Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ` ջահերով երթ Իջևանում

2014թ. ապրիլի 23-ին Տավուշի մարզկենտրոն  Իջևանում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցավ ջահերով երթ՝ դեպի Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Երթին իրենց ակտիվ մասնակցությամբ ներկայացան ոչ միայն Իջևանի քաղաքացիներ, այլև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի անդամներ, ուսանողներ և աշխատակիցներ:

Մասնակիցները վառվող ջահերով, մոմերով, ծաղիկներով ու բազմաթիվ պաստառներով ուղևորվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915թ.  1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:

Տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունը և արցախյան գոյապայքարը. քաղված դասեր տասնամյակներ անց» թեմայով հավաք-քննարկում

2014թ. ապրիլի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Հայոց  ցեղասպանությունը և արցախյան  գոյապայքարը. քաղված  դասեր տասնամյակներ  անց» թեմայով հավաք-քննարկում:

Այն կազմակերպվել էր «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կողմից:

Հավաք-քննարկմանը մասնակցեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ՀՀ ՊՆ սպաներ:

Զեկուցումների համար նախատեսված թեմաներն էին.

  • Ազգային բանակը որպես ցեղասպանության սպառնալիքի կանխարգելման գործոն.
  •  Սփյուռքը և արցախյան գոյամարտը. ցեղասպանությունից փրկված արևմտահայության ժառանգների պայքարը արցախյան պատերազմում.
  •  Հայ ժողովրդի նորօրյա հաղթանակների հոգեբանական դերն ու նշանակությունը ցեղասպանությունից տասնամյակներ անց.
  •  Թուրքիայի դերակատարությունը հայ -ադրբեջանական կոնֆլիկտի ընթացքում:

Բացման խոսքով հանդես եկավ «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Կարապետյանը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն, պատմ. գիտ. թեկնածու Սամվել Առաքելյանը ներկայացրեց «Ազգային բանակը որպես ցեղասպանության սպառնալիքի կանխարգելման գործոն» թեմայով զեկուցումը:

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրեն, պատմ. գիտ. թեկնածու Ավագ Հարությունյանը ներկայացրեց  «Սփյուռքը և արցախյան գոյամարտը. ցեղասպանությունից փրկված արևմտահայության ժառանգների պայքարը արցախյան պատերազմում» զեկուցումը:

ԵՊՀ-ից հոգ. գիտ. դոցենտ Վլադիմիր Միքայելյանը կարդաց «Հայ ժողովրդի նորօրյա հաղթանակների հոգեբանական դերն ու նշանակությունը ցեղասպանությունից տասնամյակներ անց» թեմայով զեկուցումը:

Քաղաքական վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանը ներկայացրեց «Թուրքիայի դերակատարությունը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ընթացքում» զեկուցումը:

Վերջում ծավալված ակտիվ քննարկումն անցկացվեց հարց ու պատասխանի ձևով:

Հարցեր ուղղվեցին և՛ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների և՛ ուսանողների կողմից:

Ավարտական աշխատանքների նախապաշտպանություն

Հայտնում ենք  “Կիրառական արվեստ”  մասնագիտության բակալավրի  4-րդ կուրսի ուսանողներին, որ 2014թ. ապրիլի 26-ին` ժամը  11:00 – ին, Դեկորատիվ  կիրառական արվեստի ամբիոնում տեղի կունենա ավարտական աշխատանքների  նախապաշտպանություն:

Ղեկավար դասախոսների, 4-րդ կուրսեցիների, ֆակուլտետի գեղխորհրդի անդամների մասնակցությունը պարտադիր է :

 Գեղխորհուրդ

Հայ գիտական բարբառագիտության հիմնադրման 100-ամյակին նվիրված գիտա­ժողով

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը 2014 թվականի ապրիլի 25-ից 26-ը կազմակերպում է լեզվաբանության հիմնախնդիրներին նվիրված հանրապետական գիտաժողով, որը նվիրվում է հայ գիտական բարբառագիտության հիմնադրման 100-ամյակին: 

Հայ գիտական բարբառագիտության հիմնադրման

100-ամյակին նվիրված հանրա­պե­տա­կան

գիտական նստաշրջանի ծրագիր

Ժամը 10: 30, սրահ  28

Բացման խոսք` ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյան

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վարդան Ալեքսանյան

 Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Վաչագան Ավագյան

 Գիտաժողովի քարտուղար Գարիկ Մկրտչյան 

 

Ժամը 11: 00, սրահ` 28 

Նիստի նախագահ` Վիկտոր Կատվալյան

 

Բարբառագիտություն

 1. Վիկտոր Կատվալյան (ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)

Խոսվածքային առանձնահատկությունները Բայազետի բարբառում

2. Հասմիկ Խաչատրյան (ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)

Դիտարկումներ տուն և տնտեսություն իմաստային դաշտն արտացոլող բառանվանումների շուրջ  

3. Ջեմմա Բառնասյան (ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)

Արարատյան բարբառի Լոռու խոսվածքի դերանունները (իմաստագործառական քննություն)

4. Լուսինե Ղամոյան (ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)

Առօրյա խոսքում գործածվող օտար բառերի և դրանց հայերեն համարժեքների խնդիրը

5.Մերի Սարգսյան (ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)

Որոշ դիտարկումներ Երևանի խոսակցական լեզվի հասարակական տարբերակվածության վերաբերյալ  

6.    Անահիտ Քարտաշյան (ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)

Երևանի խոսակցական լեզվի հնչյունական առանձնահատկությունները

7.    Գարիկ Մկրտչյան (ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)

Լեհահայ բարբառի ընդհանուր բնութագիրը

 

Ժամը 11: 00, սրահ` 50 

Նիստի նախագահ`Նարինե Դիլբարյան

 

Հատկանվանագիտություն, համեմատական քերականություն, ոճագիտություն

 1.    Նարինե Դիլբարյան (Երևանի պետական համալսարան)

Հայկական բնականունների կառուցվածքը

2.    Անի Վարդանյան (ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)

Ֆրեդերիկ Կորտլանդի հայերենագիտական ուսումնասիրությունները

3.    Ջեննի Թամարյան (Երևանի պետական համալսարան)

Վրացերենը Հ. Աճառյանի  «Արմատական բառարան»-ում

4.    Արսեն Հարությունյան  (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ)

Փոխառյալ բառերը Ս. Էջմիածնի  միաբանական գերեզմանոցի  

տապանագրերում

5.    Վլադիմիր Պողոսյան (Երևանի պետական համալսարան)

Մակարավանքի վիմագրերի անձնանունները և նրանց ծագման հարցը

6.    Ալետա Հակոբյան, Նորայր Պողասյան (Երևանի պետական համալսարան)

Տավուշի մարզի Արճիս գյուղի ավանդություններն ու մանրատեղանունները

7.    Մերի Հովհաննիսյան (Երևանի պետական համալսարան)

Բարբառային բառերի ոճական արժեքը Տերյանի չափածոյում

Ժամը 11: 00, սրահ` 51 

Նիստի նախագահ`Էսթեր Խեմչյան

 Հայ բանահյուսություն, միջին հայերեն

1.    Էսթեր Խեմչյան (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ)

Տավուշի ասույթաբանական բանահյուսությունը (ըստ 1970-90-ական թթ. հավաքած նյութերի)

2.    Արմեն Սարգսյան (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ)

Համանունհարանունային դրսևորումները անեկդոտ զվարճախոսություններում

3.    Մարինե Խեմչյան (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ)

Նվիրատուն և խորհրդատուն Տավուշի հեքիաթներում

4.    Եվա Զաքարյան (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ)

Շնորհի ստացման մասին ժողովրդական պատկերացումները  (ըստ հայկական հեքիաթների նյութի)

5.    Հասմիկ Թադևոսյան (ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)

Անկատար դերբայի բարբառային կիրառությունները 17-րդ դարի բժշկարաններում

6.    Հասմիկ Վանյան (Երևանի պետական համալսարան, Ւջևանի մասնաճյուղ)

«Սասնա ծռեր» և «Շահնամե»

7.    Խաչիկ Հարությունյան  (Երևանի պետական համալսարան)

Հայկական ձեռագիր հիշատակարանի պատմությունը. սկզբնավորումը և զարգացումը   

 

 Զեկուցման տևողությունը` 15 րոպե

Ժամը 15: 00, սրահ`  28

Նիստի նախագահ`Սամվել Առաքելյան

Լիագումար նիստ և գիտաժողովի փակում, ելույթներ:

Մասնաճյուղում տեղի ունեցան «Օպտիմալ կառավարման խնդիրներ. թափոնների կառավարում» թեմայով տեսական և գործնական դասեր

Օրերս «Լոռու» մարզի «Էյթիփի» բնապահպանական կենտրոնում տեղի ունեցավ «Թափոնների կառավարում» թեմայով դասընթաց, որին մասնակցեց Բնական գիտությունների ֆակուլտետի բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի ասիստենտ, տեխն. գիտ. թեկն. Աննա Սմբատի Սիմոնյանը:

Մասնաճյուղում տեղի ունեցան «Օպտիմալ կառավարման խնդիրներ. թափոնների կառավարում» թեմայով տեսական և գործնական դասեր

Դասընթացը կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից` «Կենսաբազմազանության կայուն կառավարում, Հարավային Կովկաս» ծրագրի շրջանակներում:

Մասնաճյուղում տեղի ունեցան «Օպտիմալ կառավարման խնդիրներ. թափոնների կառավարում» թեմայով տեսական և գործնական դասեր

Ծրագրի նպատակն է բնական պաշարներին, բնության աղտոտմանը և էկոլոգիային առնչվող հարցերի վերաբերյալ իրազեկության բարձրացումը և համապատասխան աշխատանքների իրականացումը:

Մասնաճյուղում տեղի ունեցան «Օպտիմալ կառավարման խնդիրներ. թափոնների կառավարում» թեմայով տեսական և գործնական դասեր

Այս դասընթացի շրջանակներում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները կիրառելով` ԵՊՀ ԻՄ-ի բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի ասիստենտ, տեխն. գիտ. թեկն. Ա.Սիմոնյանը մասնաճյուղում անցկացրեց «Օպտիմալ կառավարման խնդիրներ. թափոնների կառավարում» թեմայով տեսական և գործնական դասեր:

Մասնաճյուղում տեղի ունեցան «Օպտիմալ կառավարման խնդիրներ. թափոնների կառավարում» թեմայով տեսական և գործնական դասեր

Թեման ունի բազմակողմանի ուղղվածություն (բնապահպանական  տնտեսագիտական, սոցիալական), ներառում է հետևյալ հիմնախնդիրները` թափոններից խուսափումը, նրանց նվազեցումը, վերամշակումն ու վերօգտագործումը:

Մասնաճյուղում տեղի ունեցան «Օպտիմալ կառավարման խնդիրներ. թափոնների կառավարում» թեմայով տեսական և գործնական դասեր

Ուսանողները ստացան գիտելիքներ թափոնների հիմնախնդրի, տեսակների, կայուն կառավարման, էկոհամակարգերի վրա ուղղակի ազդեցության, ինչպես նաև ներկա իրավիճակի և բարելավման տարբերակների մասին: Նրանց համար կազմակերպվեց նաև թեմատիկ ֆիլմերի, շնորհանդեսների դիտումներ:

Մասնաճյուղում տեղի ունեցան «Օպտիմալ կառավարման խնդիրներ. թափոնների կառավարում» թեմայով տեսական և գործնական դասեր

Այնուհետև մասնաճյուղի ուսխորհրդի նախագահ, Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող Ռազմիկ Հովսեփյանի  կազմակերպչական աջակցությամբ կատարվեց թափոններից ստացված գեղեցիկ և օգտակար իրերի ցուցադրություն:

Մասնաճյուղում տեղի ունեցան «Օպտիմալ կառավարման խնդիրներ. թափոնների կառավարում» թեմայով տեսական և գործնական դասեր

Ուսանողներն այնքան են ոգևորվել թափոնների կառավարման գլոբալ հիմնախնդիրների ուսումնասիրման և լուծումներ տալու հիմնախնդրով, որ մտածում են շրջակա միջավայրի վրա թափոնների ազդեցությունը սահմանափակելու վերաբերյալ ռազմավարությունների և շարունակական աշխատանքներ տանելու ուղղությամբ: