Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ի գիտություն մասնաճյուղի 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողների

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով սահմանավել է պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը.

1) բակալավրի կրթական ծրագրի համար` 75% /ՄՈԳ/,

2) մագիստրոսի կրթական ծրագրի համար` 80% /ՄՈԳ/:

Նախարարի նույն հրամանով Բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին հանձնարարվել է մինչև սույն թվականի սեպտեմբերի 17-ը ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնել պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցման նպատակով` ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողների անվանացանկը:

Աղբյուրը` www.edu.am

Հուլիսի 16-ի տնօրենության նիստում

2014թ. հուլիսի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ` Ս.Առաքելյանի նախագահությամբ:

   Նիստում քննարկվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի` 2014-2015 ուստարվա առկա ուսուցման համակարգի ընդունելության արդյունքներին վերաբերող հարցեր:

Նշվեց, որ 2014-2015 ուստարվա ընդունելության արդյունքներով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի առկա ուսուցման համակարգ ընդունվել է 172 դիմորդ, որոնցից 39-ը անվճար, 133-ը` վճարովի ուսուցման համակարգերում:

Ընդհանուր առմամբ ընդունելության արդյունքները մասնաճյուղում կարելի է համարել բավարար:

Մասնավորապես նորմալ կարելի է համարել «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության ընդունելության արդյունքները:

Տվյալ մասնագիտությամբ ընդունվել է 26 դիմորդ, որոնցից 5-ը անվճար, 21-ը` վճարովի ուսուցման համակարգերում:

Առաջին տարվա համար վատ չեն «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության ընդունելության արդյունքները:

Թեև այս մասնագիտությամբ դիմորդները եղել են 6-ը, սակայն «Սերվիս» մասնագիտության հաշվին ընդունվել է 7 դիմորդ:

«Պատմություն» մասնագիտությամբ ընդունվել է 20 դիմորդ, որոնցից 5-ը անվճար, 15-ը` վճարովի ուսուցման համակարգերում:

«Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտությամբ ընդունվել է 12 դիմորդ, որոնցից 4-ը անվճար, 8-ը` վճարովի ուսուցման համակարգերում:

Գոհացուցիչ չեն «Հայոց լեզու և գրականություն» մասանգիտության ընդունելության արդյունքները: Տվյալ մասնագիտությամբ ընդունվել է 8 դիմորդ, որոնցից 4-ը անվճար, 4-ը` վճարովի ուսուցման համակարգերում:

Դրական կարելի է համարել «Անգլերեն լեզու և գրականություն» ու «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտությունների ընդունելության արդյունքները:

«Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությամբ ընդունվել է 20 դիմորդ, որոնցից 4-ը անվճար, 16-ը` վճարովի ուսուցման համակարգերում:

«Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտությամբ ընդունվել է 14 դիմորդ, որոնցից 3-ը անվճար, 11-ը` վճարովի ուսուցման համակարգերում:

«Տնտեսագիտության տեսություն» մասնագիտությամբ ընդունվել է 31 դիմորդ, որոնցից 5-ը անվճար, 26-ը` վճարովի ուսուցման համակարգերում:

«Սերվիս» մասնագիտությամբ ընդունվել է 12 դիմորդ, որոնցից 4-ը անվճար, 8-ը` վճարովի ուսուցման համակարգերում:

«Կիրառական արվեստ» մասնագիտությամբ ընդունվել է 10 դիմորդ, որից 2-ը` անվճար, 8-ը` վճարովի ուսուցման համակարգերում:

«Դիզայն» մասնագիտությամբ ընդունվել են 12 դիմորդ, որոնցից 3-ը անվճար, 9-ը` վճարովի ուսուցման համակարգերում:

Դիմորդների թվի հետ կապված` 2014-2015 ուստարվա ուսումնական, աշխատանքային պլաններում անհրաժեշտ է կատարել փոփոխություններ ամբիոնային և անհատական ծանրաբեռնվածություններում, միացնել կուրսեր, որոշ մասնագիտությունների դեպքում կուրսերը բաժանել խմբերի:

Որոշվեց հանձնարարել Ուսումնամեթոդական վարչությանը, ըստ ընդունված դիմորդների, վերանայել 2014-2015 ուսումնական տարվա աշխատանքային, ուսումնական պլանները և ամբիոնային ու անհատական ծանրաբեռնվածություններում կատարել համապատասխան փոփոխություններ:

Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը ներառվել է աշխարհի առավել կարևոր հիշատակի թանգարանների տասնյակի մեջ

Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը ներառվել է The Cultural Trip կայքի կազմած աշխարհի առավել կարևոր հիշատակի թանգարանների տասնյակի մեջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը ՝ կայքում Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի հետ ցուցակում տեղ են գտել Լեհաստանի Աուշվից-Բիրկենաուն (Auschwitz-Birkenau), Սենեգալի «Ստրուկների տունը» (House of Slaves), Ճապոնիայի Հիրոշիմայի խաղաղության հիշատակի թանգարանը (Hiroshima Peace Memorial Museum), Չիլիի Հիշատակի և մարդու իրավունքների թանգարանը (Museum of Memory and Human Rights), Կամբոջայի Տուոլ Սլենգի ցեղասպանության թանգարանը (Tuol Sleng Genocide Museum), Իսրայելի «Յադ Վաշեմ» Հոլոքոստի թանգարանը (The Holocaust History Museum, Yad Vashem), Չինաստանի Նանջին քաղաքի Կոտորածի հիշատակի թանգարանը ( Nanjing Massacre Memorial Museum), Հարավային Աֆրիկայում` Ապարտեիդի թանգրանը ( Apartheid Museum), ԱՄՆ-ում` Սեպտեմբերի 11-ի հիշատակի թանգարանը ( September 11 Memorial Museum):

«Հայերեն Մեծ եղեռն կոչվող Հայոց ցեղասպանությունը եղել է թերևս մեծագույն ողբերգությունը, որը երբևէ հարվածել է հայ ժողովրդին: Թուրքական կառավարության կողմից 1915 թվականին 250 բարձրաստիճան հայ առաջնորդների ու մտավորականների սպանությունը խորհրդանշեց հայերի ջարդերի սկիզբը, որ տարել է մեկ միլիոն մարդու կյանք, կանանց և երեխաներին ծրագրավորված մահվան աքսորը դեպի արևելյան անապատներ, մինչդեռ առավել աշխատունակ տղամարդիկ պարտադրված են եղել կատարել ծանր աշխատանքներ: Երևանում Հայոց ցեղասպանության թանգարանը օգնում է կատարել պատկերավոր շրջայց պատմության միջոցով՝ սկսած ցեղասպանությանը նախորդող ժամանակաշրջանից մինչև սրտաճմլիկ հարցազրույցներ, ականատեսների վկայություններ և ֆիլմեր, որոնք պատկերում են Ցեղասպանությունը վերապրածների տառապանքները: Ներկայումս թանգարանում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ, սակայն այն կրկին բացվելու է 2015 թ-ի գարնանը»,- հաղորդում է կայքը:

The Culture Trip կայքի հրապարակած ցուցակում ընդգրկված թանգարանների ներկայացման հիմք է դարձել այն, որ ոգեկոչումը հիմնարար մաս է ողբերգության հետևանքների հետ առնչման գործում:\

Նշված տասը թանգարաններն ու հիշատակի սրահներն իրականացնում են նշանակություն ունեցող մշակութային իրազեկման, հասարակական ուսուցման և, ի վերջո, հիշատակի պահպանման աշխատանքները:

Երիտասարդ գիտնականների գիտաժողովի (դպրոցի) կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ (ԴՊՐՈՑԻ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ»

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը մրցութային հիմուքներով տրամադրում է ֆինանսական աջակցություն` երիտասարդական գիտական միջոցառումներ (գիտաժողովներ, դպրոցներ, գիտական այլ միջոցառումներ) կազմակերպելու համար:

Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել հանրապետության երիտասարդ գիտնականներիստեղծագործական զարգացմանը և մասնագիտական աճին, ինչպես նաև` նպաստել Հայաստանի Հանրապետության գիտական համակարգի առաջընթացին և կադրային ներուժի համալրմանը:

Մրցույթն իրականացվելու է ըստ «Երիտասարդ գիտնականների գիտաժողովի (դպրոցի) կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրման» կարգի (կցվում է):

Հայտերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով` egac2012@gmail.com էլ. փոստով, վերնագրված` “conference”:

Հայտատուն նշված էլ. փոստին հայտն ուղարկելուն զուգահեռ պետք է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ֆեյսբուքյան խմբում`http://www.facebook.com/groups/321785487875421/, տվյալ մրցույթի հայտարարության գրառման տակ թողնի հաղորդագրություն հեևյալ բովանդակությամբ` անուն, ազգանուն, հայտի ներկայացման ամսաթիվ:

Խնդրում ենք մեկնաբանություններում բացառապես ներկայացնել միայն հայտեր։ Այլ բնույթի մեկնաբանությունները կջնջվեն:

Հայտերը ընդունվում են 2014թ. օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը:

 Կից ներկայացվում են.

Աղբյուրը` https://www.facebook.com/groups/yssp.am/?fref=ts

Երիտասարդ գիտնականներին գիտական գործուղումների համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթ

Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել հանրապետության երիտասարդ գիտնականների ստեղծագործական զարգացմանը և մասնագիտական աճին, նպաստել Հայաստանի Հանրապետության գիտական համակարգի առաջընթացին և կադրային ներուժով համալրման գործընթացին, ինչպես նաև խթանել միջազգային գիտական համագործակցությունը:
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը երիտասարդ գիտնականներին մրցութային հիմուքներով տրամադրում է գիտական գործուղումների ֆինանսական աջակցություն:
Մրցույթը իրականացվելու է ըստ «Երիտասարդ գիտնականներին գիտական գործուղումների համար ֆինանսական աջակցության տրամադրման» կարգի (կցվում է):
Հայտերը ընդունվում են էլեկտրոնային եղանակով egac2012@gmail.com էլ. փոստով` նամակի վերնագիր նշելով “travel grant”: Հայտատուն պարտավոր է հայտը նշված էլ. փոստին ուղարկելուն զուգահեռ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ֆեյսբուքյան խմբում` http://on.fb.me/1d7htAm  տվյալ մրցույթի հայտարարության մասին գրառման տակ թողնել մեկնաբանություն հեևյալ տեսքով` անուն, ազգանուն, հայտի ներկայացման ամսաթիվ:
Հայտերը ընդունվում են ս.թ. հուլիսի 1-ից սկսած:
Յուրաքանչյուր ամսվա 28-ին կհայտարարվի մրցույթի տվյալ ամսվա հաղթողների ցուցակը:
Կից ներկայացվում է.

 

Աղբյուրը` armacad.blogspot.com