Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Բազմաֆինանսավորման հմտություններ ներկայացնող հանդիպում

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան հրավիրում է ՀԿ, բիզնես, ԶԼՄ և ցանկացած այլ ոլորտի ներկայացուցիչներին, ովքեր ունեն հիանալի ու իրագործելի գաղափարներ, սակայն չունեն համապատասխան ֆինանսներ, մասնակցել բազմաֆինանսավորման (crowdfunding) հմտություններ սովորեցնող հանդիպում-քննարկմանը:

Պատկերացրեք, որ կարելի է իրականացնել հասարակական, բիզնես ու ցանկացած այլ ծրագիր ու այդ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարը ձեռք բերել ոչ թե մեկ աղբյուրից, այլ՝ բազմաթիվ: Անհրաժե՞շտ է 1,000,000 դրամ լաբորատորիա վերանորոգելու, թե՞ 500,000 դրամ Թումանյանի հեքիաթները թվայնացնելու համար: Հոգ չէ, դիմեք հանրությանը ու բազմաֆինանսավորման հաջող արշավ իրականացնելու դեպքում բազմաթիվ անհատներ կֆինանսավորեն ձեր ներկայացրած ծրագիրը:

Այսպիսով, 2014թ. դեկտեմբերի 12-ին, ժամը 17.00-ին Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան Երևան քաղաքում հրավիրում է բոլոր հետաքրքրվողներին մասնակցելու բազմաֆինանսավորման հմտություններ փոխանցող հանդիպում-քննարկմանը :
Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2014թ. դեկտեմբերի 1-ը meetings@usaaa.amհասցեին ուղարկել կարճ նամակ (խնդրում ենք այդ նամակն անպայման վերնագրել «Բազմաֆինանսավորում Երևանում», որի մեջ անպայման պետք է նշված լինի աշխատանքի վայրը/ոլորտն ու հեռախոսահամարը, ինչպես նաև հնարավորության դեպքում 100 բառը չգերազանցող այն ծրագրի նկարագրությունը, որի համար կցանկանայիք իրականացնել բազմաֆինանսավորման արշավ:

Հանդիպման կազմակերպման վայրի մասին մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի գրանցված մասնակիցներին:
Դեկտեմբերի 12-ի հանդիպումից հետո լավագույն վերամշակված նախագծեր ներկայացնող մասնակիցները կհրավիրվեն 2015թ․ մայիսին Աղվերանում կայանալիք եռօրյա դասընթացին, որից հետո վստահաբար կկարողանան սկսել սեփական ծրագրերի բազմաֆինանսավորման արշավներ:

Նախքան սեփական ծրագրերն ու գաղափարները ներկայացնելը խնդրում ենք
ուսումնասիրել www.indiegogo.com կայքում առկա բազմաթիվ բազմաֆինանսավորված ու չբազմաֆինասավորված ծրագրեր: Հատկապես կարող եք ուշադրության արժանացնել հետևյալ ծրագիրը.

https://www.indiegogo.com/projects/anban-huri-musical-cartoon-support/x/3910440

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ սկսում է “Funding Crowds” բազմաֆինասավորումը (crowdfunding)խրախուսող ծրագիրը՝ օգնելու երիտասարդ ձեռներեցներին իրենց նորարարական գաղափարների համար այլընտրանքային ֆիանսավորման միջոցներ գտնելու հարցում:

Տասը ամիս տևողությամբ ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի երիտասարդության շրջանում ձեռներեցության և հանրային բարիքի ավելացման գաղափարների իրականցմանը, ինչպես նաև հանրօգուտ նախագծերին աջակցելու մշակույթի ձևավորմանը:

Երիտասարդ ձեռներեցների նախագծերը կտեղադրվեն  indiegogo.com  բազմաֆինանսավորման  հարթակում և կտարածվեն Հայասատանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի առցանց հարթակներով, ինչպես նաև Facebook, Twitter, ARMACAD, LinkedIn ցանցերով, ԶԼՄ-ներով և գործընկեր կազմակերպությունների ռեսուրսներով:

Հավելյալ տեղեկությունների համար, կարող եք զանգահարել 060 61 20 14 հեռախոսահամարով:
Աղբյուրը` armacad.blogspot.com

Շնորհավորում ենք

Սիրելի՛ ուսանողներ,

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սրտանց շնորհավորում է ձեզ` Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, նպատակասլացություն, հաջողություններ ուսման մեջ և կյանքում:

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի սենյակի բացման արարողությունը

2014 թվականի նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի սենյակի բացման արարողությունը, որին հրավիրված էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, ՈՒԽ-ի և ՈՒԳԸ-ի նախագահներ Ռ.Հովսեփյանը, Ա.Հովսեփյանը:

Բացման արարողությանը ներկա էին ակումբի նախագահ Է.Սահակյանը, խմբապետներ Ն.Ամիրյանը, Ս.Խառատյանը, Գ.Հարությունյանը, Թ.Այվազյանը, Ա.Աղաջանյանը և ակումբականներ:

Պարոն Առաքելյանը շնորհավորեց ակումբականներին, ևս մեկ անգամ ընդգծեց, որ հայրենասիությունը հոգեբանություն է, որը պետք է ունենա յուրաքանչյուր հայորդի, խոսեց ռազմահայրենասիրական ակումբում իրականացվելիք որոշ ծրագրերի մասին, խոստացավ աջակցել երիտասարդներին իրենց նախաձեռնություններում:

«ՀԱՆՐԱՅԻՆ ԵԼՈՒՅԹ» սեմինար-մրցույթ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԵԼՈՒՅԹ» սեմինար-մրցույթը կանցկացվի ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում նոյեմբերի 17-ին, 18-ին և 20-ին՝ 3 փուլով: Միջոցառման առաջին օրը տեղի կունենա հանրայի ելույթների վերաբերյալ դասախոսություններ, 2-րդ փուլի համար կընտրվեն 25 մասնակիցներ, որոնք հանդես կգան թիմային դերախաղերով: 3-րդ փուլում կլինեն անհատական ելույթներ: Լավագույն մասնակիցները կպարգևատրվեն: Աղբյուրը` ysu.am

Հովհ. Շիրազի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական-երաժշտական միջոցառում

2014թ. նոյեմբերի 18-ին` ժամը 12:20-ին, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի N28 լսարանում տեղի կունենա Հովհ. Շիրազի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական-երաժշտական միջոցառում, որը կազմակերպել է Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Աիդա Սարհատյանը: