Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Զեկուցումներ

2014թ. ապրիլի 16-ին` ժամը 14:00-ին, մասնաճյուղի գրադարանում զեկուցումներ կկարդան Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի ասիստենտ Մարիետա Ճաղարյանը` «Հզորագույն համակարգիչներ: Տեղեկատվական տեխնոլոգիաների նոր դարաշրջան» թեմայով, և «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Նազելի Խաչատրյանը` «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պատմությունը» թեմայով:

Ծրագրավորման դասընթացի ընդունելություն

Իջևան քաղաքում հիմնադրված առաջին ծրագրավորման ընկերությունը հայտարարում է դասընթացի ընդունելություն, որի ընթացքում լավագույն ուսանողները վարձատրվելու են, իսկ դասընթացի ավարտին ապահովվելու են աշխատանքով։

 Ընդունելության քննությունը տեղի է ունենալու ապրիլի 17-ին՝ «Մեծահասակների զարգացման Իջևանի կենտրոն»-ի  շենքում:

Գրանցվելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 16-ը լրացնել հարցաթերթիկը հետևյալ հասցեով՝  mpcijevan.com:

 Մանրամասների համար դիմել ԵՊՀ ԻՄ ՄԿՈԱ բաժին կամ  զանգահարել

055 85 35 88,  077 455 440 հեռախոսահամարներով:

Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ուսանողական միջոցառում

2014թ. ապրիլի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի  տեղի ունեցավ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ուսանողական միջոցառում:

Այն նախաձեռնել և կազմակերպել էր մասնաճյուղի ուսանողական խորհուրդը:

Ներկա էին ուսանողներ բոլոր ֆակուլտետներից, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, հյուրեր:

Մասնաճյուղի շնորհալի ուսանողները գովերգեցին գարունն իր գեղեցկություններով, հանդես եկան պարով, մայրության և գեղեցկության թեմայով գողտրիկ բանաստեղծություններով ու երգերով:

Վերջում ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը գեղեցիկ միջոցառման համար շնորհակալություն հայտնեց Ուսանողական խորհրդին` ևս մեկ անգամ շնորհավորելով մեր սիրելի մայրերին:

Տնօրենը մատուցեց նաև անակնկալ. ներկաներին ուղղեց հարց (ո՞րն է ամենագեղեցիկ կինը), որին արագ և ճիշտ պատասխանողը տնօրենության կողմից արժանանալու էր նվերի: Ճիշտ պատասխան տվեց Բնական գիտությունների ֆակուլտետի II կուրսի ուսանողուհի Սոնա Ղևոնդյանը:

Միջոցառման մյուս լուսանկարները՝ այստեղ:

Ի գիտություն «Ակունք» հոդվածների ժողովածուի հոդվածագիրների

Համաձայն ՀՀ ԿԳ նախարարի 20.01.2014թ. հ. 33-Ա/Ք հրամանով սահմանված չափանիշների` հաստատվել է պարբերականների և ժողովածուների ցուցակը, ըստ որի «Ակունք» հոդվածների ժողովածուն ընդգրկվել է ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում` որպես գիտական ժողովածու, հետևաբար, նախատեսվում է հրատարակել տարվա մեջ երկու անգամ` մեկը որպես գիտական հոդվածների ժողովածու, մյուսը` գիտամեթոդական և ուսումնամեթոդական հոդվածների ժողովածու:

Գիտական հոդվածների ժողովածուն նախատեսվում է հրատարակել սույն թվականի հունիսին, հոդվածներն ընդունվում են մինչև մայիսի 1-ը: Գիտամեթոդական և ուսումնամեթոդական հոդվածների ժողովածուն նախատեսվում է հրատարակել տարեվերջին, հոդվածներն ընդունվում են մինչև նոյեմբերի 1-ը:

Հոդվածներին ներկայացվող տեխնիկական պահանջներին կարող եք ծանոթանալ այստեղ:

«ԱԿՈՒՆՔ»-Ի ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ