Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամների այցը` Երկրապահի օրվա առթիվ

2014թ. մայիսի 8-ին` Երկրապահի օրվա առթիվ, ԵՊՀ ԻՄ-ի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները և պատասխանատուները այցելեցին Ազատության հրապարակում գտնվող հուշարձան՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհված ազատամարտիկներին, հարգելու նրանց հիշատակը:

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամների այցը` Երկրապահի օրվա առթիվ

Երիտասարդ ակումբականները ծաղիկներ դրեցին, գլուխ խոնարհեցին քաջ երկրապահների անունը հավերժացնող հուշարձանի առջև:

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամների այցը` Երկրապահի օրվա առթիվ

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները շատ ոգեշնչված էին երկրապահների խիզախությամբ և հայրենասիրությամբ: Այժմ էլ իրենք` մատաղ սերնդի ներկայացուցիչներն են իրենց ուսերի վրա կրում հայրենիքը պաշտպանելու և զորացնելու մեծ պատասխանատվությունը:

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամների այցը` Երկրապահի օրվա առթիվ

Նախորդ օրը` մայիսի 7-ին, «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները դիտել էին Շուշիի ազատագրման մասին փաստավավերագրական ֆիլմ, որն ավելի էր բարձրացրել նրանց հայրենասիրական ոգին:

Մասնաճյուղում տեղի ունեցավ մայիսյան հերոսամարտերին նվիրված միջոցառում

2014թ. մայիսի 8-ին Հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ մայիսյան հերոսամարտերին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը:

Միջոցառմանը ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ՈՒԳԸ-ի անդամներ, ուսանողներ:

Զեկուցումներով, բանաստեղծություններով ու երգերով հանդես եկան նույն ֆակուլտետի շնորհալի ուսանողները: Զեկուցումներ ներկայացրին «Պատմություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Գարիկ Նազարյանը, «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Մարիամ Ղազարյանը, «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհիներ Սիրանուշ Իսկանդարյանը, Օֆելյա Ոսկանյանը, «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Մարիամ Զուրաբյանը, «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհիներ Անահիտ Տեր-Գևորգյանը և Իրինա Աղաբեկյանը:

Վերջում միջոցառման կապակցությամբ իրենց գոհունակությունն արտահայտեցին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Վ.Ավագյանը` խրախուսելով ուսանողների գովելի նախաձեռնությունը:

Վոլեյբոլի բաց առաջնություն

2014թ. մայիսի 3-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի ունեցավ վոլեյբոլի բաց առաջնություն, որը կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ-ի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնը:

Վոլեյբոլի բաց առաջնություն

Առաջնությանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցների, Իջևան քաղաքի և մարզադպրոցի, «ԻԿՄ»-«Սերվիս», «ՏՏ1» թիմերը:

Խաղերն անցկացվեցին օլիմպիական կարգով:

Վոլեյբոլի բաց առաջնություն

Եզրափակիչ դուրս եկան ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցների և «ԻԿՄ»-«Սերվիս» թիմերը:

Համառ պայքարում 2:1 հաշվով հաղթեց ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցների թիմը, որը պարգևատրվեց պատվոգրով և հուշանվերով:

Վոլեյբոլի բաց առաջնություն

Ապրիլի 29-ի տնօրենության նիստում

Ապրիլի 29-ի տնօրենության նիստում

2014թ. ապրիլի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության ընդլայնված նիստ` Ս.Առաքելյանի նախագահությամբ:

Նիստին ներկա էին տնօրենության անդամները, հրավիրված էին Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի աշխատակիցները, ամբիոնների վարիչներ և նրանց տեղակալներ:

Տնօրենության նիստում քննարկվեցին դասընթացների ծրագրերը բարելավելու և աշխատանքային փաթեթներին անցում կատարելու, մասնաճյուղում ուսանողների հաճախումների վիճակի, շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների վերաբերյալ մի շարք հարցեր:

Ելնելով մասնաճյուղի Ռազմավարական ծրագրի Բարձրորակ կրթություն բաժնի 1/դ խնդրի պահանջներից և ներբուհական որակի ապահովման նկատմամբ պատասխանատվությունից` դասընթացների ծրագրերը բարելավելու և աշխատանքային փաթեթներին անցում կատարելու մասին հարցի կապակցությամբ որոշվեց.

1. 2014-2015 ուսումնական տարվա սկզբից մասնաճյուղի բոլոր ամբիոններում գործածության մեջ դնել դասընթացների աշխատանքային փաթեթներ (պորտֆոլիոներ):

2. Ֆակուլտետների դեկաններին, մասնագիտական ամբիոնների վարիչներին հանձնարարել ապահովելու պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից դասընթացների փաթեթների պատրաստումը հետևյալ նախնական բովանդակությամբ.

ա) դասընթացի ծրագրերը (թեմատիկ, օրացուցային),

բ) դասախոսությունները (էլեկտրոնային կամ տպագիր տարբերակ),

գ) ուսումնաօժանդակ նյութերը կամ դրանց ցանկը,

դ) դասընթացի գնահատման համակարգը,

ե) քննական տոմսերի ձևերը, թեստերի նմուշները,

զ) հարցաշարերը (ընթացիկ ստուգումների և քննությունների, եզրափակիչ ու առանց եզրափակիչ գնահատման, հանրագումարային քննությունների),

է) ամբիոնի վարիչի և գործընկեր-դասախոսների արձագանքը ծրագրի վերաբերյալ,

թ) ուսանողների շրջանում դասընթացի վերաբերյալ դասախոսի կողմից անցկացվող հարցումների հարցաշարերը և արդյունքները,

ժ) դասախոսի աշխատանքի ինքնավերլուծությունը,

ի) դասալսումների արդյունքները:

3. Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնին (ՄԿՈԱ) հանձնարարել մինչև հուլիսի 1-ը պատրաստել դասընթացների փաթեթներին ներկայացվող հիմնական պահանջները և փաթեթների ձևավորման ուղեցույցը:

4. Ուսումնամեթոդական վարչության պետ Ա. Դավթյանին հանձնարարել վերահսկողություն սահմանելու որոշման իրականացման վրա:

Շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների վերաբերյալ հարցի հետ կապված` ՄԿՈԱ բաժնի ավագ մասնագետ Վ.Աղաբաբյանին հանձնարարվեց կատարել նախապատրաստական աշխատանքներ մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակը արժանավայել դիմավորելու համար կազմակերպվելիք հանդիսությունները պատշաճ ձևով կազմակերպելու ուղղությամբ:

 

EducationUSA կրթական ցուցահանդես

Education USA կրթական ցուցահանդես

EducationUSA կրթական ցուցահանդես

15-ը մայիսի, 2014թ. 16:00-18:00

Արմենիա Մարիոթ Հյուրանոց

«ՏիգրանՄեծ» շքասրահ

Ամիրյան 1, Երևան

 

Նպատակ ունե՞ք սովորելու ամերիկյան առաջատար համալսարաններում և ձեռք բերելու որակյալ կրթություն: Մասնակցե՛ք EducationUSA կրթական ցուցահանդեսին:

Մասաչուսեթսի, Փենսիլվանիայի, Միչիգանի, Բոստոնի, Յուտայի, Հարվարդի և այլ հեղինակավոր ամերիկյան համալսարանների շրջանավարտները անձամբ Ձեզ կտեղեկացնեն համալսարաններ դիմելու անհրաժեշտ փաստաթղթերի, քննությունների, ինչպես նաև` այդ բուհերում սովորելու առանձնահատկությունների և առավելությունների մասին:

Արդյունքում Դուք կիմանաք, թե կրթական որ հաստատություններն են առավելագույնս բավարարում Ձեր պահանջներն ու նախասիրությունները:

Նման արժեքավոր տեղեկատվությունը կարող է հիմնարար նշանակություն ունենալ Ձեր կարիերայի կառուցման գործում, ուստի բաց մի՛ թողեք այս հնարավորությունը:

Սիրով սպասում ենք Ձեզ EducationUSA Կրթական ցուցահանդեսին, մայիսի 15-ին, 16:00-18:00 Մարիոթ հյուրանոց, «Տիգրան Մեծ» շքասրահ:

Նախօրոք գրանցվե՛ք առցանց և հնարավորություն կունենաք վիճակահանության արդյունքում նվերի արժանանալ, մտնել ցուցահանդես՝ առանց լրացնելու գրանցման հարցաթերթիկը, և Ձեր անունը կավելացվի EducationUSA էլեկտրոնային ցուցակին, որից հետո Դուք արժեքավոր տեղեկություններ կստանաք ԱՄՆ-ի բարձրագույն կրթական ծրագրերի, կրթաթոշակների և հատուկ հնարավորությունների մասին:

Գրանցվեք այստեղ՝ https://www.surveymonkey.com/s/EducationUSAAlumniFair2014

Միացե՛ք EducationUSA Կրթական ցուցահանդեսի ֆեյսբուքյան իրադարձությանը` https://www.facebook.com/events/1468281050057342:

Հարցերի դեպքում զանգահարե՛ք` +374 (0) 10 56 0045, 54 40 15, 54 40 12 կամ գրե՛ք`educationusa@americancouncils.am:

Աղբյուրը` http://armscoop.com/2014/04/educationusa-alumni-fair/