Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԻՍԱՀԱԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ կենտրոնական բանկը հայտարարում է մրցույթ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի (ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի բարձր առաջադիմությամբ ուսանողներին ԻՍԱՀԱԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ անվան կրթաթոշակ նշանակելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի III, IV կուրսերի և մագիստրատուրայի I և II կուրսերի գերազանց առաջադիմությամբ (ուսումնառության առաջին տարվանից սկսած) ուսանողներ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի նոյեմբերի 21-ը Կենտրոնական բանկի անձնակազմի կառավարման վարչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. դիմումի ձև (տեղադրված է Կենտրոնական բանկի կայքում` www.cba.am),
  2. անձնագրի պատճեն,
  3. մեկ գունավոր լուսանկար,
  4. սոցիալական ապահովության քարտի պատճեն կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք,
  5. տեղեկանք բարձրագույն ուսումնական հաստատությունից բարձր  առաջադիմության վերաբերյալ` սկսած բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու պահից,
  6. ստուգման գրքույկի պատճեն,
  7. վերլուծական/հետազոտական նյութ (ոչ ավելի, քան տասը տպագիր էջ) հետևյալ ոլորտների շրջանակում որևէ թեմայով.

– Մաթմեթոդները տնտեսագիտության մեջ,

– Մակրոտնտեսագիտություն և դրամավարկային քաղաքականություն,

– Միջազգային տնտեսագիտություն և միջազգային առևտուր,

– Ֆինանսական տնտեսագիտություն և կապիտալի շուկա,

– Ֆինանսական համակարգի կայունություն,

– Պետական ֆինանսներ,

– Աշխատուժի շուկա,

– Տնտեսական աճ և զարգացում անցումային տնտեսությունների համար:

Հանձնաժողովի կողմից լավագույն ճանաչված ուսանողներին 6 ամիս ժամկետով կհատկացվի Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ (ամսական 50 000 դրամ):

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել

(010) 59-26-34 հեռախոսահամարով

Անձնակազմի կառավարման վարչություն

Աղբյուրը` www.cba.am

«ԴիջիԼայֆ սեմինարների շարք» ԴիջիԹեք 2014 ցուցահանդեսի շրջանակներում

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ​ ​հրավիրում է մասնակցելու «ԴիջիԼայֆ սեմինարների շարքին», որը հանդիսանում է ԴիջիԹեք 2014 ցուցահանդեսի կարևորագույն միջոցառումներից մեկը:

«ԴիջիԼայֆ»-ին կարող եք մասնակցել տարբեր ձևաչափերով.

Որպես ընկերության ներկայացուցիչ՝

▪ Ներկայացնելու Ձեր ընկերութան տեխնոլոգիական լուծումները,

▪ Ելույթ ունենալու մասնագիտական թեմաներով,

▪ Կամ երկխոսության հարթակն օգտագործելու ներկա և պոտենցիալ հաճախորդների ու գործընկերների հետ քննարկում ծավալելու համար:

Որպես ունկնդիր՝

▪ Ծանոթանալու ամենավերջին տեխնոլոգիական լուծումներին,

▪ Հանդիպելու Հայաստանի ՏՏ լիդերներին և ունկնդրելու նրանց՝ տեխնոլոգիական ապագայի վերաբերյալ տեսլականին:

Միջոցառման օրակարգին կարող եք հետևել այստեղ՝ http://digitec.am/am/events/page/digitec-expo-2014/93:

Միջոցառման անցկացման մանրամասները՝ ստորև.

«ԴիջիԼայֆ սեմինարների շարք» ԴիջիԹեք 2014 ցուցահանդեսի շրջանակներում

Անցկացման ժամկետը՝ հոկտեմբերի 03-05, 2014թ.:

Վայրը` «Երևան էքսպո» կենտրոն՝ Հակոբ Հակոբյան 3, «Մերգելյան» ինստիտուտի տարածքում, 3-րդ հարկ, Սեմինարների սրահ 1 և 2:

Գլխավոր հովանավորն է U!Com ընկերությունը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել.

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն

ՀՀ, ք. Երևան 0033 Հակոբ Հակոբյան 3, 3-րդ հարկ

Հեռ.՝ 374 11 54 88 81 www.uite.org

Աղբյուրը` armacad.blogspot.com