Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հասանելի է մեթոդական ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը

Շուտով լույս կտեսնի «Գիտահետազոտական աշխատանք կատարելու հիմնասկզբունքները: Մեթոդական ցուցումներ» ձեռնարկը, որտեղ ներկայացված են ինչպես ուսումնական, այնպես էլ ակադեմիական հետազոտական աշխատանք (ռեֆերատ, կուրսային, բակալավրի և մագիստրոսի ավարտական աշխատանք, հոդված, ատենախոսություն և այլն) պատրաստելու հիմնասկզբունքները` հետազոտական աշխատանքի պլանավորման նրբությունները, աշխատանքների կառուցվածքային և բովանդակային պահանջները, գիտական էթիկայի հիմնատարրերը:

Ձեռնարկի հեղինակներն են՝

Աշխ. գիտ. թեկն., դոց. Գուրգեն Հովհաննիսյանը
(Գլուխ 1. Բաժին 1, Բաժին 2, Հավելվածներ),

Քաղ. գիտ. թեկն., դոց. Նարեկ Գալստյան
(Գլուխ 2. Բաժին 2, Բաժին 3),

Պատմ. գիտ. թեկն., ասիստ. Մենուա Սողոմոնյանը
(Գլուխ 2. Բաժին 1),

ԵՊՀ հայոց պպատմության ամբիոնի ասպիրանտ Միքայել Մալխասյանը
(Ներածություն, Գլուխ 1. Բաժին 2, Վերջաբանի փոխարեն):

ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կազմված այս ձեռնարկը կօգնի ուսանողներին և երիտասարդ գիտնականներին` արդյունավետ պլանավորել իրենց հետազոտությունները, պատրաստել գիտականության և գիտական էթիկայի կանոններին համապատասխանող աշխատանքներ:

Հասանելի է ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը:


Ձեռնարկի հակիրճ բովանդակությունը

Գլուխ 1. Գիտական ճանաչողությունը և գիտահետազոտական աշխատանքների դասակարգումը

1.1. Գիտահետազոտական աշխատանքի ընդհանուր մեթոդաբանությունը

1.2. Գիտահետազոտական աշխատանքների տարատեսակները և դասակարգումը

Գլուխ 2. Փաստարկման ընդհանուր մեթոդաբանությունը և ակադեմիական ազնվությունը

2.1. Փաստարկման ընդհանուր տրամաբանությունն ու մեթոդաբանությունը գիտական աշխատանք կատարելիս Ջ. Միրշայմերի «Դարձ դեպի ապագա. անկայուն Եվրոպան Սառը պատերազմից հետո» հոդվածի օրինակով

2.2. Հղումները գիտական հրապարակումներում

2.3. Գրագողություն

Վերջաբանի փոխարեն. գիտահետազոտական աշխատանք գրելու ընդհանուր սկզբունքներ

Հավելված 1. Գիտահետազոտական աշխատանք կատարելիս առավել հաճախ հանդիպող հասկացություններ

Հավելված 2. Կուրսային և ավարտական աշխատանքների տիտղոսաթերթի օրինակելի նմուշներ

Աղբյուրը` armscoop.com

Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ 2014

Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» Հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա):

Որպես մրցանակ շնորհվում են` մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգեւ` 10.000 (տասը հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով:

Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի` (2015թ. մրցանակաբաշխությունը տեղի կունենա մայիսին, մրցանակները կշնորհի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը) լավագույն ստեղծագործություններ, հայտնագործություններ (գյուտեր) և աշխատանքներ կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հեղինակներին հետևյալ յոթ բնագավառներում`

• բնական գիտություններ

• տեխնիկական գիտություններ և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ

• ֆիզիկա

• բժշկագիտություն

• արվեստ (այդ թվում ճարտարապետություն, կերպարվեստ, թատրոն, կինոարվեստ, ֆոտոարվեստ և արվեստի այլ ձևեր)

• գրականություն (գեղարվեստական, գեղարվեստա-թարգմանական)

• հումանիտար գիտություններ

Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել միայն այն գործերը, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել, կառուցվել-ավարտվել են 2012-2014թթ. ընթացքում:

Ներկայացվող աշխատանքը պետք է ունենա միասնական, ընդհանրական ուղղվածություն:

ԾԱՆՈՒՑՈՒՄ

• Մրցույթին չեն կարող ներկայացվել բառարաններ, փաստաթղթերի ժողովածուներ, հուշագրություններ, դասագրքեր, ատենախոսություններ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներ, մենագրություններ, որոնց հիմքում ընկած են ատենախոսության նյութեր:

• Եթե աշխատանքը կամ նրա մի մասն ընդգրկված է եղել նախորդ տարիներին ներկայացված աշխատանքում, ապա այն չի կարող մասնակցել մրցույթին:

• Մրցույթին ներկայացվող մեկ հայտում մրցանակի հավակնորդների թիվը չպետք է գերազանցի հինգը:

• Մրցույթին մասնակցելու հայտ չի կարող ներկայացվել մահացած անձի համար:

• Մրցանակ ստացած անձը տվյալ բնագավառի մրցույթին մասնակցելու իրավունք չունի:
Հայտատուն կարող է իր գործը ներկայացնել տվյալ բնագավառում գործող հաստատության կամ այլ անձի միջոցով, ինչպես նաև անձամբ:
Հայտերն ընդունվում են 2014 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2015 թվականի հունվարի 30-ը ներառյալ:
Ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարելի է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակից կամ Հիմնադրամի կայքից http:// www.himnadram.org:
Գործերը ներկայացնելու և մանրամասն տեղեկությունների համար դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` Աիդա Խաչիկյանին:

Հեռ. 52-09-40 (106); 56-01-06 (106)

է-փոստ` aida@himnadram.org

0010, Երևան, Հայաստանի Հանրապետություն, Կառավարական 3-րդ մասնաշենք,2-րդ հարկ:

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ  (87kb)


Հայցադիմումի ձև  (87kb)


Երաշխավորագրի օրինակ  (52kb)

 

Աղբյուրը` www.himnadram.org

Կայացավ վառելիքի գնման մրցույթը

2014թ. ապրիլի 15-ին  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հրավիրվեց  նիստ, որտեղ ամփոփվեցին «Վառելիք»-ի գնման մրցույթի արդյունքները:

Ըստ «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ Իջևանի մասնաճյուղի 2014թ. գնումների պլանի նախատեսվել էր ձեռք բերել  «Վառելիք» ապրանքատեսակը ԵՊՀ ԻՄ ՇՀԱՊՁԲ-14/17  ծածկագրով շրջանակային համաձայնագիր կնքելու միջոցով:

Այդ նպատակով ԵՊՀ –ի կողմից հրավերներ էին ուղարկվել ՀՀ ֆինանսների նախարարություն «Գնումների աջակցման կենտրոն»-ի հետ շրջանակային համաձայնագրեր կնքված «Վառելիք»-ի 45 մատակարարների:

Նշված ընթացակարգին մասնակցելու հայտ էին ներկայացրել 2 ընկերություններ, որոնցից գնման ենթակա չափաբաժիններով հաղթող ճանաչվեց «Ֆլեշ» ՍՊԸ-ն:

Կայացավ համակարգչային, պատճենահանման սարքավորումներ և օժանդակ նյութերի  գնման  մրցույթի գնման մրցույթը

2014թ. ապրիլի 29-ին  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հրավիրվեց  նիստ, որտեղ ամփոփվեցին «Համակարգչային, պատճենահանման սարքավորումներ և օժանդակ նյութեր»-ի  գնման  մրցույթի արդյունքները:

Ըստ «Երևանի պետական համալսարան»ՊՈԱԿ Իջևանի մասնաճյուղի 2014թ. գնումների պլանի նախատեսվել էր ձեռք բերել «Համակարգչային, պատճենահանման սարքավորումներ և օժանդակ նյութեր» ապրանքատեսակը  ԵՊՀ ԻՄ ՇՀԱՊՁԲ-14/20 ծածկագրով շրջանակային համաձայնագիր կնքելու միջոցով:

Այդ նպատակով ԵՊՀ ԻՄ-ի կողմից հրավերներ էին ուղարկվել ՀՀ ֆինանսների նախարարություն «Գնումների աջակցման կենտրոն»-ի հետ շրջանակային համաձայնագրեր կնքված «Համակարգչային, պատճենահանման սարքավորումներ և օժանդակ նյութեր»-ի  235 մատակարարների:

Նշված ընթացակարգին մասնակցելու հայտ էին ներկայացրել 5 ընկերություններ, որոնցից գնման ենթակա չափաբաժիններով  հաղթող ճանաչվեցին «Հայ և որդի Բեկնազարյաններ» – ՍՊԸ –ն «ԱՅ –ԹԻ Պլազմա» ՍՊԸ-ն, «Հայկանուշ մելքումյան» ԱՁ-ն, «Պատրոն ՌՄ» ՍՊԸ-ն և «Մարատ Հարությունյան» ԱՁ-ն:

Կայացավ շինանյութերի գնման մրցույթը

2014թ. ապրիլի 3 – ին  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հրավիրվեց  նիստ, որտեղ ամփոփվեցին  շինանյութերի գնման մրցույթի  արդյունքները:

Ըստ «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ Իջևանի մասնաճյուղի 2014թ. գնումների պլանի նախատեսվել էր ձեռք բերել «շինանյութեր» ապրանքատեսակը «ԵՊՀ ԻՄ ՇՀԱՊՁԲ – 14/01» ծածկագրով շրջանակային համաձայնագիր կնքելու միջոցով:Այդ նպատակով ԵՊՀ ԻՄ –ի կողմից հրավերներ էին ուղարկվալ ՀՀ ֆինանսների նախարարություն «Գնումների աջակցման կենտրոն»-ի հետ շրջանակային համաձայնագրեր կնքված «շինանյութեր» 293 մատակարարների:

Նշված ընթացակարգին մասնակցելու հայտ էին ներկայացրել 6 ընկերություններ, որոնցից գնման ենթակա չափաբաժիններով հաղթող ճանաչվեցին «Ռոբերտ Մարկոսյան և ընկերներ» ՍՊԸ –ն, «Ալեն-Էլեն» ՍՊԸ-ն, «Լիդեր Քոմփանի» ՍՊԸ-ն, «Իսատիս» ՍՊԸ-ն և «Տոր» ՍՊԸ-ն: