Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գիտական աշխատանք կատարելու հմտությունների ուսուցում

ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) 2014 թ-ի մարտի 14-ից 16-ը ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում կազմակերպում է «Գիտական աշխատանք կատարելու հմտությունների ուսուցում» խորագրով երկամյա ծրագրի ամփոփիչ գիտապրակտիկ դասընթացը` նախատեսված բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար:
Այն վարելու են ԵՊՀ առաջատար մասնագետները և Դուբնայից հրավիրված փորձագետը:

 Դասընթացի ամբողջական ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

 Այս դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել  մասնակցության հայտը  և ներկայացնել ակադեմիական միջավայրում հայտատուի հետ առնչություն ունեցող որևէ դասախոսի կամ գիտական ղեկավարի կողմից առնվազն մեկ երաշխավորագիր (երաշխավորագիրն ուղարկվում է ոչ թե հայտատուի, այլ երաշխավորող անձի կողմից անմիջապես ՈՒԳԸ էլ. փոստի հասցեին):

Հայտը հարկավոր է մինչև փետրվարի 25-ը ուղարկել ՈՒԳԸ էլ. փոստի հասցեին՝ sss@ysu.am:

Ներկայացված հայտերի հիման վրա ընտրվելու է ծրագրի ընդամենը 30 մասնակից:

Սիրու՞մ ես լուսանկարել կամ նկարել … Այս մրցույթը հենց քե՛զ համար է:

Սիրու՞մ ես լուսանկարել կամ նկարել:
Ցանկանու՞մ ես սիրածդ զբաղմունքի համար նաև հետաքրքիր մրցանակներ ստանալ:
Այս մրցույթը հենց քե՛զ համար է:

«Հասարակություն առանց Բռնության» ՀԿ–ն հայտարարում է նկարների/լուսանկարների մրցույթ «Հայ և թուրք երիտասարդ կանայք հանուն հարատև խաղաղության վերականգնման՝ արվեստի և երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում՝ «Կանայք հանուն հակամարտությունների լուծման և խաղաղության» խորագրով:

Մրցույթին կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր բոլոր աղջիկները և կանայք՝ արտահայտելով հակամարտությունների լուծման և խաղաղության հաստատման գործընթացում կանանց դերի վերաբերյալ իրենց մեկնաբանությունը կտավի կամ լուսանկարչական ապարատի միջոցով:

Մրցանակներ
1-ին մրցանակ – 300 ԱՄՆ դոլար
2-րդ մրցանակ – 200 ԱՄՆ դոլար:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Վրաստանի Թբիլիսի քաղաքում:

Մրցույթի վերջնաժամկետը փետրվարի 22-ն է:

Մանրամասները՝ http://swv.am

Աղբյուրը՝ http://swv.am

2013 թ-ի ամփոփ տվյալների համաձայն՝ «Ինտերֆաքս» խմբի վարկանշային ցանկում ԵՊՀ-ն զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը

«Ինտերֆաքս» միջազգային տեղեկատվական խումբը 2013 թ-ին հրապարակել է հետխորհրդային երկրների (ԱՊՀ, Բալթյան երկրներ և Վրաստան) բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանշային աղյուսակը:

Բուհերի վարկանիշների կազմման մեթոդաբանությունում կիրառվել են առաջատար համալսարանների համաշխարհային վարկանիշը մշակող բրիտանական «QS» (Quacquarelli Symonds)  գործակալության մեթոդաբանական մոտեցումները:  Վարկանիշի կառուցվածքը բաղկացած է երեք բաղադրիչներից` բուհի կրթական, գիտահետազոտական և միջազգային գործունեություն: Վարկանիշավորվել են հետխորհրդային տարածքի առավել հայտնի և ճանաչված  405 համալսարաններ:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մոսկվայի պետական համալսարանը, 2-րդ տեղում է Բելառուսի պետական համալսարանը,  3-րդ տեղում` Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը: Կիևի համալսարանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, իսկ Վիլնյուսի համալսարանը նշված ցանկում 5-րդն է:

Երևանի պետական համալսարանը վարկանիշային աղյուսակում 11-րդ տեղում է: Մեր տարածաշրջանի բուհերից Թբիլիսիի պետական համալսարանը զբաղեցնում է  51-րդ տեղը, իսկ Բաքվի պետական համալսարանը՝ 61-րդը:

«Ինտերֆաքս»-ը (Interfax Information Services Group) ԱՊՀ տարածաշրջանում խոշորագույն լրատվական, տեղեկատվական և վերլուծական խմբերից մեկն է և տարբեր ոլորտներում իրականացնում է ռեյտինգավորման, ֆինանսական վերլուծությունների և տվյալների որոնման և ներկայացման ծրագրեր:

Հրապարակված ռեյտինգների մասին առավել մանրամասն ներկայացված է այստեղ:

Աղբյուրը` www.ysu.am

Հանդիպում ավագների հետ

2014թ. փետրվարի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրեն Ս.Առաքելյանի հանդիպումը բոլոր կուրսերի ավագների հետ, որի նպատակն էր քննարկել 2013-2014 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակին առնչվող կազմակերպչական, կարգապահական և այլ բնույթի հարցեր:

Տնօրենը ներկայացրեց այն հիմնական պահանջները, որոնք պետք է կատարեն ավագները:

Նրանք պետք է հետևողական լինեն դասի թեմաների, առարկայական ծրագրերի, մատենավարության հարցերում, բացթողումների դեպքում կրեն պատասխանատվություն:

Ավագները տնօրենին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, որոնց նա հանգամանորեն պատասխանեց:

«Ռուսական խոսքի մերիդիաններ» առաջին միջազգային մրցույթ

Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը հրավիրում է մասնակցելու 2013թ.. նոյեմբերի 5-ից  2014թ.հունիսի 6-ը կազմակերպվելիք ռուսաց լեզվի զարգացմանն ու տարածմանը միտված “Ռուսական խոսքի մերիդիաններ” նախագծերի աջակցության առաջին միջազգային մրցույթին, որը նախատեսված է ռուսական և արտասահմանյան հիմնադրամների, կենտրոնների, ակումբների, ուսումնական հաստատությունների և այլ կազմակերպությունների ու հաստատությունների համար, որոնք իրականացնում են ռուսաց լեզվի և մշակույթի զարգացման և տարածման աշխատանքներ:

Նախագծերը ընդունվում են մինչև 2014թ.. ապրիլի 15-ը:

Մրցույթի արդյունքում ընտրված 10 լավագույն նախագծերի ղեկավարները (I, II և III աստիճանի դիպլոմ) կպարգևատրվեն կրթամշակութային ուղևորությամբ դեպի Մոսկվա:

Մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը (I աստիճանի դիպլոմ) կստանա 1.000.000 ռուբլի դրամական պարգև: 

Ցանկացողները առավել մանրամասն տեղեկատվություն կարող են ստանալ այցելելով http://meredianRussia.rudn.ru   կայքէջը:

Աղբյուրը` www.edu.am