը կարող են ուղարկվել էլեկտրոնային տարբերակով uno.yerevan@unic.org հասցեին («2014 թ.   ՄԱԿի  լրագրողական մրցանակ» վերնագրով), սովորական փոստով` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչություն՝ «ՄԱԿի 2014 թլրագրողական մրցանակ» նշումով (հասցեն՝ ՀՀ, Երևան 0010, Պետրոս Ադամյան 14, ՄԱԿ-ի գրասենյակ), կամ ներկայացվել վերը նշված հասցեով` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչություն: Նյութերի հետ խնդրում ենք ներկայացնել այս գրանցաթերթիկը՝ լրացված:

Նյութերի հետ միասին խնդրում ենք ներկայացնել այս գրանցաթերթիկը՝ լրացված: – See more at: http://www.un.am/am/News/1221#sthash.PiZniNZz.dpuf

Խնդրում ենք ապահովել լուսանկարների թվային բարձր խտություն (նվազագույնը՝ 300 dpi), իսկ տեսանյութերը ներկայացնել լայն տարածում ունեցող ձևաչափերից մեկով (avi, mp4, mpg, wmv):
ՄԱԿ-ի լրագրողական մրցանակի վերաբերյալ հարցերը կարող եք ուղղել uno.yerevan@unic.org հասցեով:

Մրցանակ

Յուրաքանչյուր անվանակարգի 3 հաղթողները մրցանակները և հավաստագրերը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի կողմից կստանան 2014 թ. հոկտեմբերին, ՄԱԿ-ի օրվա տոնակատարության ընթացքում:

Հատուկ մրցանակներ և հավաստագրեր կստանան նաև յուրաքանչյուր անվանակարգի վերջին փուլ անցած 3 մասնակիցներ: Լավագույն լրագրողական նյութերը, այդ թվում՝ ֆոտոպատմությունները և մուլտիմեդիա նյութերը, կցուցադրվեն ՄԱԿ-ի շենքում՝ մրցանակաբաշխության արարողության ժամանակ:

Մրցութային հանձնաժողով

Մրցութային հանձնաժողովը բաղկացած է ՄԱԿ-ի հաղորդակցության խմբի անդամներից, որոնք ներկայացնում են Հայաստանում գործող ՄԱԿ-ի բոլոր գործակալությունները, հիմնադրամները և ծրագրերը: Մրցութային հանձնաժողովի անդամների մասնագիտական կարծիքների հիման վրա կորոշվեն այն չափանիշները, որոնցով կգնահատվի աշխատանքի «լավագույն, յուրահատուկ, արհեստավարժ և անկողմնակալ» լինելը:

Աղբյուրը` www.un.am

Մարզային լրագրողների աշխատանքների մրցույթ` «Կանանց իրավունքները Հայաստանում. դե-յուրե և դե-ֆակտո» խորագրով

ՕՔՍՖԱՄ միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակը հայտարարում է  մարզային լրագրողների աշխատանքների մրցույթ` «Կանանց իրավունքները Հայաստանում. դե-յուրե և  դե-ֆակտո» խորագրով:

Ո՞վքեր կարող են մասնակցել:
Մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել տպագիր, առցանց և հեռարձակող լրատվամիջոցների աշխատակիցները, անկախ լրագրողները,  հասարարակական ակտիվիստները, հանրային թղթակիցները, բլոգերները։
Նյութերը պետք է տպագրված, հեռարձակված կամ առցանց տեղադրված  լինեն 2013թ մարտի 1-ից  – 2014թ. մարտի 1-ը  ժամանակահատվածում, անդրադառնան Հայաստանի մարզային  քաղաքներում  և  գյուղական համայնքներում  բնակվող կանանց քաղաքական, հասարակական և տնտեսական գործունեությանը, նրանց ձեռքբերումներին ու նվաճումներին, ինչպես նաև   կանանց իրավունքների իրացման հետ կապված  ցանկացած  խնդիրներին ու խոչընդոտներին: Նյութերը կարող են ներկայացվել լրագրության ցանկացած ժանրում։
Մրցանակները
Լավագույն աշխատանքները կարժանանան  մրցանակների, որոնք  սահմանվելու են հետևյալ անվանակարգերում.
Հեռուստատեսային նյութ, Ռադիոնյութ, Տպագիր հոդված, Առցանց հոդված, Հանրային թղթակցություն/Բլոգի հոդված, Ֆոտոռեպորտաժ
 Նյութերի ներկայացման  վերջնաժամկետը
Մրցույթին նյութեր ներկայացնելու վերջնաժամկետը ՝ 2014 թ. մարտի  1-ն է: Արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն հանրությանը մարտի 8-ին:
Ժյուրիի կազմը
Ժյուրիի կազմում ընդգրկվելու են Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների ներկայացուցիչներ և լրագրողներ: Մրցույթի ժյուրին հաշվի է առնելու նյութերում բարձրացված թեմաների հանրային կարևորությունը, տեղեկատվության հավաստիությունն ու նյութերի մատուցման ստեղծագործական ոճը:
Ինչպես դիմել
Նյութերը պետք է ուղարկել  էլեկտրոնային  փոստով ՝  oxfamcompetition@gmail.com հասցեով՝  նշելով  հեղինակի անուն ազգանունը, հեռախոսահամարը,  լրատվամիջոցի կամ կազմակերպության անվանումը: Տպագրված նյութերի դեպքում անհրաժեշտ է նաև  կցել  նյութի սկանավորած տարբերակը։
Մրցույթին ներկայացվող բոլոր  նյութերը  անմիջապես  կտեղադրվեն   հատուկ ստեղծված   բլոգ  էջում՝ oxfamcompetition.blogspot.com: Հաշվի է առնվելու նաև  օգտատերերի հետաքրքրվածությունը նյութի նկատմամբ:
Մրցույթի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք կապվել Պայծառ Հակոբյանի հետ`  (+374 91) 42-81- 98  հեռախոսահամարով կամ գրել  silvihakobyan@mail.ru հասցեով:
Օքսֆամը Հայաստանում  կազմակերպությունը՝  սկսած 1994 թվականից  իրականացնում է  հանրապետության   շուրջ 165 հեռավոր գյուղական համայնքներում մարդասիրական և զարգացման տարաբնույթ ծրագրեր ` սերտ համագործակցելով կառավարության, տասնյակից ավելի տեղական հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզային իշխանությունների հետ:

Մեկնարկել է «Ապագայի Գործակալ» մրցույթի 2-րդ փուլը

Ապահովագրությունը մեր օրերի ամենահեռանկարային և դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը ոլորտի առաջատարն է, որտեղ իրենց կարիերան են սկսել շատ ու շատ երիտասարդներ, ովքեր այսօր դարձել են արհեստավարժ մասնագետներ և պատրաստ են իրենց գիտելիքներով ու փորձով կիսվել Ձեզ հետ, միասին բացահայտել յուրաքանչյուրիդ պոտենցիալը, օգնել Ձեզ ապահովագրության մեջ գտնել անձնական կարիերայի պլանավորման և կայուն եկամուտ ստանալու բանաձևը:

Եվ այսպես, եթե Դուք.

  • ունեք միջին մասնագիտական, բարձրագույն կրթություն կամ դեռ ուսանող եք
  • ունեք բավականաչափ ազատ ժամանակ՝ ակտիվ աշխատանքով զբաղվելու համար

Եվ իհարկե.

  • ակտիվ եք, նախաձեռնող ու նպատակասլաց
  • սիրում եք շփվել մարդկանց հետ և կարողանում եք համոզել նրանց
  • պատրաստ եք նոր մասնագիտություն ձեռք բերել
  • շատ եք ուզում գումար վաստակել
  • ապա եկե՛ք ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ, միացեք մեր հզոր թիմին, և Ձեր ցանկությունները դարձրեք իրական…

Իսկ ինչից սկսել.

Մասնակցեք «Ապագայի գործակալ» մրցույթին, ձեռք բերեք համապատասխան գիտելիքներ ու մասնագիտություն, ձևավորեք Ձեր հաճախորդների բազան, ընդլայնեք գործնական կապերի շրջանակները և Ձեր գումարը վաստակեք ինքներդ:

Մեր մասնագետները պատրաստ են Ձեզ ապահովելու որակյալ ուսուցմամբ, նպաստելու անհրաժեշտ հմտությունների բացահայտմանն ու զարգացմանը, պատրաստ են սովորեցնելու, թե ինչպես կարելի է կառավարել ազատ ժամանակը և վաստակել մեծ գումարներ ապահովագրության ոլորտում:

Իսկ Դուք պատրա՞ստ եք փորձել Ձեր ուժերը:

Եթե այո, ուրեմն ուղարկեք Ձեր ինքնակենսագրությունը հետևյալ էլ. փոստին՝ futureagent@rgs.am

Հարցերի դեպքում զանգահարեք: Հեռ. (010) 59 10 10, ներքին համար 1720

Աղբյուրը` www.rgs.am

«Նյարդաբանությունը արվեստում» ցուցահանդես-մրցույթ

Ս.թ. մարտի 10-16-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության հետ համատեղ, «Ուղեղի ճանաչման շաբաթ» միջազգային արշավի շրջանակներում կազմակերպում է «Նյարդաբանությունը արվեստում» ցուցահանդես-մրցույթ:

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու մրցույթին և ներկայացնելու Ձեր աշխատանքները` հետաքրքրաշարժ լուսանկարներ, նկարներ, քանդակներ, ձեռքի աշխատանքներ և այլն, որոնք արվեստի միջոցով ներկայացնում են մարդու նյարդային համակարգի և ուղեղի գործունեությունը, նյարդային համակարգի հիվանդությունները (Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդություններ և այլն) և այն ամենը, ինչ կապված է նյարդաբանության հետ:

Մասնակից աշխատանքները ս.թ. մարտի 10-16 կցուցադրվեն ԵՊՀ Կենտրոնական մասնաշենքում: Հաղթողները որոշվելու են ցուցահանդեսի այցելուների և ժյուրիի քվեարկության արդյունքներով: Հաղթողներին սպասվում են արժեքավոր մրցանակներ:

Մասնակցության համար խնդրում ենք գրել Ձեր անունը և  ազգանունը և հեռախոսահամարը yba.ngo@hotmail.com հասցեին: Աշխատանքների ընդունման վերջնաժամկետը սույն թվականի մարտի 5-ն է.:

«Ուղեղի ճանաչման շաբաթ» միջազգային արշավ է, որի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներում իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ ուղղված ուղեղի հետազոտությունների և նյարդաբանության ձեռքբերումների վերաբերյալ հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը:

Մրցույթը իրականացվում է «Դանա» հիմնադրամի և Եվրոպայի նյարդաբանական միությունների ֆեդերացիայի աջակցությամբ:

Աղբյուրը` http://armscoop.com

Շախմատի առաջնություն

ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնը փետրվարի 20-ին` ժամը 14:30-ին, բոլոր շախմատասեր երիտասարդներին հրավիրում է մասնակցելու «Շախմատի առաջնության»:

Առաջին երեք մրցանակային տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան պատվոգրեր, մեդալներ և հուշանվերներ:

Հայտերն ընդունվում են ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնում (հասցե՝ ք. Իջևան, Անկախության 9 (նախկին Ջրմուղկոյուղու հարևանությամբ) կամ էլ. փոստով՝ hehtavush@gmail.com:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 19-ը: