Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացավ «Հայաստանի տարածաշրջանները հօգուտ եվրասիական ինտեգրման» թեմայով միջազգային համաժողով

2014թ. սեպտեմբերի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի օնլայն լսարանում տեղի ունեցավ «Հայաստանի տարածաշրջանները հօգուտ եվրասիական ինտեգրման» թեմայով միջազգային համաժողով: Այն կազմակերպվել էր «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության ու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կողմից:

Համաժողովին մասնակցեցին ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի վարչական եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Բացման խոսքով հանդես եկավ «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի նախագահ Արամ Սաֆարյանը:

Համաժողովի աշխատանքային լեզուն ռուսերենն էր:

Զեկուցումներով հանդես եկան պատմ. գիտ. դոկտոր Ալեքսանդր Սիտինը, բան. գիտ. թեկնածու, դոցենտ Մարատ Զուրաբյանը, «Ցիտադել» վերլուծական ծրագրի ղեկավար Ալեքսանդր Շպակովսկին, տնտ. գիտ. թեկնածու Աշոտ Թավադյանը, Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան խորհրդատու Ալմատ Տոեկինը, սոց. գիտ. թեկնածու Սամվել Մանուկյանը:

Ներկայացված զեկուցումների շուրջ տեղի ունեցավ ակտիվ քննարկում. մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների և ուսանողների կողմից զեկուցողներին ուղղվեցին հարցեր:

Համաժողովի օրակարգը տե ́ս այստեղ:

10 կրթաթոշակային կրթական ծրագիր

«ԵՍ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՄ» ամենամյա մրցույթի մեկնարկ

Հայաստանի Ամերիկյան Համալսարանը և «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն»-ը (IPRC), ԱՄՆ-ի դեսպանության աջակցությամբ, հայտարարում են «ԵՍ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՄ» (“I CREATE”) ամենամյա նոր մրցույթի մեկնարկը:

Մրցույթը կոչված է նպաստելու երիտասարդների նորարարական գաղափարների իրագործմանը: Մասնավորապես, մասնակիցները կծանոթանան նոր ապրանքները կամ ծառայություններն առևտրայնացնելու (կոմերցալիզացնելու) համար արդյունավետ թիմեր ձևավորելու հմտություններին, գաղափարից մինչև շուկա հասնելու ողջ գործընթացին և առանձնահատկություններին, ինչպես նաև կստանան անհրաժեշտ գիտելիքներ մտավոր սեփականության իրավունքի բնագավառում, ձեռք կբերեն բիզնես առաջարկներ կազմելու և հնարավոր ներդրողներին ներկայացնելու ունակություններ: Այս ամենը հնարավորություն կտա մասնակիցներին նոր ձեռք բերված գիտելիքներին և հմտություններին համապատասխան զարգացնել և մրցույթի ավարտին ներկայացնել սեփական նորարական գաղափարը:

Մրցույթին մասնակցության հայտ կարող են ներկայացնել 17-25 տարեկան երիտասարդները, անկախ մասնագիտությունից, մինչև 2014թ.-ի սեպտեմբերի 22-ը:

Մասնակցության հայտը կարելի է ներբեռնել և մրցույթի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալ IPRC-ի http://ipr-center.org/hy/icreate կայքէջից:

Լրացված հայտերն անհրաժեշտ է ուղարկել info@ipr-center.org հասցեին:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 51-22-47 հեռախոսահամարով կամ ուղարկել էլ-նամակ info@ipr-center.org հասցեին:Ա

Աղբյուրը` armacad.blogspot.com

Քենթի, Օքսֆորդի և Էդինբուրգի համալսարանների կրթաթոշակներ

2258 ox brand blue pos rect

Oxford-Swire Graduate Scholarships for International Students in UK, 2015

UKC-logo

Music Scholarships at University of Kent in UK, 2014/2015

UniLogoBlue

Daiches-Manning Memorial Fellowship for Postdoctoral Scholars at University of Edinburgh, UK

 

Աղբյուրը` armacad.blogspot.com

ՎՈԼԵՅԲՈԼԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

2014 թ. սեպտեմբերի 20-ին` ժամը 13:30-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի կունենա վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն` նվիրված ՀՀ անկախության 23-րդ տարելիցին:

Մասնակցել ցանկացող ուսանողները մինչև սեպտեմբերի 19 կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն: