Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տեղի ունեցավ վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն

  2014թ. սեպտեմբերի 20-ին` Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարելիցի կապակցությամբ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն, որին մասնակցում էին Հումանիտար գիտությունների, Տնտեսագիտության և Բնական գիտությունների ֆակուլտետներից ուսանողներ:

Առաջնությունը կազմակերպվել էր ԵՊՀ ԻՄ Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի կողմից:

Խաղերը տեղի ունեցան շրջանաձև:

Եզրափակիչ դուրս եկան Տնտեսագիտության և Բնական գիտությունների ֆակուլտետների թիմերը:

Առաջնությունում հաղթեց Տնտեսագիտության ֆակուլտետի թիմը, որը տնօրենության կողմից պարգևատրվեց փոխանցիկ գավաթով, հուշանվերով և պատվոգրով:

Սպորտլանդիայի մասնաճյուղային առաջնություն

2014թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 16:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի կունենա սպորտլանդիայի մասնաճյուղային առաջնություն` նվիրված ՀՀ անկախության 23-րդ տարելիցին:

Մասնակցել ցանկացող ուսանողները մինչև սեպտեմբերի 26-ը կարող են դիմել մասնաճյուղի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վ.Պողոսյանին կամ ուսանողական խորհրդի նախագահ Ռազմիկ Հովսեփյանին:

DAAD կրթաթոշակներ 2015թ. համար

Գերմանիայի Ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD) տարեկան մոտ 100 կրթաթոշակ է տրամադրում հայ ուսանողներին ու գիտնականներին՝ Գերմանիա ուսումնական կամ գիտահետազոտական այցելությունների համար։ Կրթաթոշակ ստանալու համար հայտ կարող են ներկայացնել բոլորը՝ գերմաներենի կամ անգլերենի իմացությամբ։

Բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին ամառային դասընթացներին մասնակցելու համար տրվող կրթաթոշակներ

Նպատակը

  • Այս կրթաթոշակները տրամադրվում են գերմանական բուհերում ամռանը կազմակերպվող լեզվի կամ երկրագիտական դասընթացներին մասնակցելու նպատակով։
  • Յուրաքանչյուր տարվա սկզբում հրապարակվում է ՙԱմառային դասընթացներ Գերմանիայում՚ գրքույկը, որի օգնությամբ դիմորդները կարող են նախապես ընտրեն որևէ դասընթաց, որին նրանք կցանկանային մասնակցել։ Դասընթացի անցկացման վայրի վերջնական ընտրությունը կայացնում է DAAD-ը: Առաջարկվող կուրսերի մասին տեղեկություններ կարող եք ստանալ նաև հետևյալ ինտերնետային կայքից` www.daad.de/deutschland/deutsch-lernen/sommerkurse/

Տևողությունը

  • Դասընթացները տևում են երեքից-չորս շաբաթ, անց են կացվում ամռան ամիսներին և գերմաներեն լեզվով։

Կրթաթոշակային վճարումներ

  • DAAD-ն տրամադրում է մասնակի կրթաթոշակ 850 եվրո դասընթացի 7 կացարանի համար, ինչպես նաև Գերմանիա մեկնելու ճանապարհածախսը։
  • Կացարանի խնդիրը, որպես կանոն կարգավորում է դասընթացը կազմակերպող կողմը։

Դիմելու համար անհրաժեշտ պայմանները

  • Դիմել կարող են բոլոր ֆակուլտետների ուսանողները, ովքեր կրթաթոշակը սկսվելու պահին ամենաքիչը երկու տարի ուսանած կլինեն բուհում:
  • Դիմորդները պետք է ունենան գերմաներեն լեզվի լավ իմացություն և ի վիճակի կլինեն հետևել դասախոսություններին և մասնակցել խմբակային աշխատանքներին։
  • Կրթաթոշակը սկսվելու պահին դիմորդների տարիքը չպետք է լինի 18 տարեկանից ցածր:
  • Յուրաքանչյուր դիմորդի թեկնածությունն իրար հաջորդող երեք տարիների ընթացքում կարող է դիտարկվել միայն մեկ անգամ։
  • Դիմել կարող են բոլոր այն ուսանողները, ովքեր դիմելու պահին գտնվում են բակալավրիատի 1, 2, 3, 4 կուրսերում/բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողները պետք է ներկայացնեն տեղեկանք, որ նրանք շարունակելու են իրենց կրթությունը մագիստրատուրայում/, մագիստրատուրայի 1-ին, օրդինատուրայի 1 կամ 2 կուրսի ուսանողները, եթե այն ավարտական չէ համարվում դիմորդի համար:

Դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը

  • Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացնել 3 օրինակից՝ 1 բնօրինակ և 2 պատճե,
  • Դիմումի ձև՝ լուսանկարով (3 լուսանկար, դիմումի ձևը պետք է լրացնել on-line),
  • Կենսագրություն (CV),
  • Հիմնավորում,
  • Մասնագետ դասախոսի կողմից տրված երաշխավորագիր` համապատասխան բլանկի ձևի վրա/ տես ինտերնետային կայքում,
  • Ընտրված կուրսի վերաբերյալ տեղեկություններ համապատասխան բլանկի վրա/ տես ինտերնետային կայքում,
  • Ստուգարքային գրքույկի պատճենը և թարգմանությունը,
  • Գերմաներենի իմացության վկայական (On DaF, Test DaF, DSD, DSH, ինչպես նաև Գյոթե ինստիտուտի կողմից ճանաչված համապատասխան վկայականները): Եթե վկայականը դեռ առկա չէ, ապա դիմորդը պետք է ներկայացնի On DaF –ի գրանցման թերթիկը: On DaF –ի քննությունը DAAD-ի դիմորդների համար անց է կացվում անվճար հիմունքներով:

Դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի հոկտեմբերի 31-ը։

Գերմաներեն լեզվի քննությունը տեղի կունենա նոյեմբեր ամսին՝ փաստաթղթերի հանձնումից հետո:

  _____________________________________________________________

Ուսումնական/Մագիստրոսական կրթաթոշակներ բուհավարտների համար

Նպատակը

  • Կրթաթոշակներն արտասահմանցի բուհավարտներին հնարավորություն են տալիս մասնակցել որակավորման բարձրացման կամ մագիստրոսական դասընթացներին գերմանական որևէ բուհում և ստանալ մագիստրոսի աստիճան կամ ավարտական դիպլոմ։

Տևողությունը

  • Կրթաթոշակի տևողությունը, կախված ընտրված դասընթացի տևողությունից և դիմորդի ուսման նպատակներից, կարող է լինել 10-ից 24 ամիս։ Բոլոր կրթաթոշակները սկզբում տրամադրվում են մեկ ակադեմիական տարվա համար և հետագայում հայցադիմում ներկայացնելու դեպքում ցուցաբերված բարձր առաջադիմության հիման վրա  կարող են երկարացվել՝ համաձայն դասընթացի ընդհանուր տևողության։

Կրթաթոշակային վճարումներ

  • DAAD-ը վճարում է ամսական կրթաթոշակը 750 եվրոյի չափով, ճանապարհածախսը և ուղեբեռի համար վճարումները, ինչպես նաև ստանձնում է բժշկական ապահովագրության ծախսերի զգալի մասը։

Դիմելու համար անհրաժեշտ պայմանները

  • DAAD-ի ուսումնական կրթաթոշակի համար կարող են դիմել ուսման մեջ բարձր առաջադիմություն ցուցաբերած բոլոր այն անձինք, ովքեր ամենաուշը կրթաթոշակը սկսվելու պահին կունենան բարձրագույն կրթության վկայական (բակալավր, դիպլոմ կամ այլ ակադեմիական աստիճան)։ Դիմելու պահին դիմորդը պետք է որպես կանոն բուհը ավարտած չլինի ավելի քան 6 տարի առաջ:
  • Բացի ուսման մեջ ցուցաբերած առաջադիմությունից, ընտրության համար կարևոր չափանիշ է Գերմանիայում կրթությունը շարունակելու համար մասնագիտական և անձնական դրդապատճառների համոզիչ շարադրանքը։
  • Լեզվական գիտելիքներ. դիմելու պահին բոլոր դիմորդները պետք է համապատասխան լեզվական իմացություն ունենան: Անգլերեն լեզվով դասավանդվող կուրսերին մասնակցելու համար դիմորդները պետք է բավարար չափով տիրապետեն անգլերեն լեզվին, ինչի համար պետք է ներկայացնել TOEFL-թեստի վկայականը կամ այն համապատասխան վկայականը, որը պահանջում է տվյալ բուհը։ Գերմաներեն լեզվով դասավանդվող կուրսերին մասնակցելու համար դիմորդը պետք է ներկայացնեի գերմաներեն լեզվի համապատասխան վկայականը: Եթե դասընթացը անց է կացվում երկու լեզվով էլ, ապա համապատասխանաբար պետք է ներկայացնել և գերմաներնի, և անգլերենի իմացության վկայականները:
  • Դիմորդները, որոնք դիմելու պահին  մեկ տարուց ավել ուսանել են Գերմանիայում, չեն կարող դիմել ծրագրին:

Կրթաթոշակը կարող է սկսվել դիմումին հաջորդող տարվա հոկտեմբերի 1-ից:

Դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի նոյեմբերի 5-ը։

Ծրագրի մանրամասն նկարագրին, դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերին և կարգին ծանոթանալ ԱՅՍՏԵՂ

 _____________________________________________________________

Կրթաթոշակներ արվեստագետների, դիզայներների և ճարտարապետների համար

Նպատակը

  • Կրթաթոշակները կիրառական արվեստ, դիզայն, կինոարվեստ, երաժշտություն և ճարտարապետություն, ինչպես նաև դերասանական արվեստ, ռեժիսուրա, պար և խորեոգրաֆիա ուսանող դիմորդներին հնարավորություն են ընձեռում ուսանել գերմանական որևէ պետական բուհում՝ գիտելիքների խորացման համար՝ առանց ավարտի։

Տևողությունը

  • Որպես կանոն կրթաթոշակ տրամադրվում է մեկ ուսումնական տարվա համար։ Որոշ դեպքերում կրթաթոշակը կարող է երկարացվել՝ համաձայն հայցադիմումի։

Կրթաթոշակային վճարումներ

  • DAAD-ը վճարում է ամսական 750 եվրո կրթաթոշակ: Կրթաթոշակը իր մեջ ներառում է նաև որոշակի վճարումներ, ինչպես օր. ուղեբեռի համար վճարումներ և ապահովագրական մասնակի վճարումներ։ DAAD-ը վճարում է նաև ճանապարհասախսը։

Դիմելու համար անհրաժեշտ պայմանները

  • Կրթաթոշակները որպես կանոն տրամադրվում են այն դիմորդներին, ովքեր սպառել են հայրենիքում կրթություն ստանալու բոլոր հնարավորությունները և նախընտրելի է, որ նաև ավարտել են համապատասխան վկայականով։
  • Դիմորդը DAAD դիմում ներկայացնելու պահին տեղեկացնում է, թե գերմանական որ բուհում և որ պրոֆեսորի մոտ է նա ցանկանում սովորել և ներկայացնում է փոխադարձ համաձայունությունը հաստատող հրավեր նամակ։
  • Կրթաթոշակառուների վերջնական ընտրությունը կատարում է Բոննում հրավիրված մասնագետներից կազմված հանձնաժողովը: Բացի ներկայացվող փաստաթղթերից, ընտրության համար ամենակարևոր դերը խաղում են ներկայացվող ձայնագրությունները՝ երաժիշտների դեպքում, կամ կատարված աշխատանքների դիապոզիտիվները, լուսանկարները և այլն՝ մյուս դիմորդների դեպքում:
  • Կրթաթոշակ տրամադրելու փաստը դեռևս բուհ ընդունվելու թույլտվության գրավական չէ։ Յուրաքանչյուր բուհ ինքն է կայացնում դիմորդին ընդունելու որոշումը, տվյալ դեպքում անհրաժեշտ է հանձնել նաև ընդունելության քննություն: Կրթաթոշակը ուժի մեջ է մտնում միայն այն դեպքում, երբ արդեն առկա է գերմանական բուհում կրթությունը շարունակելու վերաբերյալ գրավոր թույլտվությունը:
  • Դիմորդները, որոնք դիմելու պահին մեկ տարուց ավել եղել են Գերմանիայում, չեն կարող դիմել ծրագրին:

Ուշադրություն՝ Դիմումները պետք է ուղարկել ուղիղ DAAD Բոնի գրասենյակ մինչև սույն թվականի հոկտեմբերի 31-ը:

Ծրագրի մանրամասն նկարագրին, դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերին և կարգին ծանոթանալ ԱՅՍՏԵՂ

Արվեստագետները պետք է ուշադրություն դարձնեն նաև հետևյալ լրացուցիչ պայմաններին:

  _____________________________________________________________

ERP – Ուսումնական կրթաթոշակներ տնտեսագիտություն մասնագիտությամբ բուհավարտների համար

Նպատակը

  • Կրթաթոշակները տրամադրվում են Գերմանիայի ֆինանսների նախարարության և European Recovery Program ծրագրի կողմից, որոնք հնարավորություն են ընձեռում արտասահմանցի բուհավարտներին մասնակցել որակավորման բարձրացման կամ մագիստրոսական դասընթացների գերմանական բուհերում և ստանալ մագիստրոսի աստիճան։

Տևողությունը

  • Կրթաթոշակի տևողությունը« կախված ընտրված դասընթացի տևողությունից կարող է լինել 10-ից 24 ամիս։ Բոլոր կրթաթոշակները սկզբում տրամադրվում են մեկ ակադեմիական տարվա համար և հետագայում հայցադիմում ներկայացնելու դեպքում, ինչպես նաև ցուցաբերած բարձր առաջադիմության հիման վրա  կարող են երկարացվել՝ համաձայն դասընթացի տևողության։

Կրթաթոշակային վճարումներ

  • DAAD-ն վճարում է ամսական 750 եվրո կրթաթոշակ« ճանապարհածախսը և ուղեբեռի համար վճարումները« ինչպես նաև ստանձնում է բժշկական ապահովագրության ծախսերի զգալի մասը։ DAAD-ն վճարում է նաև համապատասխան ծախսերը կապված ուսման վճարի հետ, եթե այն յուրաքանչյուր կիսամյակի համար չի գերազանցում 500 եվրոն:

Դիմելու համար անհրաժեշտ պայմանները

  • ERP-ի ուսումնական կրթաթոշակի համար կարող են դիմել ուսման մեջ բարձր առաջադիմություն ցուցաբերած բոլոր այն անձինք, ովքեր ամենաուշը կրթաթոշակը սկսելու պահին կունենան բարձրագույն կրթության վկայական (բակալավր, դիպլոմ կամ այլ ակադեմիական աստիճան)։ Դիմելու պահին դիմորդը պետք է բուհը ավարտած չլինի ավելի քան 6 տարի առաջ:
  • Բացի ուսման մեջ ցուցաբերած առաջադիմությունից, ընտրության համար կարևոր չափանիշ է Գերմանիայում կրթությունը շարունակելու համար մասնագիտական և անձնական դրդապատճառների համոզիչ շարադրանքը։
  • Գերմանական բուհի ընտրությունը ազատ է:
  •  DAAD-ի կրթաթոշակը կարող է ուժի մեջ մտնել միայն գերմանական բուհից ստացած թույլտվությունը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում։
  • Լեզվական գիտելիքներ. դիմելու պահին բոլոր դիմորդները պետք է ունենան գերմաներեն լեզվի լավ բազային իմացություն։ Բացառություն են կազմում այն դասընթացները, որոնք անց են կացվում անգլերենով: Անգլերեն լեզվով դասավանդվող կուրսերին մասնակցելու համար դիմորդները պետք է բավարար չափով տիրապետեն անգլերեն լեզվին« ինչի համար պետք է ներկայացնել TOEFL-թեստի վկայականը կամ այն համապատասխան վկայականը, որը պահանջում է տվյալ բուհը։
  • Դիմորդները, որոնք դիմելու պահին  մեկ տարուց ավել ուսանել են Գերմանիայում, չեն կարող դիմել ծրագրին:

Դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի հոկտեմբերի 31-ը:

Ծրագրի մանրամասն նկարագրին, դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերին և կարգին ծանոթանալ ԱՅՍՏԵՂ

  _____________________________________________________________

Գիտահետազոտական կրթաթոշակներ ասպիրանտների և երիտասարդ գիտնականների համար, երկարաժամկետ կրթաթոշակներ`1 տարի ժամկետով

Նպատակը

  • Կրթաթոշակներն արտասահմանցի երիտասարդ գիտնականներին հնարավորություն են ընձեռում գիտահետազոտական կամ հետբուհական կրթության ծրագիր իրականացնել գերմանական բուհերում կամ արտահամալսարանական գիտահետազոտական հաստատություններում։

Տևողությունը

  • Կրթաթոշակի վերջնական տևողությունը որոշում է ընտրություն կատարող գերմանական հանձնաժողովը։ Կրթաթոշակի տևողությունը, որպես կանոն, մեկ տարի է, եթե այլ որոշում կայացված չէ: Գերմանիայում պաշտպանության նպատակով տրվող կրթաթոշակների տևողությունը կարող է լինել մինչև 3 տարի։
  • Կրթաթոշակները կարող են ուժի մեջ մտնել հունիսի 1-ից: Կրթաթոշակակիրները, որոնց կրթաթոշակը 7 ամսից ավել է, սկսում են, որպես կանոն, հոկտեմբերի 1-ից :

Կրթաթոշակային վճարումներ

  • DAAD-ն վճարում է 1000 եվրո ասպիրանտների կամ հայցորդների կարգավիճակ ունեցով դիմորդների համար: Կրթաթոշակն իր մեջ ներառում է նաև որոշ վճարումներ բժշկական ապահովագրության հետ կապված: Բացի դրանից DAAD-ն վճարում է նաև ճանապարհածախսը:
  • Վեց ամսից ավել տևողությամբ կրթաթոշակների դեպքում տրամադրվում է կրթության կամ գիտահետազոտական աշխատանքի համար անհրաժեշտ օգնություն, ինչպես նաև հավելավճար բնակվարձի և ընտանիքի անդամների համար։ Առանձին դեպքերում հնարավոր է նաև ֆինանսավորում լեզվի կուրսերի համար։

Դիմելու համար անհրաժեշտ պայմանները`

  • DAAD-ի գիտահետազոտական կրթաթոշակների համար կարող են դիմել բարձր որակավորում ունեցող բարձրագույն կրթություն ունեցող բոլոր այն անձինք, ովքեր գոնե կրթաթոշակը սկսվելու պահին կունենան մագիստրոսի աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում։ Եզակի դեպքերում կրթաթոշակ կարող են ստանալ նաև բակալավրի աստիճան ունեցող անձինք կամ նրանք, ովքեր արդեն իսկ ունեն գիտությունների թեկնածուի աստիճան։ Բժիշկները պետք է ունենան առնավազը 6 տարվա բժշկական կրթություն և պետք է գրանցված լինեն օրդինատուրայում:
  • Այն դիմորդները, ովքեր ձգտում են պաշտպանության հայրենիքում, պետք է ունենան համապատասխան թույլտվություն իրենց բուհից (ասպիրանտի կան գիտական հայցորդի կարգավիճակ)։
  • Գերմանացի դասախոսի գրավոր հրավերի առկայություն, որը հստակորեն առնչվում է դիմորդի գիտահետազոտական նպատակին և ցույց է տալիս համագործակցելու և աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու պատրաստակամությունը։ Եթե պաշտպանությունը պլանավորվում է գերմանական բուհում, ապա որպես կանոն պետք է առկա լինի համապատասխան ղեկավարի համաձայնությունը:
  • Գերմանիայում պաշտպանություն պլանավորող դիմորդները պետք է ներկայացնեն Գերմանիայում պաշտպանության հնարավորությունը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև համապատասխան համաձայնագիր` տրված գերմանացի ղեկավարի կողմից :
  • Ընտրության համար կարևոր չափանիշ է դիմորդի կողմից մինչ այժմ ցուցաբերած ուսման առաջադիմությունը, ինչպես նաև Գերմանիայում իրականացվելիք գիտահետազոտական աշխատանքի հիմնավոր և համոզիչ շարադրանքը« որը պետք է համաձայնեցված լինի գերմանացի ղեկավարի հետ։
  • Որպես կանոն, պարտադիր պայման է գերմաներենի իմացությունը, ինչը սակայն պայմանավորված է դիմորդի ընտրած առարկայից և նպատակներից։ Առանձին դեպքերում, երբ ընտրված մասնագիտությունը կամ առարկան պատկանում է բնական և ինժիներական գիտություններին և, երբ հրավիրող բուհը նշված մասնագիտական կուրսը անց է կացնում անգլերեն լեզվով, անհրաժեշտ է ներկայացնել անգլերեն լեզվի իմացության վկայական` համապատասխան բուհի պայմաններին: DAAD-ն մասնավոր դեպքերում որոշում է, թե արդյոք նպատակահարմար է տրամադրել իր կողմից ֆինանսավորվող գերմաներենի կուրս՝ կրթաթոշակը սկսվելուց առաջ։ Նման լեզվի կուրս կարող է տրամադրվել միայն վեց ամսից ավել տևողությամբ կրթաթոշակի դեպքում:
  • Դիմելու պահին դիմորդը պետք է բուհը ավարտած չլինի ավելի քան 6 տարի առաջ, ասպիրանտների պարագայում այն պետք է լինի ոչ ավելին քան 3 տարի, իսկ գիտական թեզը պաշտպանածները` 4 տարի:
  • Այն դիմորդներն, ովքեր դիմելու պահին մեկ տարուց ավել գտնվել են Գերմանիայում չեն կարող դիմել ծրագրին:
  • Բժշկական բնագավառի առանձնահատկություններին վերաբերող ցուցումները կարող եք գտնել կցված հուշաթերթիկից, որտեղ տեղեկացվում է բժշկության բնագավառում ուսման պայմանների և դիմելու համար անհրաժեշտ պայմանների մասին (համապատասխան տեղեկություններ կարելի է գտնել նաև հետևյալ ինտերնետային կայքից www.daad.de/extrainfo):
  • Նախապատվությունը տրվում է այն դիմորդներին, ովքեր ձգտում են գիտական նվաճումների:

Դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի նոյեմբերի 10-ը։

Ծրագրի մանրամասն նկարագրին, դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերին և կարգին ծանոթանալ ԱՅՍՏԵՂ

  _____________________________________________________________

Գիտահետազոտական կրթաթոշակներ ասպիրանտների և երիտասարդ գիտնականների համար, կարճաժամկետ կրթաթոշակներ`1-6 ամիս տևողությամբ

Նպատակը

  • Կրթաթոշակներն արտասահմանցի երիտասարդ գիտնականներին հնարավորություն են ընձեռում գիտահետազոտական կամ հետբուհական կրթության ծրագիր իրականացնել գերմանական բուհերում կամ արտահամալսարանական գիտահետազոտական հաստատություններում։

Տևողությունը

  • Կրթաթոշակի վերջնական տևողությունը որոշում է ընտրություն կատարող գերմանական հանձնաժողովը։ Կրթաթոշակի տևողությունը, որպես կանոն, 1-6 ամիս է, եթե այլ որոշում կայացված չէ:
  • Կրթաթոշակները կարող են ուժի մեջ մտնել հունիսի 1-ից:

Կրթաթոշակային վճարումներ

  • DAAD-ն վճարում է 1000 եվրո ասպիրանտների կամ հայցորդների կարգավիճակ ունեցով դիմորդների համար, իսկ 750 եվրո բուհավարտների համար: Կրթաթոշակն իր մեջ ներառում է նաև որոշ վճարումներ բժշկական ապահովագրության հետ կապված: Բացի դրանից DAAD-ն վճարում է նաև ճանապարհածախսը:

Դիմելու համար անհրաժեշտ պայմանները`

  • DAAD-ի գիտահետազոտական կրթաթոշակների համար կարող են դիմել բարձր որակավորում ունեցող բարձրագույն կրթություն ունեցող բոլոր այն անձինք« ովքեր գոնե կրթաթոշակը սկսվելու պահին կունենան մագիստրոսի աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում։ Եզակի դեպքերում կրթաթոշակ կարող են ստանալ նաև բակալավրի աստիճան ունեցող անձինք կամ նրանք« ովքեր արդեն իսկ ունեն գիտությունների թեկնածուի աստիճան։ Բժիշկները պետք է ունենան առնավազը 6 տարվա բժշկական կրթություն և պետք է գրանցված լինեն օրդինատուրայում:
  • Այն դիմորդները, ովքեր ձգտում են պաշտպանության հայրենիքում, պետք է ունենան համապատասխան թույլտվություն իրենց բուհից (ասպիրանտի կան գիտական հայցորդի կարգավիճակ)։
  • Գերմանացի դասախոսի գրավոր հրավերի առկայություն« որը հստակորեն առնչվում է դիմորդի գիտահետազոտական նպատակին և ցույց է տալիս համագործակցելու և աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու պատրաստակամությունը։
  • Ընտրության համար կարևոր չափանիշ է դիմորդի կողմից մինչ այժմ ցուցաբերած ուսման առաջադիմությունը, ինչպես նաև Գերմանիայում իրականացվելիք գիտահետազոտական աշխատանքի հիմնավոր և համոզիչ շարադրանքը« որը պետք է համաձայնեցված լինի գերմանացի ղեկավարի հետ։
  • Որպես կանոն, պարտադիր պայման է գերմաներենի իմացությունը« ինչը սակայն պայմանավորված է դիմորդի ընտրած առարկայից և նպատակներից։ Առանձին դեպքերում, երբ ընտրված մասնագիտությունը կամ առարկան պատկանում է բնական և ինժիներական գիտություններին և, երբ հրավիրող բուհը նշված մասնագիտական կուրսը անց է կացնում անգլերեն լեզվով, անհրաժեշտ է ներկայացնել անգլերեն լեզվի իմացության վկայական` համապատասխան բուհի պայմաններին: DAAD-ն մասնավոր դեպքերում որոշում է, թե արդյոք նպատակահարմար է տրամադրել իր կողմից ֆինանսավորվող գերմաներենի կուրս՝ կրթաթոշակը սկսվելուց առաջ։ Նման լեզվի կուրս կարող է տրամադրվել միայն վեց ամսից ավել տևողությամբ կրթաթոշակի դեպքում:
  • Դիմելու պահին դիմորդը պետք է բուհը ավարտած չլինի ավելի քան 6 տարի առաջ, ասպիրանտների պարագայում այն պետք է լինի ոչ ավելին քան 3 տարի, իսկ գիտական թեզը պաշտպանածները` 4 տարի:
  • Այն դիմորդներն, ովքեր դիմելու պահին մեկ տարուց ավել գտնվել են Գերմանիայում չեն կարող դիմել ծրագրին:
  • Բժշկական բնագավառի առանձնահատկություններին վերաբերող ցուցումները կարող եք գտնել կցված հուշաթերթիկից, որտեղ տեղեկացվում է բժշկության բնագավառում ուսման պայմանների և դիմելու համար անհրաժեշտ պայմանների մասին (համապատասխան տեղեկություններ կարելի է գտնել նաև հետևյալ ինտերնետային կայքից www.daad.de/extrainfo):
  • Նախապատվությունը տրվում է այն դիմորդներին, ովքեր ձգտում են գիտական նվաճումների:

Դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի նոյեմբերի 10-ը։

Ծրագրի մանրամասն նկարագրին, դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերին և կարգին ծանոթանալ ԱՅՍՏԵՂ

 _____________________________________________________________

Գիտահետազոտական գործուղումներ գիտնականների և բուհերի դասախոսների համար

Նպատակը

  • Բուհերում դասավանդող կամ գիտահետազոտական ինստիտուտներում աշխատող արտասահմանցի գիտնականներին հնարավորություն է ընձեռվում գերմանական պետական որևէ բուհում կամ հետազոտական կենտրոններում իրականացնել գիտահետազոտական աշխատանք։

Տևողությունը

  • Կախված Գերմանիայում իրականացվելիք ծրագրից՝ կրթաթոշակ կարող է տրամադրվել մեկից երեք ամսով։ Կրթաթոշակն ուժի մեջ կարող է մտնել 2015թ. հունիսի 1-ից ոչ շուտ։

Կրթաթոշակային վճարումները

  • Կրթաթոշակ« որի չափը կախված կլինի դիմորդի ակադեմիական աստիճանից, ասիստենտների համար` 2000 եվրո, երիտասարդ դոցենտների և պրոֆեսորների համար` 2150 եվրո, բացառիկ դեպքերում` նաև 2300 եվրո:
  • Ճանապարհածախս
  • Լրացուցիչ միջոցներ ընտանիքի ուղեկցող անդամների համար չի տրամադրվում:

Դիմելու համար անհրաժեշտ պայմանները

  • DAAD-ի գիտահետազոտական գործուղումներ ծրագրին կարող են դիմել գիտնականներ, ովքեր ունեն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և աշխատում են բուհերում կամգիտահետազոտական ինստիտուտներում։
  • Ի թիվս այլ չափանիշների (հրապարակված նոր հոդվածներ, ինչպես նաև հրապարակումներ արտասահմանյան ամսագրերում)` ընտրության համար կարևոր չափանիշ է Գերմանիայում իրականացվելիք գիտահետազոտական աշխատանքի համոզիչ հիմնավորումը։ Գիտահետազոտական աշխատանքը պետք է լինի լավ պլանավորված և համաձայնեցված գերմանացի գործընկերոջ հետ։
  • Գերմանացի գործընկերոջ հրավեր, որտեղ հստակորեն արտահայտված է համագործակցելու և աշխատելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու պատրաստակամությունը:
  • Կախված աշխատանքային լեզվից գերմաներենի կամ անգլերենի լավ իմացություն:
  • DAAD-ի գիտահետազոտական գործուղումներ կրթաթոշակային ծրագրին իրավունք է տրվում դիմել միայն երեք տարին մեկ անգամ։

Դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի նոյեմբերի 10-ը։

Ծրագրի մանրամասն նկարագրին, դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերին և կարգին ծանոթանալ ԱՅՍՏԵՂ

  _____________________________________________________________

Կրկնակի հրավերներ նախկին կրթաթոշակակիրների համար

Նպատակը՝

  • Ստեղծված կապերի պահպանման համար DAAD¬ի նախկին կրթաթոշակակիրները, կամ այն կրթաթոշակակիրները, ովքեր առնվազն մեկ տարի սովորել են նախկին ԳԴՀ¬ում կարող են դիմել կրկնակի հրավերի համար՝ գերմանական որևէ բուհում կամ արտահամալսարանական որևէ հաստատությունում գիտահետազոտական աշխատանք կատարելու համար։

Տևողությունը՝

  • Կախված Գերմանիայում իրականացվելիք ծրագրից՝ կրթաթոշակ կարող է տրամադրվել մեկից երեք ամսով։ Կրթաթոշակը ուժի մեջ կարող է մտնել 2013թ.-ի հունիսի 1-ից ոչ շուտ։

Կրթաթոշակային վճարումներ՝

  • Կրթաթոշակ, որի չափը կախված կլինի դիմորդի ակադեմիական աստիճանից, ասիստենտների համար` 2000 եվրո, երիտասարդ դոցենտների և պրոֆեսորների համար` 2150 եվրո, բացառիկ դեպքերում` նաև 2300 եվրո:
  • Ճանապարհածախս

Դիմելու համար անհրաժեշտ պայմանները`

  • DAAD-ի կրկնակի հրավերներ ծրագրին կարող են դիմել նախկին կրթաթոշակառուներ, ովքեր վերադարձել են իրենց հայրենիք՝ առնվազն երեք տարի առաջ։
  • Ընտրության համար կարևոր չափանիշ է Գերմանիայում իրականացվելիք գիտահետազոտական աշխատանքի համոզիչ հիմնավորումը։ Գիտահետազոտական աշխատանքը պետք է լինի լավ պլանավորված և համաձայնեցված գերմանացի գործընկերոջ հետ։ Փաստաթղթերին պետք է կցված լինի նաև սույն փաստը հավաստող նամակ՝ գերմանացի գործընկերոջից։ Նամակից պետք է նաև հստակորեն պարզ լինի հյուրընկալող հաստատության պատրաստակամությունը՝ աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու մասին։
  • DAAD¬ի գիտահետազոտական գործուղումներ կրթաթոշակային ծրագրին իրավունք է տրվում դիմել միայն երեք տարին մեկ անգամ։

Դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի նոյեմբերի 10-ը։

Ծրագրի մանրամասն նկարագրին, դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերին և կարգին ծանոթանալ ԱՅՍՏԵՂ

Արտասահմանցի ուսանողների խմբակային ճանապարհորդություններ Գերմանիա

Նպատակը

  • Գերմանական ակադեմիական փոխանակության ծառայությունն օժանդակում է  արտասահմանցի ուսանողներին  դասախոսների ղեկավարությամբ ուսումնական ճանապարհորդություններ և ուսումնական պրակտիկաներ անցկացնել Գերմանիայում:

Օժանդակության նպատակը՝

  • Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ արտասահմանցի ուսանողներին ճանապարհորդությունների միջոցով Գերմանիայի վերաբերյալ գիտելիքներ ստանալու (ուսումնական ճանապարհորդություններ), մասնագիտական կապերի հաստատում (մասնագիտական կուրսերի այցելություն, սեմինարներ) պրակտիկայի կազմակերպում և անցկացում բարձրագույն ուսումնական հաստատություններում  (ուսումնական պրակտիկաներ):
  • Միաժամանակ ծրագիրը նաև ծառայում է գերմանական և հայրենական բուհերի միջև գոյություն ունեցող կապերի պահպանմանն ու գերմանացի և արտասահմանցի գիտնականների ու ուսանողների միջև նոր ծանոթությունների հաստատմանը։
  • Այցելությունների, շրջագայությունների և տեղեկատվական զրույցների օգնությամբ պատկերացում կազմելու Գերմանիայի գիտական, տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքի մասին։
  • Ուսումնական պրակտիկաների համար նախընտրելի է երկկողմանի այցելություն, բայց  հնարավոր է նաև օժանդակություն միայն միակողմանի այցելությունների համար:
  • Մշակութային միջոցառումների օժանդակություն (օր.համերգային ճամփորդություններ), եթե կա մասնագիտական ուղղվածություն և համալսարանի կողմից նախապատվություն:
  • Յուրաքանչյուր ոլորտ կամ հաստատություն կարող է տարեկան միայն մեկ անգամ հայցադիմում ներկայացնել:

Տևողությունը

  • Ուսումնական Ճանապարհորդությունները և ուսումնական պրակտիկաները պետք է տևեն ոչ պակաս, քան 7, և ոչ ավել, քան 12 օր, չնայած որ Ճանապարհորդությունները կարող են նաև ավելի երկար տևել ։

Կրթաթոշակային վճարումներ

  • DAAD¬ն ստանձնում է ճանապարհածախսը Գերմանիայի տարածքում, ինչպես նաև DAAD¬ն խմբի համար կնքում է առողջապահական ապահովագրություն, ապահովագրում է դժբախտ պատահարներից և պատճառած վնասի համար անձնական պատասխանատվություն  կրելուց։
  • DAAD-ն ոչ մի դեպքում չի կարող ստանձնել միջազգային ճանապարհածախսերը:

 

  • 1. Ուսումնական ճանապարհորդություններ

DAAD¬ն հոգում է ծրագրի կազմակերպման համար։ Հնարավորինս պահպանվում է դիմումի մեջ նշված ծրագիրը, սակայն ընտրող հանձնաժողովի կողմից հնարավոր են նաև կրճատումներ և փոփոխություններ։ Տրամադրվում է նաև ուղեկցորդ-թարգմանիչ, որը կոորդինացնում է ծրագրի տեխնիկական ընթացքը և աջակցում է խմբին։

Խմբերը սովորաբար տեղավորվում են միջին կարգի հյուրանոցներում կամ երիտասարդական կացարաներում (JugendgՊstehՊuser)  երկտեղ կամ եռատեղ սենյակներում։ DAAD¬ն հոգում է խմբի, այդ թվում խմբի ղեկավարի և վարորդի՝ Գերմանիայում մնալու ծախսերը:

DAAD-ն ընտրում է առավել նպատակահարմար փոխադրամիջոցը։ Ավելի հաճախ ընտրվում են ավտոբուսներ՝ ծրագրի առանց թերությունների ընթացքը ապահովելու համար։ Այն խմբերը , որոնք առանց իրենց սեփական ավտոբուսի կհասնեն Գերմանիա, DAAD¬ն կարող է այդ դեպքում Գերմանիայի տարածքում շրջագայելու համար ավտոբուս տրամադրել: Եթե խումբը շրջագայում է ոչ DAAD¬ի կողմից տրամադրված ավտոբուսով, ապա նախատեսվում է, որ այդ ավտոբուսի մեջ լինի նաև տեղ ուղեկցորդի համար: DAAD-ն իր վրա  է վերցնում բենզինի համար նախատեսված ծախսերը:

  • 2. Ուսումնական պրակտիկաներ

Պրակտիկանտները բացի Գերմանիայի տարածքում մնալու և ճանապարհորդությունների ֆինանսավորումից ստանում են նաև օրեկան 40 եվրո հավելավճար։

Դիմելու համար անհրաժեշտ նախադրյալները

  • Դիմել կարող են ցանկացած բուհի երրորդ կիսամյակի ուսանողները՝ բուհի դասախոսներից որևէ մեկի ղեկավարությամբ։ Խումբը պետք է կազմված լինի առնվազն 10 առավելագույնս 15 հոգուց։ Լրացուցիչ կարող է ընդգրկվել նաև որևէ դասախոս՝ որպես ուղեկցող անձ։

Դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը

  • Ընդունվում են միայն ժամանակին ներկայացված և ամբողջական հայցադիմումները։ Հայցադիմումների ամբողջական փաթեթը ներառում է՝
  • Դիմումի ձև ներառյալ ֆինանսավորման պլանը և մասնակիցների նախնական ցուցակը։
  • Հիմնավորում Գերմանիայում ուսանողական ճանապարհորդություն անցկացնելու համար ծրագրի նկարագրությունը« ինչպես նաև մանրամասն և ճշգրիտ նկարագրությունը բոլոր այն վայրերի« որոնք խումբը նպատակադրվում է այցելել։ Ընդհանուր նշումներ, ինչպես օրինակ, այցելություններ համալսարաններ և թանգարաններ, բավարար չեն։
  • Ճանապարհորդության անցկացման ժամանակացույց և տեղացույց (աղյուսակաձև)։
  • Ճանապարհորդության համար կատարված նախապատրաստական աշխատանքների նկարագիրը (օր©՝ նախապատրաստական սեմինարներ)
  • Փաստաթուղթ գերմանական համալսարանի (համալսարանների) հետ առկա կապերի մասին (ուսումնական ճանապարհորդություններ) և հայրենական համալսարանների հետ ունեցած կապի մասին (ուսումնական պրակտիկաներ)։

Հայցադիմումների ներկայացում

  • 1. Ուսումնական ճանապարհորդություններ

     Դիմումները գերմաներեն կամ անգլերեն լեզվով կարող են ներկայացվել DAAD¬ի երևանյան տեղեկատվական կենտրոն, որն այնուհետև այն համապատասխան մեկնաբանություններով փոխանցում է  DAAD-ի կենտրոնական գրասենյակ։ Դիմումները իրավասու են ներկայցնել հայրենական բուհի դասախոսները։ Հայցադիմումները կարող եք նայել հետևյալ ինտերնետային կայքում www.daad.de/de/form (Formular „Studienreise“) bzw. www.daad.de/en/form (Formular „Study Visit“).

Դիմումները ժամկետների համար նախապես խնդրում ենք հարցնել DAAD-ի երևանյան տեղեկատվական կենտրոնից, որպեսզի ապահովել ժամանակին նրանց ներկայացնելը Բոնի գրասենյակ 01.02, 01.05, 01.11:

  • 2. Ուսումնական պրակտիկաներ 

 

  • Դիմումները իրավասում են ներկայացնել գերմանական բուհի դասախոսները։ Դիմումները ներկայացվում են DAAD-ի կենտրոնական գրասենյակ գերմանական բուհի արտասահմանցիների հարցերով վարչության միջոցով։ Հետաքրքրվողների համար ներկայացնում ենք ինտերնետ կայքը www.daad.de/de/form (Formular „Studienpraktika“).
  • Ժամկետները, վայրը և խորհրդատվությունը
  • Ուսումնական ճանապարհորդությունների և ուսումնական պարակտիկաների համար դիմումները պետք է DAAD ներկայացվեն հետևյալ ժամկետներում

01/11     հաջորդ տարվա մարտի 1-ից սկսվող ճանապարհորդությունների դեպքում՝ որոշումը DAAD-ի կողմից կկայցվի հունվարի կեսին

01/02     հաջորդ տարվա հունիսի 1-ից սկսվող ճանապարհորդությունների դեպքում՝ որոշումը DAAD-ի կողմից կկայցվի ապրիլի կեսին

01/05     հաջորդ տարվա սեպտեմբերի 1-ից սկսվող ճանապարհորդությունների դեպքում՝ որոշումը DAAD-ի կողմից կկայցվի հուլիսի կեսին

  • DAAD-ի հասցեն  

​DAAD-ի կենտրոնական գրասենյակ

Deutscher Akademischer Austauschdienst
Referat 224
Kennedyallee 50
D – 53175 Bonn
Zuständige Bearbeiterin:
Frau Klein
Telefon: 0228/882-370
Fax: 0228/882-447
k.klein@daad.de
www.daad.de

Frau Julia Lõlllgen
Telefon: 0228/882-328
Fax: 0228/882-447
E-Mail: loellgen@daad.de

Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ www.daad.de/stipendien ինտերնետային կայքից։


Գերմանիայում ուսման և հետազոտությունների հնարավորությունների մասին համապատասխան ինֆորմացիա կարելի է գտնել նաև հետևյալ ինտերնետային կայքերում` www.daad.amwww.study-in.de,www.daad.de/international-programmes

Աղբյուրը` youthcanal.do.am

«IN MEMORIAM» («Հիշողություն») խորագրով միջազգային մրցույթ

2015թ. Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարության և Լոձ քաղաքի Տադեուշ Մակովսկու անվան գեղարվեստի դպրոցի կողմից կազմակերպվելու է արվեստի բնագավառում միջմշակութային ուսումնասիրություններին նվիրված «In Memoriam» («Հիշողություն») խորագրով միջազգային մրցույթը:

Հայտերը և աշխատանքները պետք է ներկայացնել մինչև 2015 թվականի փետրվարի 14-ը:

Մրցույթի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն կարելի է ստանալ՝ նամակն ուղարկելով հետևյալ հասցեով www.piotr_izydorczyk@wp.pl: Մրցույթի արդյունքները կտեղադրվեն www.plastyklodz.pl  կայքէջում:

Կից՝ մրցույթի կանոնադրությունը և մասնակցության հայտարարագրի օրինակը:

 ardirLodzcucahandes.pdf

Աղբյուրը` edu.am

Մեկնարկում է «Խոսելով սահմանների մասին» թատերախաղի միջազգային մրցույթը

«Խոսելով սահմանների մասին» խորագիրը կրող թատերախաղի միջազգային մրցույթը Նյուրնբերգի պետական թատրոնի թատերական-գրական նախագիծն է, որն արևելաեվրոպական երկրների հեղինակներին հրավիրում է բանավիճելու «Կյանքի հանդեպ վերաբերմունքը քաղաքական փոփոխությունների ժամանակաշրջանում» թեմայի շուրջ:

Մրցանակը

Միջազգային մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) առա­ջին տեղը գրաված ստեղծագործությանը հատկացնում է 3500 եվրո պարգևավճար:

ՀՀ մշակույթի նախարարությունը երկրորդ տեղը գրաված թատերախաղի համար սահմանում է 1500 եվրո պարգևավճար, իսկ երրորդ տեղի համար՝ 1000 եվրո:

Առաջին տեղը գրաված թատերախաղի համար մրցանակը նաև ընդգրկում է՝

  • թարգմանություն գերմաներեն,
  • թարգմանված տարբերակը փոխանցում բոլոր հայտնի գեր­մանալեզու թատրոններին,
  • հրապարակային ընթերցում Նյուրնբերգում,
  • հրավեր հեղինակին հրապարակային ընթերցմանը մասնակցելու համար,
  • առաջնախաղի բեմադրում Նյուրնբերգի պետական թատրոնում:

Մասնակցության պայմանները

Թատերախաղի բնօրինակը ներկայացվում է հայերենով, որի հետ պետք է ներկայացվի վերջինիս թարգմանությունը՝ անգլերեն կամ գերմաներեն: Օտարալեզու տարբերակները նախատեսված են հանձնաժողովի օտարերկրյա անդամների համար՝ թատերախաղի մասին պատկերացում կազմելու նպատակով, և պետք է ներկայացվի ամբողջական, սակայն մասնագիտական թարգմանությունը  պարտադիր չէ:

Հեղինակներից յուրաքանչյուրը կարող է ներկայացնել միայն մեկ թատերախաղ, որը չպետք է նախկինում բեմադրված կամ հրատարակված լինի:

Թատերախաղը պետք է համահունչ լինի մրցույթի «Խոսելով սահմանների մասին. Կյանքի հանդեպ վերաբերմունքը քաղաքական փոփոխությունների ժամանա­կաշրջանում» թեմային ու գրված լինի առավելագույնը հինգ դերասանի համար: Թատերախաղի տևողությունը պետք է լինի առնվազն 70 րոպե և չպետք է ավարտվի մեկ գործողությամբ:

Մրցույթի մասնակիցները թատերախաղի բեմադրման իրավունքները պետք է փոխանցեն մրցույթի կազմակերպիչներին սույն փաստաթղթի 3-րդ կետի համաձայն:

Բեմադրման իրավունքները

Մրցույթի բոլոր մասնակիցները կազմակերպիչներին են փոխանցում հետևյալ իրավունքները՝

  • թարգմանելու և հրատարակելու ոչ բացառիկ իրավունքը (օրինակ՝ անթոլոգիայի շրջանակներում) առանց փոխհատուցման: Թատերախաղի բեսթսելլեր դառնալու պարագայում՝ հեղինակը համապատասխան չափով կօգտվի ստացված եկամուտներից:

Մասնակիցներն համաձայնում են, որ մրցանակի արժանացած թատերախաղի համար գործում է ստորև ներկայացվող կարգը՝

  • հեղինակը մրցանակը ստանալու պահից մեկ տարի ժամկետով կազմակերպիչներին է փոխանցում մրցանակի արժանացած ստեղծագործության թարգմանության և հրապարակման բացառիկ իրավունքը:
  • կազմակերպիչները առավելագույնը երկու տարի ժամկետով և 14 հրապարակային ներկայացման համար ձեռք են բերում պիեսի բեմականացման բացառիկ իրավունքը: Մրցույթի հաղթողը տալիս է նաև իր համաձայնությունն առ այն,  որ բացի մրցանակային 3500 եվրո պարգևավճարից այլ վարձատրություն չի ստանալու:

Գործերի հանձնումը

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2015 թ. մարտի 1-ը:

Թատերախաղը ներկայացնելու համար պահանջվում են ստորև ներկայացվող փաստաթղթերը՝

  1. Թատերախաղի բնօրինակ տեքստը (հայերեն)
  2. Թատերախաղի անգլերեն կամ գերմաներեն տարբերակները
  3. Տեղեկություններ հեղինակի մասին անգլերեն կամ գերմաներեն (ինքնակենսագրություն), ինչպես նաև համառոտ ակնարկ թատերախաղի բովանդակության վերաբերյալ
  4. Սույն պայմաններին համաձայնվելու գրավոր համաձայնություն:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ հասցեով`

Isabelle Schober
Staatstheater Nurnberg
Richard-Wagner-Platz 2-10
90443 Nurnberg
(ծրարի վրա խնդրում ենք նշել «Drama Contest»)

Կազմակերպիչները նաև առաջարկում են ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ contact@talkingaboutborders.eu էլ. հասցեով՝ առարկա (Subject) դաշտում նշելով «Drama Contest»:

«Խոսելով սահմանների մասին» նախագծի կայքէջում գոյություն ունի նաև հայտերի առաքման անմիջական պատուհան, որի միջոցով կարելի է հայտերն ուղիղ ներկայացնել՝http://talkingaboutborders.eu/en/submission

Կազմակերպիչները պատասխանատվություն չեն կրում կորած փաստաթղթերի համար, և ուղարկված հայտերը չեն վերադարձվում:

Պարգևատրումը և իրավական հարցերը

Մրցույթի համար ներկայացված թատերախաղերը հանձնաժողովին են ներկայացվում անանուն: Հանձնաժողովն ունի մասնագիտական համապատասխան որակավորում ունեցող հինգ անդամ, որոնցից երկուսը Հայաստանից են:

Հաղթողի անունի կհրապարակվի մինչև 2015 թ. ապրիլի վերջին՝ Երևանում կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում:

Հանձնաժողովն իր որոշումը մանրամասն ձևակերպում է գրավոր քվեարկության արդյունքում: Որոշումների կայացումը հանրային քննարկման ենթակա չէ:

Հանձնաժողովի որոշումը վերջնական է:

Հեղինակի իրավունքների, թարգմանության, հրապարակման կամ բեմականացման հետ կապված տարաձայնությունների դեպքում հեղինակներն իրենց համաձայնությունն են տալիս հայցերը Գերմանիայի օրենսդրությանը համապատասխան կարգավորելու և Նյուրնբերգի դատարանում քննվելու համար: Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են անվճար, և յուրաքանչյուր ոք կարող է ներկայացնել իր ստեղծագործությունը:

Աղբյուրը` youthcanal.do.am