Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացավ հայ գիտական բարբառագիտության հիմնադրման 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով

2014թ. ապրիլի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ հայ գիտական բարբառագիտության հիմնադրման 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով:

Մասնաճյուղում կայացավ հայ գիտական բարբառագիտության հիմնադրման  100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով

Բացման խոսքով հանդես եկան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Վաչագան Ավագյանը, գիտաժողովի քարտուղար Գարիկ Մկրտչյանը:

Մասնաճյուղում կայացավ հայ գիտական բարբառագիտության հիմնադրման 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով

Գիտաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին ու բոլոր ներկաներին ողջունեցին ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, նույն ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջեմմա Բառնասյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմեն Սարգսյանը և ուրիշներ` ընդգծելով, որ նման լայնամասշտաբ գիտաժողովի կազմակերպումը կարևոր իրադարձություն է ոչ միայն Իջևանի մասնաճյուղում, այլև հայ բարբառագիտության ասպարեզում:

Մասնաճյուղում կայացավ հայ գիտական բարբառագիտության հիմնադրման 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով

Պարոն Կատվալյանը կարևորեց բարբառների ուսումնասիրությունը` դրանք համեմատելով թանկարժեք գանձերի հետ. «Մի գանձարկղի վրա նստած ենք, ալարում ենք բացել, օգտվել այդ գանձերից. բարբառներն էլ են այդպես»:

Գիտաժողովը տեղի ունեցավ երեք բաժանմունքներում` «Բարբառագիտություն», «Հատկանվանագիտություն, համեմատական քերականություն, ոճագիտություն» և «Հայ բանահյուսություն, միջին հայերեն», որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված էր 7-ական զեկուցում:

Մասնաճյուղում կայացավ հայ գիտական բարբառագիտության հիմնադրման 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով

«Բարբառագիտություն» բաժանմունքում (նիստի նախագահ` Վիկտոր Կատվալյան) զեկուցումներով հանդես եկան`

1. Վիկտոր Կատվալյանը (ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)- «Խոսվածքային առանձնահատկությունները Բայազետի բարբառում»,

2. Հասմիկ Խաչատրյանը (ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)-«Դիտարկումներ տուն և տնտեսություն իմաստային դաշտն արտացոլող բառանվանումների շուրջ»,

3. Ջեմմա Բառնասյանը (ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)-«Արարատյան բարբառի Լոռու խոսվածքի դերանունները (իմաստագործառական քննություն)»,

4. Լուսինե Ղամոյանը (ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)-«Առօրյա խոսքում գործածվող օտար բառերի և դրանց հայերեն համարժեքների խնդիրը»,

5.Մերի Սարգսյանը (ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)-«Որոշ դիտարկումներ Երևանի խոսակցական լեզվի հասարակական տարբերակվածության վերաբերյալ»,

6. Անահիտ Քարտաշյանը (ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)-«Երևանի խոսակցական լեզվի հնչյունական առանձնահատկությունները»,

7. Գարիկ Մկրտչյանը (ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)-«Լեհահայ բարբառի ընդհանուր բնութագիրը»:

Մասնաճյուղում կայացավ հայ գիտական բարբառագիտության հիմնադրման 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով

«Հատկանվանագիտություն, համեմատական քերականություն, ոճագիտություն» բաժանմունքում (նիստի նախագահ` Նարինե Դիլբարյան) զեկուցումներով հանդես եկան`

1. Նարինե Դիլբարյանը (Երևանի պետական համալսարան)-«Հայկական բնականունների կառուցվածքը»,

2. Անի Վարդանյանը (ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)- «Ֆրեդերիկ Կորտլանդի հայերենագիտական ուսումնասիրությունները»,

3. Ջեննի Թամարյանը (Երևանի պետական համալսարան)-«Վրացերենը Հ. Աճառյանի «Արմատական բառարան»-ում»,

4. Արսեն Հարությունյանը (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ)-«Փոխառյալ բառերը Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանոցի տապանագրերում»,

Մասնաճյուղում կայացավ հայ գիտական բարբառագիտության հիմնադրման 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով

 

5. Վլադիմիր Պողոսյանը (Երևանի պետական համալսարան)-«Մակարավանքի վիմագրերի անձնանունները և նրանց ծագման հարցը»,

6. Ալետա Հակոբյանը, Նորայր Պողասյանը (Երևանի պետական համալսարան)-«Տավուշի մարզի Արճիս գյուղի ավանդություններն ու մանրատեղանունները»,

7. Մերի Հովհաննիսյանը (Երևանի պետական համալսարան)-«Բարբառային բառերի ոճական արժեքը Տերյանի չափածոյում»:

Մասնաճյուղում կայացավ հայ գիտական բարբառագիտության հիմնադրման 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով

«Հայ բանահյուսություն, միջին հայերեն» բաժանմունքում (նիստի նախագահ` Էսթեր Խեմչյան) զեկուցումներով հանդես եկան`

1. Էսթեր Խեմչյանը (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ) «Տավուշի ասույթաբանական բանահյուսությունը (ըստ 1970-90-ական թթ. հավաքած նյութերի)»,

2. Արմեն Սարգսյանը (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ)-«Համանուն-հարանունային դրսևորումները անեկդոտ –զվարճախոսություններում»,

3. Մարինե Խեմչյանը (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ)-«Նվիրատուն և խորհրդատուն Տավուշի հեքիաթներում»,

4. Եվա Զաքարյանը (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ)-«Շնորհի ստացման մասին ժողովրդական պատկերացումները (ըստ հայկական հեքիաթների նյութի)»,

5. Հասմիկ Թադևոսյանը (ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)-«Անկատար դերբայի բարբառային կիրառությունները 17-րդ դարի բժշկարաններում»,

6. Հասմիկ Վանյանը (Երևանի պետական համալսարան, Ւջևանի մասնաճյուղ)-«Սասնա ծռեր» և «Շահնամե»,

Մասնաճյուղում կայացավ հայ գիտական բարբառագիտության հիմնադրման 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով

7. Խաչիկ Հարությունյանը (Երևանի պետական համալսարան)-«Հայկական ձեռագիր հիշատակարանի պատմությունը. սկզբնավորումը և զարգացումը»:

Զեկուցումներին հաջորդեց լիագումար նիստը (նախագահ`Սամվել Առաքելյան), որի ընթացքում մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, ամփոփելով գիտաժողովի արդյունքները, շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին և նշեց, որ գիտաժողովում ընդգրկված զեկուցումները կտպագրվեն առանձին ժողովածուով:

Մասնաճյուղում կայացավ հայ գիտական բարբառագիտության հիմնադրման 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով

Բարձր մակարդակով կազմակերպված գիտաժողովի վերաբերյալ իրենց գոհունակությունն արտահայտեցին բաժանմունքների ղեկավարները` ակնկալելով, որ գիտական համագործակցությունը կլինի շարունակական:

Վոլեյբոլի բաց առաջնություն

2014թ. մայիսի 3-ին` ժամը 12:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի կունենա վոլեյբոլի բաց առաջնություն:

Մասնակցել ցանկացողները մինչև մայիսի 2-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վ. Պողոսյանին:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին

2014թ. ապրիլի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում վաղ առավոտից հնչում էր Հայոց ցեղասպանության թեմայով երաժշտություն (Արա Գևորգյան, Դանիել Դեքքեր, Լուսինե Զաքարյան):

Այնուհետև մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները, ուսանողներ, Իջևանի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, տարբեր կազմակերպությունների ղեկավարներ այցելեցին Իջևանում տեղադրված Հայոց ցեղասպության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, ծաղիկներ դրեցին հուշարձանին:

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ հայ վրիժառուների նկարներով պաստառներ էին տեղադրվել մասնաճյուղից դեպի հուշարձան տանող ճանապարհին:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին

 

Հուշահամալիրի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն:

Պայմանականորեն Հայոց Ցեղասպանության սկիզբն է համարվում 1915թ. ապրիլի 24-ը. այդ օրը Կոստանդնուպոլսում ձերբակալվեց մտավորականության սերուցքը ՝ 600 հայազգի մտավորականներ, որոնք հետագայում սպանվեցին աքսորի ճանապարհին. Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Ռուբեն Զարդարյան, Սիամանթո, Ռուբեն Սևակ,  Երվանդ Սըրմաքեշհանլյան, Ատոմ Յարջանյան, Հովհաննես Հարությունյան և այլք: Սակայն հայ պատմագիության մեջ որպես Հայոց Ցեղասպանության տարեթվեր ընդունված է համարել 1892-1923թթ. որպես Թուրքիայի կառավարող շրջանների՝ Համիդյան Թուրքիայի, ապա Երիտթուրքերի կառավարության կողմից կազմակերպված ցեղասպանություն,որի հետևանքով  զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Հուշարձանի 12 քարակոթողները` խորհրդանշում են կորցրած 12 գավառները, որոնք այժմ գտնվում են ժամանակակից Թուրքիայի կազմում: Երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է՝ հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում և երազելի «Մեծ Թուրանի »-ի ստեղծում՝ Բոսֆորից մինչև Ալթայ։ Այս համատեքստում Արևմտյան Հայաստանի բնիկ հայ ժողովուրդը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին, իսկ չկային հայերը՝ չկար նաև Հայկական հարցը։ Երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը: Ծրագրի հեղինակներն էին Թալեաթը (ներքին գործերի նախարար), էնվերը (ռազմական գործերի նախարար), Ջեմալը (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։ Հայոց ցեղասպանությունը նախատեսված էր իրականացնել երեք փուլով, որի առաջին փուլը ապրիլի 24 էր, իսկ երկրորդ փուլը՝ շուրջ 60.000 հայ տղամարդկանց զորակոչը թուրքական բանակ: Բանակ զորակոչված 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդի ավելի ուշ, զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից: Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին։ Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ։ Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին։ Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին։ Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը։ Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան։ Հայությանը հասցվեց 14,5 միլիարդ ֆրանկի վնաս։ Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից դատապարտվել է տարբեր մակարդակներով. այն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը՝1998, 2001թթ., Եվրամիությունը՝ Եվրախորհրդարանի բանաձևերով, Հայոց ցեղասպանությունը դատապարտել են 1987, 1998, 2000, 2001, 2002, և 2005թթ. ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն։ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր և որոշումներ ունեն Շվեդիայի խորհրդարանը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, Չիլի և Արգենտինայի Սենատները, Լիտվայի Ասամբլեան, ԵՎրապառլամենտը, Վենեսուելայի Ազգային Ասամբլեան, Լեհաստանի և Նեիդերլանդների խորհրդարանները, Կանադայի համայնքների, Իտալիայի դեպուտատների պալատը և այլն: Ֆրանսիայում և Ուրագվայում օրենքների տեսքով, իսկ Շվեյցարիայում՝ նաև այն ժխտելը դատապարտվում է քրեորեն:

Մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները մասնակցեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հոգեհանգստի պատարագին

2014 թվականի ապրիլի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները ուղևորվեցին Իջևանում տեղակայված Հայող եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիր` 1915թ. Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին, ծաղիկներ դրեցին հուշարձանին:
Մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները մասնակցեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հոգեհանգստի պատարագին
Այնուհետև երիտասարդ ակումբականները այցելեցին Իջևան քաղաքի եկեղեցի, մասնակցեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հոգեհանգստի պատարագին:

Մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները մասնակցեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հոգեհանգստի պատարագին   Մասնաճյուղի ռազմահայրենասիրական ակումբի անդամները վառեցին մոմեր և աղոթեցին Հայոց եղեռնի զոհերի հոգիների հանգստության համար: Մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները մասնակցեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հոգեհանգստի պատարագին

Ֆրանսերեն լեզվով միջոցառումը` որպես հարգանքի տուրք Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

Ապրիլի 23-ին  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված  միջոցառում:

Այն կազմակերպել էր   Օտար լեզուների ամբիոնի դասախոս Մելանյա Մանուչարյանը:

Միջոցառումն անցկացվեց ֆրանսերեն լեզվով, մասնակցում էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն», «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտությունների ուսանողները:

Միջոցառմանը ներկա էին  Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը,  դասախոսներ, ծնողներ:

Ուսանողները ներկայացրին մանրամասներ Մեծ եղեռնի  վերաբերյալ, հանդես եկան ասմունքով: Միջոցառման վերջում դասախոսները և  Վ.Ալեքսանյանը  իրնեց խոսքում կարևորեցին նմանատիպ միջոցառումները` որպես հարգանքի տուրք Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: